Հայերեն


Աղոթում ենք, որ ժողովուրդը հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները. Կաթողիկոս

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ»,-ասված է ուղերձում:

Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ
Ամենադիտված