Հայերեն


Կառավարական «դաչայում» ապրող և դրանից հրաժարված պաշտոնյաները

Քաղաքականություն

hraparak.am

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվող կառավարական առանձնատներում կարող են ապրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված առանձնատնում բնակվողներից է: Այս առանձնատունը հաճախ «հավաքատեղի» է դառնում այն մարդկանց համար, ովքեր ունեն ինչ-որ խնդիր և բողոքի ձայն են բարձրացնում: Մշտապես այդտեղ ակցիա է իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ իր ցուցապաստառով:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնավարման ընթացքում իր տնից չի տեղափոխվել կառավարական առանձնատուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով: «Սասուն» ռեստորանի հարեւանությամբ Սահակյանը տեւական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրել է կառավարական առանձնատանը, նրան հաջորդած Հովիկ Աբրահամյանը իր 2,5 տարվա պաշտոնավարման ժամանակ շարունակել է ապրել Մոնումենտում գտնվող իր սեփական տանը, որը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու դեմ-դիմաց և նման է ԱԺ շենքին:

Այս տարվա սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն էլ որոշել է չտեղափոխվել կառավարական առանձնատուն, նա ապրում է Արաբկիր համայնքում գտնվող իր տանը: Նշենք նաև, որ մամուլը գրել էր, թե նոր վարչապետի առանձնատունը նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ եւ ճիշտ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի առանձնատների կողքին։ Եվ ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ գնով:։

Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը այժմ ապրում է իր սեփական տանը, իսկ նախկին նախարար Սեյրան Օհանյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից: Վերջինս տեւական ժամանակ է` շքեղ առանձնատուն է կառուցում Վահագնի թաղամասում: Ասում են՝ անգամ ապրիլյան պատերազմի օրերին նախարարն անձամբ էր զբաղվում շինարարական աշխատանքների համակարգմամբ, այնպես, որ շինարարները բողոքում էին, թե օրական 5 անգամ զանգում է՝ ի՞նչ եղավ, ո՞ւր եք հասել:

Կառավարական ամառանոցների «Հրազդան» համալիրի մշտական բնակիչներից է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում, շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում ճապոնիայի դեսպանատանը։ Գագիկ Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում թեև որևէ անշարժ գույք նշված չէ. բայց շրջակայքի բնակիչները պնդել են, որ այդ տունը հենց նրան է պատկանում։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ չի բնակվում կառավարական «դաչայում», ապրում է սեփական տանը: Ու թեեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած  հայտարարագրում նա նշել է, որ անշարժ ու շարժական գույք չունի, բայց մամուլում հրապարակումներ են եղել Խաչատուրովի` Կոտայքի մարզում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատան մասին:

Աննա Պապիկյան

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված