Հայերեն


Ծառուկյանը ցնցում է քաղաքական դաշտը

Քաղաքականություն

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ամիսներ առաջ սկիզբ առած փոփոխություններն ու տեկտոնական տեղաշարժերը հետզհետե շատ ավելի շոշափելի են դառնում ու խոստանում աննախադեպ դառնալ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության մեջ. տեղի են ունենում պրոցեսներ, որոնք շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ այլևս բոլորի համար ակնհայտ է դարձել ու գործնականորեն ապացուցվել, որ այն կերպը, որով բնորոշվում էր երկար տարիներ ներքաղաքական դաշտը, երբ կուսակցությունները վերածվել էին կատարյալ բուտաֆորիայի՝ ծառայեցվելով բացառապես սրա-նրա անձնական շահերին ու ամբիցիաների բավարարմանը, իրեն սպառել է. Հայաստանում չես գտնի գեթ մեկ կուսակցություն, որն այսօր կարողանա պարզ ճակատով ներկայանա ժողովրդին: Սա իրողություն է, որը սկսել են գիտակցել նույնիսկ կուսակցությունների ղեկավարներն ու քաղաքական ուժերի առջնորդները, որոնք, խուճապահար վերահաս փոփոխություններից, սկսել են իրար խառնվել:

Իսկ վերահաս փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, մեծապես պայմանավորված են լինելու նաև Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձով, ակտիվացումով, որին շուտով ականատես է դառնալու հայաստանյան հանրությունը: Թե հատկապես ինչն է պատճառը,որ քաղաքական դաշտում սիրված գործչի ակտիվացումն այսքան մեծ թոհուբոհի պատճառ է դարձել, կռահելն այնքան էլ դշժվար չէ. ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, ոչ միշտ է այնպես պատահում, որ լավը, դրականը արժանանում է բացարձակ ու համատարած գնահատանքի. որպես կանոն՝ նախանձողներ, ատամներ կռճտացողներ ևս այդ ընթացքում հասցնում են ի հայտ գալ, որոնք, դրդված անհաղթահարելի նախանձից, քաղաքական իմպոտենտությունից ու բնածին չարությունից, փորձում են յուրատեսակ հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ բարու, դրականի ու հզորի: Ու հիմա մի շարք քաղաքական ուժեր ներկայացնող դեմքեր, ինչպիսին ասենք նույն Զարուհի Փոստանջյանն է, ով իր վերջին հարցազրույցներից մեկում բավական բացասաբար էր արտահայտվել Ծառուկյանի ակտիվացման վերաբերյալ, ակնհայտ մտավախություն ունեն, որ վերջինիս ակտիվացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կուսակցությունների չունեցած ժողովրդական վարկանիշի վրա, ու հասարակությունը, տառացիորեն զզված խամաճիկային միավորներից, դառնա դեպի Ծառուկյանն ու խորհրդարանական ընտրությունների շեմին ձեռնունայն թողնի սեփական հանապազօրյա հացը խաբեությամբ վաստակելուն սովոր կուսակցություններին ու դրանց շեֆերին:

Իսկ քաղաքական դաշտի այսօրինակ սնանկության պատճառն, ինչ խոսք, կուսակցությունների՝ իրեն վաղուց սպառած գործելաոճն է, երբ բացի ճղճղան ելույթներից, իշխանություններին անիմաստ հայհոյելուց, վերջիններիս հետ գաղտնի գործարքների մեջ մտնելուց, կուսակցություններն ու դրանց դեմքերը ուրիշ ոչնչով չեն կարողանում աչքի ընկնել:
Մարդիկ, պարզապես, հոգնել են կեղծ խոստումներով կերակրվելուց ու գրկաբաց սպասում են մեկին, ով անիմաստ ու դատարկ խոսքեր շռայլելու փոխարեն վերջապես վճռակամություն կցուցաբերի՝ ռեալ գործեր ձեռնարկելու, սայլը տեղից շարժելու ու ապացուցելու, որ քաղաքականությունը ոչ թե ստի արվեստ է,այլ՝ ամեն հնարավորի. ժողովուրդն այլև գտել է իր հերոսին ու պատրաստ է գնալ նրա հետևից...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Իշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»
Ամենադիտված