Հայերեն


Կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդել՝ անտեսելով ահագնացող մարտահրավերները. ՀՅԴ

Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացրել է իրենց գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները արձանագրում է.

1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետեւ բազմաթիվ պետությունների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:

2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ վարակի հետագա տարածումը կանխելու փոխարեն, քաղաքական իշխանությունը, հաշվի չառնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու բազմաթիվ կոչերը, ակտիվորեն շարունակեց քարոզարշավը եւ կազմակերպեց բազմամարդ հավաքներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել էր Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին: Բացի այդ, արձանագրված վարակի առաջին դեպքից հետո իշխանությունները հաղորդակցության սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակվում էր օդային առօրյա հաղորդակցությունը:

3. Որպես հետեւանք` մարտի 12-ին գրանցվեց վարակի առաջին օջախը: Սակայն հանրահավաքներն ու քարոզարշավը դադարեցվեցին եւ կանխարգելման աշխատանքներ սկսվեցին միայն մարտի 13-ին կայացած հանրահավաքներից մեկից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Քաղաքական իշխանության վարքագիծն իր բացասական հետեւանքներն ունեցավ համավարակով պայմանավորված վտանգներն ու բարդությունները չեզոքացնելու հետագա ամբողջ գործընթացի վրա:

4. Հրատապ միջոցառումների ձեռնարկման հիմնավորմամբ Կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, անհատ քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան իրավիճակի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ կոչերով եւ ծրագրային առաջարկություններով (որոնցից շատերը շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր), սակայն իշխանությունները դրանք քննարկման առարկա չդարձրեցին: Ներկայացված առաջարկներից շատերը կառավարությունը եւ պարետատունը գործադրեցին հատվածաբար` ամբողջականությունից կտրված, հաճախ նաեւ ժամկետների անտեսմամբ:

5. Առանց համավարակին դիմակայելու հստակ ռազմավարության՝ հայտարարված արտակարգ դրությունը համապատասխան լրջությամբ չընկալվեց ո՛չ հասարակության եւ ո՛չ էլ արտակարգ դրության սահմանափակումները գործադրող պետական մարմինների կողմից՝ կարճ ժամանակամիջոցում վերածվելով անարդյունավետ գործողությունների:

6. Իշխանության գործունեությունը հաճախ անտրամաբանական էր, զուրկ խնդիրների իրական լուծումների փնտրտուքի ճիգից, թելադրված հետագայում անգործության մեջ չմեղադրվելու մտայնությամբ՝ ուղեկցվելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների շփոթ առաջացնող, իսկ հաճախ նաեւ անօրինական գործողություններով:

7. Օգտվելով ստեղծված վիճակից` կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը վավերացրեց խնդրահարույց, խորհրդարանական երկրին անհարիր որոշումներ, որոնք միտված էին քաղաքական խնդիրների լուծմանը եւ/կամ նախկինում թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու շահադրությամբ: Համավարակին դիմակայելու միջոցառումների շրջանակում կատարվեցին փոփոխություններ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որը բացարձակապես անարդյունավետ էր հայտարարված նպատակի առումով եւ ակնհայտորեն խախտում էր մարդկանց անհատական տվյալների եւ անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմերը։ Այս եւ այլ գործողություններով, քաղաքական իշխանությունը իրականացրեց քաղաքական խնդիրների լուծման փորձեր՝ ձեւականորեն օգտագործելով իրավական տարբեր գործիքներ, որոնք պիտանի չեն համավարակի բացասական ազդեցությունների հակազդման տեսանկյունից:

8. Մի կողմից արտակարգ դրության հստակ ռազմավարության բացակայությունը, մյուս կողմից հնչեցված հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների անտեսումն ու ինքնահավան անփորձությամբ համավարակի դեմ պայքարի քաղաքական իշխանության վարքագիծը իմաստազրկեցին նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Փաստորեն, այն գործողությունները, որոնք քիչ թե շատ պարունակում էին հանրային առողջության պահպանման տարրեր (այդ թվում՝ սանիտարահամաճարակային կանոնները եւ դրանով պայմանավորված բնակչության տեղաշարժի ու կուտակումների առանձին սահմանափակումները), կարող էին իրականացվել նաեւ առանց արտակարգ դրություն հայտարարելու, որի համար անհրաժեշտ էր բարելավել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը եւ ձեռնարկել սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները: Մինչդեռ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ որպես ծայրահեղ միջոցի գործադրումը ենթադրում է միջոցառումների այնպիսի կոշտ համալիր, որի գործողությունը պայմանավորված է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականով: Այլ խոսքով` երկրում արդեն իսկ 60 օր տեւած եւ եւս 30 օրով երկարացված արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայել (չի ծառայում) իր նպատակին, այլեւ դրանով նախատեսված եւ պարբերաբար վերանայվող միջոցառումներն անլրջացնում են այս հատուկ ինստիտուտը, խախտում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մի շարք իրավունքներ՝ առանց էականորեն նպաստելու կորոնավիրուսի համավարակի բացասական դրսեւորումները չեզոքացնելու գործին (պատահական չէ, որ միլիոն բնակչի հաշվով, Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համավարակի դիմագրավման առումով վատագույն արդյունքներ ունեցող երկրների շարքում):

9. Կառավարությունը անկարող գտնվեց տնտեսական անկումը մեղմացնող եւ սոցիալական խնդիրները լուծող հավասարակշիռ քաղաքականություն վարելու հարցում նույնպես: Արդյունքում` ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորը անկում եւ սոցիալական վիճակի վատթարացում:

10. Տնտեսությանը հասցված վնասները մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին (չեն), հաճախ՝ սխալ: Սոցիալական աջակցության ծրագրերը, չնայած ներկայացվող շահառուների ականջահաճո թվերին, չներառեցին իրական կարիքավորների ողջ շրջանակը: Հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականության դեպքերից են՝

ա) Հայտարարված կարանտինի պայմաններում տնտեսության (բացառությամբ գյուղատնտեսության) ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրերը, իսկ գյուղատնտեսության պարագայում՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին ոչ ուղղակի (բանկերի միջոցով) աջակցության անպիտան գործիքները: Անորոշություն է տիրում երկրի պարենային անվտանգության եւ ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրման հարցում:

բ) Բիզնեսին աջակցելու փոխարեն բանկերին ֆինանսավորելը։ Փաստորեն, կառավարությունը խուսափեց վերցնել տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատվությունը (ռիսկերը), որի պատճառով բիզնեսի աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվեցին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

գ) Առանց բյուջետային ծախսերի վերանայման եւ գրավոր պատշաճ հիմնավորման՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարով պետական պարտքի ավելացման կառավարության որոշումը։

դ) Կառավարության եւ Կենտրոնական բանկի հարկաբյուջետային եւ դրամավարկային ոչ ներդաշնակ, հաճախ նաեւ հակասական քաղաքականությունները, որոնց արդյունքում քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները: Առհասարակ Կառավարությունը ճիշտ եւ ժամանակին ազդակներ չի փոխանցում հանրությանը եւ գործարար համայնքին, որոնք սոցիալ-տնտեսական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության կարիք ունեն։ Այս դժվար օրերին վարչապետի պոպուլիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված էին իր եւ քաղաքական իշխանության վարկանիշի անկումը կասեցնելուն, քան սկսված եւ ահանգնացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին:

ե) Հակաճգնաժամային փաթեթների կիսատությունն ու ցածր հասցեականությունը, որոնց հետեւանքով, ըստ էության, փոշիացվեց շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ` առ այսօր հայտնի չէ, թե կառավարությունն ի՞նչ ուղղություններով է օգտագործելու միջազգային կազմակերպություններից եւ պետություններից ստացած (խոստացված) շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար օգնությունը։

զ) Հանրային միջոցների հախուռն եւ չհիմնավորված ծախսումները եւ խնայողության ռեժիմի հայեցակարգի բացակայությունը:

Հանրագումարում. Մի կողմից առկա է ֆինանսական միջոցների փոշիացում, մյուս կողմից շատ կարիքավորներ պետության կողմից չստացան անհրաժեշտ եւ կենսական օժանդակությունը:

11. Ստեղծված անհամարժեք վիճակից քաղաքացիները ելքը գտան` զանգվածաբար խախտելով արտակարգ դրությամբ թելադրված սահմանափակումները: Վարվող քաղաքականության նկատմամբ քաղաքացիների արդարացի դժգոհություններից խուսափելու նպատակով իշխանությունը հանեց արտակարգ դրությամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները՝ համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն: Փաստորեն, մայիսի 4-ից արտակարգ դրության ռեժիմի թուլացման մասին որոշումը, ըստ էության, իշխանությունների կողմից համավարակի տարածումը կառավարելու անկարողության խոստովանություն է, ինչը, առանց արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունների, չափազանց վտանգավոր որոշում է եւ հանգեցնելու է ծանրագույն հետեւանքների:

12. Կառավարության անկարողությունը դրսեւորվեց նաեւ դժվար պահերին հայությանը հատուկ բարեգործական ու բարեսիրական տարբեր նախաձեռնություններով հանդես գալու աշխատաքները համակարգելու հարցերում: Այդպիսի աջակցությունը ցուցաբերվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կողմից: Ավելին, չնայած քաղաքական իշխանության կողմից հայկական սփյուռքում էական դերակատարություն ունեցող կազմակերպությունների եւ անհատների վերաբերյալ անհամարժեք գնահատականներին, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախներից ինքնակամ նախաձեռնվեցին երկրի ներսում համավարակի դիմագրավման խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություններ, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի կոչով Դաշնակցության տարբեր Կենտրոնական կոմիտեներ եւ ենթակա կազմակերպություններ կազմակերպեցին եւ Հայաստան ուղարկեցին բժշկական ու անհատական պաշտպանության պարագաներ, սոցիալական խոցելի խմբերին ցուցաբերվեց պարենամթերքով աջակցություն, կատարվեցին դրամական փոխանցումներ կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին եւ այլն:

Ամփոփելով եզրակացնում ենք, որ

1. Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող:

2. Ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողություն` կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդող իր վարքագիծը՝ անտեսելով երկրի ներքին եւ արտագին ահագնացող մարտահրավերները:

3. Անտրամաբանական եւ անընդունելի է արտակարգ դրության իրավական ռեժիմի` հերթական անգամ երկարացումը, երբ համավարակի դեմ պայքարում իրականացված գործողությունները եւ արձանագրված արդյունքները համահունչ չեն արտակարգ դրություն հայտարարելու նպատակադրումներին: Ավելին` ձեռնարկվող գործողությունները, որոնք ներկա փուլում, ըստ էության, համավարակի դեմ պայքարի միջոցառումներ են, կարող են իրականացվել առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու՝ արտակարգ իրավիճակների օրենսդրությունը բարեփոխելու եւ օրինականության սկզբունքով գործադրելու միջոցով: Արտակարգ դրության իրավական ռեժիմը գործող կառավարությունն առավելապես օգտագործում է քաղաքական նպատակներով: Հետեւաբար, այս ձախողված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է օրվա քաղաքական իշխանությունը:

4. Քաղաքական իշխանությունը պետության համար այս ծանրագույն ժամանակաշրջանում պարտավոր էր (է) առաջնորդվել երկրում ներդաշնակ եւ հանդուրժողական մթնոլորտի ձեւավորման, համահայկական ողջ ներուժի համախմբման եւ երկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու եւ գործադրելու անվերապահ վճռականությամբ»:

1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Այսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելով
Ամենադիտված