Հայերեն


ՊԵԿ-ի դեմ արշավը ուղղորդվում է կառավարությունից

Հասարակություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող Araratnews.am-ը մի վերլուծություն է հրապարակել ՊԵԿ պարգևավճարների շուրջ հանրային դժգոհության կապակցությամբ՝ այն որակելով «քարոզչական պատերազմ» ընդդեմ ՊԵԿ-ի և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ արշավի կազմակերպման մեջ մեղադրել է նախորդ իշխանություններին:

Եվ իրոք, վերջին օրերին մամուլի և սոցցանցերի հիմնական թեման ՊԵԿ պարգևատրումներ են, ամենաքննադատված անձը՝ ՊԵԿ նախագահը:

Իսկ ի՞նչ է եղել իրականում:

Հունվարի 23-ին Yerevan.Today կայքը հրապարակեց տվյալներ ՊԵԿ աշխատակիցների բազմամիլիոն պարգևատրումների վերաբերյալ, որն արագորեն տարածվեցին տասնյակ կայքերում և սոցցանցերում՝ հարուցելով տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող օգտատերերի դժգոհությունը:

Լուրի հրապարակումից կարճ ժամանակ անց Tert.am-ը հրապարակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պարզաբանումը, ըստ որի՝ Անանյանը հերքեց, որ այդ գումարը գոյացել է պարգևավճարի հետևանքով՝ ասելով, թե դեկտեմբերի վերջին աշխատակիցները ստացել են երկու ամսվա աշխատավարձ՝ զուգորդված պարգևավճարներով և հավելավճարով: Եթե պարզեցնենք Անանյանի ասածը, վերջինս չի հերքել, որ ինքն ու իր
ենթականերից ոմանք ավելի քան 8, 9 մլն դրամ աշխատավարձ են ստացել տարերվերջին, այլ հերքել է, որ այդ թիվը գոյացել է հենց պարգևավճարի արդյունքում:

Անանյանի պարզաբանումից հետո թեման էլ ավելի մեծ տարածում գտավ՝ արժանանալով ավելի մեծ քննադատության, քանի որ եթե նախքան պարզաբանումը մարդիկ թերահավատորեն էին մոտենում հրապարակմանը, պարզաբանումից հետո ՊԵԿ նախագահը հերքելով հաստատեց տեղեկությունը: Թեմային անդրադարձան նաև մասնագիտական շրջանակները: Օրինակ՝ փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում մտահոգիչ համարեց ՊԵԿ պարգևատրումների չափը՝ պահանջելով հրապարակել պարգևատրված անձանց ցանկն ու պարգևավճարի չափը: Բայց ՊԵԿ նախագահը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հրաժարվեց հրապարկել ցանկը՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիության օրենքին, մինչդեռ նշված օրենքում պարգևավճար ստացած անձնացն տվյալների հրապարակման որևէ արգելք չկա:

Մի կարևոր փաստ կա, որի մասին հասկանալի պատճառներով չի խոսվում Araratnews.am-ի հրապարակման մեջ: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ-ի պարգևատրումների թեման մամուլում հայտվել է հենց իշխանության մեջ գտնվող անձանց միջոցով: Բանն այն է, որ ՊԵԿ աշխատակիցների ստացած միլիոնանոց պարգրավճարները հարուցել են ընդամենը մի քանի հարյուր հազար ստացած բարձրաստիճան պաշտոնայների դժգոհությունը, ովքեր որոշել են այս կերպ «պատժել» Անանյանին՝ հասկացնելով, որ նա ու իր թիմակիցները թեև մյուսներից ավել չեն աշխատել, բայց տասնապատիկ անգամ ավելի գումար են ստացել և իրենք էլ են արժանի համապատասխան խրախուսման: Կոպիտ ասած, չեն թողել, որ ՊԵԿ ղեկավարները «հանգիստ մարսեն» իրենց մի քանի միլիոնանոց հավելավճարները: Ակնառու է, որ իշխանության տարբեր թևերը դիրքավորվելուց հետո փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը, այդ թվում՝ թիմակիցներին վարքաբեկելու միջոցով:

Եվ հիմա, երբ աղմուկը գնալով էլ ավելի է թեժանում՝ արդեն վնասելով կառավարության վարկանիշին, իշխանության ներկայացուցիչները սկսել են Անանյանի դեմ սկսված արշավի պատասխանատվությունը բարդել նախկին իշխանությունների վրա՝ այդ կերպ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը: Սակայն դա անում մեղմ ասած «անգրագետ» ձևվով, քանի որ Araratnews.am-ի վերլուծությունից ստացվում է, որ, օրինակ, ՊԵԿ նախագահի հայտարարությունը դապատարտող մեկնաբանություն հրապարակած Azatutyun.am-ը՝ նախկին իշխանության քարոզչամիջոցն է, իսկ տասնյակ հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենց օբյեկտիվ դժգոհությունն էին հայտնում ՊԵԿ վարքագծից կա՛մ պատվեր էին կատարում, կա՛մ վերլուծական մտածողություն չունեն:

Ի վերջո, հասրակության լայն շրջանակների դժգոհությունը օբյեկտիվ է. հանրության կողմից ընկալելի չէ, այն, որ արդարության հաստատման պայմանով իշխանության եկած ուժի ներկայացուցիչները սեփական քարտուղարուհիներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տալիս: Խնդիրը ոչ թե իրավական, այլ բարոյական հարթությունում է:

 

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված