Հայերեն


Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք

Հասարակություն

Վարակման 460 դեպք և 8 մահ։ Պատասխանատուն համարվում է դիմակ-ձեռնոց չդնող, սոցիալական հեռավորություն չպահպանող, սոցիալական պատասխանատվության գիտակցում չունեցող տնտեսվարողը, բանվորը, ուղևորը, վարորդը, բանկային աշխատողը, բանկ այցելողը, մատուցողը, սրճարանում թեյ խմողը, ընդհանրական առումով՝ շարքային քաղաքացին, բայց ոչ կառավարությունը։ Ասել է, թե՝ շարքայինների անպատասխանատու վարքագծի համար իշխանությունները պատասխանատվություն չեն կրում։ Նույնիսկ խիստ պատիժները, ստուգումները, տուգանումները բավարար չեն սթափեցնում շարքայինին։ Եվ վերջինս շարունակում է սոցիալական անպատասխանատու կեցվածք դրսևորել և նպաստել համավարակի տարածմանը։

Իշխանության խոսափողներով շրջանառվող այսօրինակ մեկնաբանությունները համապատասխանո՞ւմ են Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության էությանը։ Ինչպե՞ս կարող է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն իրականացրած քաղաքացին 2 տարի անց այսօրինակ սոցիալական անպատասխանատու կեցվածք դրսևորել։ Ի՞նչ է փոխվել նրա մտածողության մեջ։ Հնարավո՞ր է, որ նրա մոտ տեղի է ունեցել վարքաբանական այս աստիճանի մեծ ձևափոխություն։ Միգուցե նա էությամբ չի՞ հարազատել այն հասարակական արժեքները, որոնք ներդրվել են Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ։

Եթե կա կասկած, որ քաղաքացին լիարժեք չի հարազատել Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բերած արժեքային փոփոխությունները, ապա իշխանությունները պարտավոր են քարոզչության առարկա դարձնել այդ արժեքները, որոնց համար տեղի է ուենցել հեղափոխությունը, քարոզել դրանք հնարավոր բոլոր խոսափողներով, որպեսզի յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե հանուն ինչի է դիմակ-ձեռնոց-անհարմարություն կրում։ Այդպիսով՝ իշխանությունները իրապես կբարձրացնեն քաղաքացու սոցիալական պատասխանատվության գիտակցումը և մեծ գործ կանեն համավարակի կանխման հարցում։ Եթե արժեքների մասին ճակատային քարոզ չի իրականացվում, ապա ենթադրելի է, որ հասարակությունը հեղափոխության արժեքների իրական կրողն է, գիտակից է, ունի սոցիալական պատասխանատվություն, և նրան հասցեագրվող հանդիմանանքը չափազանցված է։

Ամեն դեպքում՝ հարցը մնում է բաց. Ինչպե՞ս նվազեցնել համավարակի տարածման աղետալի տեմպը։ Եթե մեղավորը հարևան Պողոսն է, ապա, միգուցե, անհրաժեշտ է կրկի՞ն սահմանափակումներ մտցնել։ Իսկ եթե սահմանափակումներ վերամտցնելը նպատակահարմար չի գնահատվում, իսկ համավարակի աճը շարքայինի անպատասխանատվությամբ մեկնաբանելը իռացիոնալ է և հակասում է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, ապա, միգուցե, քավության ա՞յլ նոխազ գտնեք։

Թաթուլ Մկրտչյան

Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված