Հայերեն


Ինչ է նիմֆոմանիան

Life

Ըստ գիտական սահմանման, այս հոգեկան խանգարումը որակվում է որպես աղջկա կամ կնոջ չափից դուրս սեռական հակում․ հիպերսեքսուալության տարատեսակ։ Առկա է մշտական սեռական անվարարվածություն, էրոտիկ ֆանտազիաներ, մտքեր, զուգընկերների չընդհատվող փնտրտուքներ, արդյունում, սեռական վարքի խաթարում և անկանոն սեռական կապեր։

Տեսնենք, թե ինչ է ասում այս խանգարման մասին ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը․

Շատերը կարծում են, որ դա մեծ երջանկություն է` սիրային հարաբերություններ ունենալ նիմֆոմանուհու հետ և ամեն օր ու ամեն պահի լինել ցանկալի կնոջ համար, իսկ մի քանի շաբաթից վերածվել քամած լիմոնի և ահով դիտել գեղեցկուհուն, ում հնարավոր չէ բավարարել: Նիմֆոմանուհին նույնպես հայտնվում է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում: Սեքսի ժամանակ նա կարող է օրգազմներ ունենալ, բայց սեռական լիցքաթափում, որպես այդպիսին, չլինի:

Սեռական անբավարարվածությունը բերում է նրան, որ կինը վեր է ածվում սկանդալների սիրահար դեպրեսիվ հիստերիկի, աղմկոտ տեսարանների սիրահարի: Նա զուգընկերոջ ներկայությամբ սկսում է թատերական դրամաներ խաղալ` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբեմն ստիպված է խաբել բոլորին, որպեսզի կարողանա բավարարել իր սեռական պահանջմունքները:

Նիմֆոմանուհին սեքսի անկառավարելի ցանկություն է զգում, պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ ցանկացած զուգընկերոջ հետ` առանց ուշադրություն դարձնելու այնպիսի պայմանականությունների, ինչպիսիք են՝ տարիքը, կարգավիճակը, արտաքինը, իսկ երբեմն էլ` վայրը:

Նիմֆոմանիան (nymphe — հարսնացու, mania— կիրք, խելագարություն) կանանց և աղջիկների՝ նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն: Այս երևույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաև իգական սեռական օրգանների ֆունկցիաների խանգարումների հետևանքով: Մեկ այլ դեպքում՝ այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաև սեռական անբավարարության:
Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապողները դա չեն կարողանում: Արդյունքում՝ պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները:

Հիվանդությունը կարող է առաջանալ նաև դաշտանային ցիկլի դադարից՝ կլիմաքսից հետո, չնայած այս տարբերակը շատ հազվադեպ է պատահում և թաքնված հոգեկան խանգարումների՝ շիզոֆրենիա, հիստերիա, փսիխոզ և այլն, արդյունք է:
Նման հիվանդություն գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ և կոչվում է սատիրիազիզ: Ընդ որում` սրա մասին ավելի քչերին է հայտնի, քանի որ հաճախ դժվար է տարբերել սատիրիազիսը և պրոմիսկուիտետը: Վերջինս անկանոն սեռական կյանքն է բազմաթիվ զուգընկերների հետ, որը կարող է լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ: Այդպես անվանել են դեռևս չզարգացած ցեղախմբերում ընտանիքի և բարոյական նորմերի բացակայության պայմաններում ցեղի անդամների՝ միմյանց հետ անկանոն կապերը: Դա հասարակության կողմից չխրախուսվող վարք է, սակայն հիվանդություն չէ:

Իսկ սատիրիազիսը տղամարդու սեռական անբավարարության, այլ հիվանդությունների կամ թերարժեքության բարդույթի հետևանքով նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է: Ընդ որում` նման տղամարդիկ, ինչպես և նիմֆոմանուհիները, տևական կապեր չեն ունենում միևնույն զուգընկերոջ հետ, չեն ամուսնանում կամ ամուսնանում են շատ հաճախ: Չեն կարողանում կառավարել իրենց ցանկությունները: Այս հիվանդությունը նույնպես ուղեկցվում է հոգեկան խանգարումներով: Ինչպես և նախորդ դեպքում, այնպես էլ այս, սեռական բավարարվածություն ստանալը դառնում է հիվանդագին նպատակ:

Գերբարձր սեռական ցանկությունը շեղում է, որը ուղեկցվում է տվյալ անհատի անձնային և ֆիզիոլոգիական շեղումներով: Մեր կլինիկական գործունեության ընթացքում ևս հանդիպում ենք նման դեպքերի, երբ կինը գանգատվում է գերուժեղ ու անսանձ սեռական ցանկությունից:
Թե՛ նիմֆոմանիան, թե՛ սատիրիազիսը հնարավոր է բուժել, եթե անձը գիտակցում է իր վիճակը և ժամանակին դիմում է բժշկի, սակայն, կախված հիվանդության փուլից, կարող է երկարատև բուժում պահանջվել:

 

 

 

Գոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված