Հայերեն


ՔԿ–ն պարզում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները

Հասարակություն

Քննչական կոմիտեում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի/անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին ի պատասխան քաղաքացիներ Շ.Ալիյանի և Թ.Սայդոյանի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակին՝ տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներ, տարեց ամուսիններ Շ.Ալիյանին և Թ.Սադայանին և դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում տուժողներ Շիրին Ալիյանն և Թառլան Սայդոյանը դեպքի հանգամանքերի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվել և ստուգվել են: Ապահովվել է քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Մասնավորապես՝ քննության ընթացքում ստուգվել է տուժողների կողմից դիմումներում նշված անձի՝ հնարավոր մասնակցությունը կատարված հանցագործությանը, ինչպես նաև՝ նրա կողմից ներկայացված այլուրեքությունը. վերջինիս հեռախոսահամարների վերծանումներով պարզվել է, որ հիշյալ անձի կողմից օգտագործված հեռախոսահամարները դեպքի կատարման ժամանակահատվածում սպասարկվել են Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի տարածքում գտնվող բջջային ալեհավաքների սպասարկման գոտում, որը հիմնավորվել է նաև հարցաքննված վկաների ցուցմուքներով: Հանցագործությանը նրա մասնակցության վերաբերյալ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել:

2015թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն՝ նախաքննության ընթացքում դեպքի վայրի հարակից տարածքի մի շարք հասցեներից առգրավված տեսախցիկների տեսագրություններն առանձին կադրերով առանձնացնելու և տեսապատկերների նույնականացման հարցը պարզելու նպատակով:

2016թ. փետրվարի 17-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ տեսաֆայլերից ստացված տեսապատկերները պիտանի չեն ավտոմատացված եղանակով դիմանկարային և այլ նույնականացումների համար:

2016թ. ապրիլի 20-ին նշանակվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն: Միաժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնել տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին և վերջիններիս ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանին:

2017թ. հունվարի 24-ին ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ ներկայացված տեսագրությունների մեջ՝ տեսախցիկի տեսադաշտում երևացող անձանց (այդ թվում նաև՝ տեսագրություններում հայտնվող երեք անձանց) պատկերները պիտանի չեն դիմանկարային նույնացում կատարելու համար՝ բավարար փորձագիտական չափորոշիչների բացակայության պատճառով:

2017թ. մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը պարզված չլինելու հիմքով:

Հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները (այդ թվում տուժողներ Շիրին Ալիյանին, Թառլան Սայդոյանին ներկայացված փաստարկների ստուգման ուղղությամբ) շարունակվում են:

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու բազմաթիվ հանձնարարություններ։

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված