Հայերեն


Սերժ Սարգսյանը չուշացրեց պատասխանը․ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել

Տնտեսություն

1in.am

Հատուկ քննչական ծառայությունն այսօր տեղեկություն է տարածել, որ մաքսային ծառայությունների աշխատակիցների մի շարք գործողությունների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և կատարվում է քննություն: ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ մաքսավորների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 110 միլիոն դրամի վնաս:

Իհարկե, պետությանն այս ընթացքում պատճառվում են միլիարդավոր դրամների վնասներ, որոնք, սակայն, մնում են չբացահայտված, սակայն տվյալ պարագայում, իհարկե, խնդիրն այլ է, և սա հասկանում են բոլորը: Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան վնասների բացահայտումն ու պայքարն է դրա դեմ, այլ ներիշխանական պայքարը, որ ընթանում է տեղի ունեցող վերադասավորումների շրջանակում:

Եվ այս իմաստով շատ հետաքրքրական է, որ ՀՔԾ հաղորդագրությունը մաքսայինի աշխատակիցների գործողությունների առիթով քրեական գործի մասին հրապարակվում է ՊԵԿ նորանշանակ նախարար Վարդան Հարությունյանի՝ նախօրեին լրատվամիջոցների հետ ունեցած ճեպազրույցներից հետո, որոնցում Հարությունյանը բավականին ուշագրավ հայտարարություններ էր արել ստվերի դեմ պայքարելու, նոր խաղի կանոնների մասին, այն մասին, որ ինքն է այդ կանոնները ֆիքսողը, և ովքեր չհամապատասխանեն դրան՝ կհեռացվեն:

Թվում է, որ ահա այս հայտարարություններից հետո ՀՔԾ հաղորդագրությունը տրամաբանական շարունակությունն է, որով ցույց է տրվում, որ ՊԵԿ նոր ղեկավարության խոսքն իսկապես համապատասխանում է իրականությանը և իսկապես պայքար է մղվում մաքսային կամայականությունների և չարաշահումների դեմ: Սակայն իրականում այս հաջորդականությունը կարծես թե ունի բոլորովին այլ տրամաբանություն, և ՀՔԾ հաղորդագրությունն ըստ ամենայնի գալիս է Վարդան Հարությունյանի հայտարարությունները «ծածկելու»:

Իրավիճակը այլ կլիներ, եթե ՀՔԾ-ն գործեր, օրինակ, ՊԵԿ նոր ղեկավարության դիմումի հիման վրա, ՊԵԿ նոր ղեկավարության հաղորդմամբ հարուցվեին քրեական գործեր, կատարվեին ուսումնասիրություններ, Վարդան Հարությունյանը հայտարարեր, որ մի շարք գործերով դիմել է Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի իրականացվի քննություն և այլն: Բայց տեղի է ունենում այլ բան՝ ՊԵԿ նոր ղեկավարը հայտարարում է խաղի նոր կանոնների մասին և այն մասին, որ ինքն է ֆիքսում դրանք, իսկ դրան անմիջապես հաջորդում է ՀՔԾ հաղորդագրությունը, որով կարծես թե ցույց է տրվում, թե ով է որոշողը:

Սա իսկապես հետաքրքրական դրվագ է, եթե նկատի առնենք այն, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որը գործում է անմիջականորեն Սերժ Սարգսյանի ենթակայության տիրույթում, իսկ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի թիմի անդամն է և այդ տրամաբանության շրջանակում է նշանակվել ՊԵԿ նախագահ:

Այդպիսով, Վարդան Հարությունյանի բավականին կտրուկ հայտարարություններին հաջորդում է ՀՔԾ ոչ պակաս կտրուկ բնույթի հաղորդագրությունը, որով ՀՔԾ-ն ցույց է տալիս ՊԵԿ համակարգում իր գործունեության սահմաններն ու շրջանակները, կամ միգուցե ճիշտ կլինի ասել՝ Սերժ Սարգսյանն է ցույց տալիս, թե ով է, այնուամենայնիվ, խաղի կանոնները որոշողը:

Ի դեպ, այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը դեռևս երկու տարի առաջ է հստակ ցույց տվել, թե ինչ գործիք է իր համար ՀՔԾ-ն, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ուղղակի սպառնաց դրանով, երբ վերջինս հայտարարել էր, որ բյուջեի 1/3-ը մսխման ռիսկի տակ է: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Զաքարյանը անցնում է իր գործունեության դաշտի սահմանները: Դրանից հետո Զաքարյանը լռեց:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված