Հայերեն


«Ֆեյսբուքի», իշխանությունների և հասարակության տարբեր իրականությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզ ու բարդ իրականություններ, մեխանիզմների ու մեթոդների բացակայություն, որոնք հասարակական դժգոհության պատճառ են դառնում: Իսկ դժգոհությունը, ի վերջո, բողոքի ակցիաներով, անգամ փողոցներ փակելով է հանգուցալուծվում: Եթե հակիրճ բնութագրելու լինեինք քաղտեխնոլոգ Արմեն Բադայանի վերլուծությունը հայաստանյան իրավիճակի վերաբերյալ՝ կամփոփեինք վերոնշյալ նախադասություններով: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ սկզբից:

Քաղտեխնոլոգը նախ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններն է մատնանշում: «Քաղաքական այս թիմին իշխանության գալու համար մեծապես օգնել է Ֆեյսբուքը: Եվ արդյունքում Հայաստանում ստեղծվեցին «ֆեյսբուքյան» և «հայաստանյան» երկու առանձին իրականություններ, որոնց միջև շփման կետերը շատ քիչ են՝ դրանց բովանդակությունները տարբեր են: Իշխող քաղաքական թիմի և հասարակության միջև տարբեր իրականություններ կան: Վարչապետը նախարարներից ստանում է մի իրականություն, որն իր համար դրական է, բայց հասարակությունն ապրում է իրական կյանքում, որտեղ դրական փոփոխություններ չի տեսնում: Իսկ վարչապետն ունի այն պատկերացումը, թե այն իրականությունը, որն իրեն են նեկայացնում, պարզապես ժողովրդին լավ չի մատուցված, ինչին, իր կարծիքով, խանգարում են նաև նախկին իշխանության կողմից ստեղծված ֆեյքերը: Մեծ հաշվով, նա հարցի այդ լուծումն է գտել՝ ըստ որի, իրականությունը վերևի պատկերն է, որը լավ չի հասնում ներքև: Իր կարծիքով, այդ իրականությունն ուղղակի պետք է ավելի լավ ուղարկել ներքև ու հասարակությանը ցույց տալ, որ իրենք լավ են ապրում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղտեխնոլոգը ու անցում կատարում երկրորդ խնդրին:

«Վարչապետը պարզ պատկերացումներ ուներ պետական կառավարման համակարգի վերաբերյալ: Նա քրեաօլիգարխիկ համակարգը վերացրեց, բայց պահպանեց կառավարման կմախքը: Ըստ նրա, եթե նախկին «գող չինովնիկները» գնային, նրանց փոխարեն գային թեկուզ անփորձ, բայց չկոռումպացված չինովնիկներ, երկրում ամեն ինչ լավ կլիներ, մարդիկ կգային ու ներդրումներ կանեին: Բայց այդ մոտեցումը չաշխատեց: Եկավ մյուս պատճառը, ըստ որի՝ «ամեն ինչին հանրապետականներն էին խանգարում»: Այնինչ, դեկտեմբերի 9-ից ԱԺ-ում ՀՀԿ-ականներ չկան, բայց ներդրում էլ չկա: Ու հետո որոշվեց խոսել տնտեսական հեղափոխության մասին, բայց, կարծես, էլ չեն խոսում այդ մասին, որովհետև այդպես էլ չբացատրվեց, թե ինչ է դա: Առաջացավ չորրորդ պատճառը՝ «մեղավոր են դատավորները», ու եթե վատ դատավորները գնան, ու գան լավ դատավորները, դատական համակարգը լավը կլինի, բոլորը կգան Հայաստան, ներդրում կանեն: Ու հայտարարվեց վեթթինգի գործընթացի մասին, որի նպատակն իր համար ցանկալի դատավորներ ունենալն է: Իհարկե, խոսվում է այն մասին, որ դատավորները գրպանային չպետք է լինեն, բայց մենք, ի դեմս ՍԴ անդամի թեկնածուի առաջադրման, այլ բան ենք տեսնում: Մեծ հաշվով, վարչապետն այդպես էլ խորությամբ չի հասկանում, որ «վատ հանրապետականների» գնալով ու «լավ իմքայլականների» գալով՝ հարցերը չեն լուծվի: Պարզ հարցերին՝ պարզ լուծումներ: Սա է խնդիրը: Սա է պատճառը, որ իշխանության պարզ, իսկ հասարակության բարդ իրականությունը չեն համընկնում: Խնդիրն այն է, որ իշխող ուժը չի ցանկանում սա ընկալել»,-հավելեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին ու փողոցներ փակելուն, Ա. Բադալյանը նկատում է, որ դրանք հստակ նշաններ են, որոնք ավելի խորքային պատճառներ ունեն. «Սա նշան է, որ կան տնտեսական խնդիրներ: Սա ցուցիչն է այն բանի, որ անցած տարվա իշխանափոխությունից հետո իշխանություններին չի հաջողվել ստեղծել մի մեխանիզմ, ըստ որի՝ այդ բողոքները նախնական վիճակում լուծումներ կունենային, իսկ մարդիկ փողոց դուրս չէին գա: Մենք տեսնում ենք, որ պետական, հասարակական և քաղաքական բոլոր այն ինստիտուտները, որոնք պետք է հարցերին հենց սկզբնական շրջանում լուծում տային, չեն աշխատում: Բացի այդ, չկա այն մեթոդոլոգիան, ըստ որի, դրանք պետք է աշխատեն: Իսկ մյուս խնդիրն այն է, որ իշխանությունն այդ բոլոր խնդիրների լուծման դեղատոմսը չունի: Մեծ հաշվով՝ ունենք դեղատոմսի բացակայություն ու չաշխատող ինստիտուտներ, ինչի արդյունքն այն է, ինչ տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգի խոսքով, սոցիալական դժգոհությունների ալիքն այսօր ավելի մեծ է, քանի որ մինչ այս սպասման ժամանակահատված էր. «Դրա հետ մեկտեղ նաև հեղափոխական էյֆորիա կար: Հիմա էյֆորիա չկա, և մարդկանց մոտ ի հայտ են գալիս իրատեսական ու քննադատական մոտեցումներ: Մարդիկ արդեն ռեալ արդյունքներ են պահանջում, իսկ երբ չեն տեսնում, նրանց մոտ սկսում է խիստ մոտեցում դրսևորվել, իսկ խիստ մոտեցումը դրդում է նաև խիստ գործողությունների՝ ընդհուպ փողոց փակելուն: Սոցիալական այս խնդիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել այն ինստիտուտները, որոնք կապահովեն իշխանություն-հասարակություն հարաբերությունները: Հիմա եթե անգամ մեկ հարց լուծվի, վաղն ուրիշն է ծագելու, մյուս օրը՝ մեկ ուրիշը: Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տնտեսության զարգացման ուղղությամբ հայեցակարգային մոտեցում չլինի ու դրան կոնկրետ գործողություններ չհետևեն: Սոցիալական հարցերով դժգոհությունների հետևանքը չզարգացած տնտեսությունն է, ինչը զարգացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում: Թեպետ իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները գլուխ են գովում, ասում, որ բարձր ցուցանիշներ կան, բայց դրանք ոչ այլ ինչ են, քան նախկին ցուցանիշները: Վիճակագրական ծառայությունը նույն ցուցանիշները նաև նախորդ իշխանությանն էր տրամադրում»:

Արմեն Բադալյանի խոսքով, սոցիալական խնդիրները նաև տարբեր բնագավառների վրա են ազդելու. «Եթե այսպես շարունակվի, իշխանության վարկանիշն ավելի կընկնի, և «նոր փրկչի», նոր մարդու և նոր քաղաքական ուժի փնտրտուք կլինի: Սա հետագայի հարց է, բայց միտումը դրան է տանում: Ինչ վերաբերում է իշխանության պահվածքին, ապա կասեմ հետևյալը. եթե հարց չես կարողանում լուծել, սկսում ես բողոքել նրանցից, ովքեր առաջ են բերում այդ հարցը: Ավելին, կան որոշ գործիչներ, որոնք բողոքողների թիկունքում նախկին իշխանության, նախագահների հետքերն են տեսնում: Սա ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն հարցեր լուծել, բայց եթե չբողոքեն բողոքողներից, կստացվի, որ մեղավորն իրենք են: Ու իրենց վրայից մեղքը հանելու համար սկսում են փնտրել այլ մեղավորներ: Նախորդ իշխանության ժամանակ էլ էր այդպես, ինչի արդյունքը տեսանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված