Հայերեն


«Ո՞վ էր ձեզ իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել». Հայրիկյանը՝ ՀՀԿ-ականներին

Քաղաքականություն

168.am

«Վերջին շրջանի բոլոր լուրերի մեջ երկու լուր կա, որ մարդկանց լավատեսորեն տրամադրեց. Մեկը՝ մարզպետի հեռացումը, որը համարվում էր բազմաթիվ բացասական երևույթների խորհրդանիշը (նկատի ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին.- Ռ.Մ.), և երկրորդ՝ այն տեղեկատվությունը փոխնախագահի մակարդակով, որ Հայաստանում կարող է նաև իրանյան գազ մատակարարվել քաղաքացիներին: Մնացած ամեն ինչը կոսմետիկ բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ մի ուշագրավ բան էլ է տեղի ունեցել. «Հանրապետականը խոստովանեց իր կադրային սնանկությունը: 15 տարուց ավելի քաղաքական դաշտում գտնվող իշխող կուսակցական ուժն իր կուսակցության կազմից չկարողացավ գտնել վարչապետի թեկնածու: Եվ տեսեք՝ ինչ խանդավառությամբ, մանկլավիկի նման են ներկայացնում նոր վարչապետին: Նոր վարչապետը սկզբունքային մարդ է, բայց գաղափարական ուժի ներկայացուցիչ չէ: Իրենք խոստովանցին իրենց սնանկությունը՝ վարչապետ նշանակելով մի մարդու, որն իրենց թիմից չէ, և ավելին՝ ժամանակին այդ թիմը լքել էր, թեկուզ և դրա իրավունքն ու անձնական պատճառներն ուներ: Ես նոր վարչապետի հետ որևէ հույս չեմ կապում»:

Դիմելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ասաց. «Ձեզ ո՞վ էր իրավունք տվել Հովիկ Աբրահամյանին այդպես խայտառակել, ո՞ր գործի համար եք իրեն քննադատում: Հովիկ Աբրահամյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ, բայց մարդուն նշանակել եք վարչապետ, հետն աշխատում եք, ու ոչ մի քննադատություն, ոչ մի սխալ քայլ: Հետո հանկարծ հեռացնում եք, ու պարզվում է, որ տնտեսությունն ահավոր վիճակում է: Այս արատավոր գործելակերպին պետք է վերջ տալ, ու վերջ տվողն իրենք չեն լինելու, այլ լինելու ենք մենք՝ մեր ժողովրդավարական դաշինքով»:

Նշենք, որ ասուլիսի թեման հենց ԱԻՄ-ի կողմից առաջարկվող Ժողովրդավարական դաշինքի ստեղծումն էր, որին այս պահին քաղաքական դաշտից միանալու որևէ առաջարկ չի եղել:

Հարցին՝ եթե այդ դաշինքը չկայանա, Հայրիկյանն այլ նախաձեռնության կմիանա՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, նա պատասխանեց. «Եթե լինեն նախաձեռնություններ, որոնք կարող են նպաստել Հայաստանում քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարին, իսկ մեր հիմնական կարգախոսը դա է, ապա մենք կմասնակցենք այդ քննարկումներին»:

Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»
Ամենադիտված