Հայերեն


Կան վարորդներ, որոնք իրենց օրենքից վեր ու արտոնյալ են համարում. խստացումն անխուսափելի է.

Հասարակություն

Երթևեկության առկա իրավիճակի վերաբերյալ բողոքներն օր օրի էլ ավելի մեծ դրսևորումներ են ստանում: ՃՈ շրջիկ մեքենաների պակա՞սը, թե՞ համաներումը, կամ մեղմացուցիչ մի շարք հանգամանքներն են ներկայիս իրավիճակի պատճառը: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, ամենավերջին դերը ոստիկանական մեքենաների քանակն է:

«Ես տեսանկարահանող սարքերին միշտ դեմ եմ եղել, քանի որ դրանք կանխարգելիչ գործառույթ չունեն, միայն պատժիչ են: Բայց միշտ կողմ եմ եղել ՃՈ ոստիկանների գործողություններին՝ իրենց ներկայությանը, շրջիկ ծառայությանը և այլն: Շփվելով ՃՈ–ի հետ՝ այս պահին կարող եմ ասել, որ, համենայն դեպս, վերադասության կարգով ցուցումները ճիշտ տրված են: Իսկ եթե կան անհատներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց ծառայությունը, շատ հնարավոր է, որ դա ինչ–որ չափով ազդած լինի երթևեկության վրա: Բայց շեշտում եմ՝ նշվածը մեր խնդրի ամենավերջին օղակն է: Իրականում խնդիրն այս պահին վարորդների մեջ է: Կա վարորդների մի ստվար զանգված, որն իրեն օրենքից վեր է համարում, կարծում, թե մյուս վարորդներից արտոնյալ է: Եվ օգտվում են այն իրավիճակից, ըստ որի՝ ավելի մեղմացվել են քաղաքացի–վարչական ապարատ հարաբերությունները, որոշ տուգանքներ փոխարինվել են նկատողությամբ, ՃՈ ոստիկաններն ավելի սիրալիր են դարձել, քանի որ չկա նաև ժամանակին իրենց վրա դրված պլանը: Սա վերաբերում է նաև «Security Dream»– ին: Ես լսել եմ, որ նրանց վրա ևս պլան էր դրված, որը հիմա չկա: Նրանք սկսել են ավելի քիչ տուգանել, այսպես ասած, վատամարդ դուրս չգալու համար»,–newsarm.am-ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ավելի մեղմ վերաբերմունքը պետք է բերեր նրան, որ մարդիկ ավելի գիտակից դառնային. «Պետք է հասկանային, որ եթե մերժվում է հին պատժիչ գաղափարն ու անցում է կատարվում կանխարգելիչին՝ իրենք ևս պետք է ընդառաջ քայլ անեին, սկսեին ավելի ուշադիր ու ավելի կանոնակարգված երթևեկել: Բայց վերոնշյալ մարդկանց պահվածքի հետևանքներն արդեն երևում են: Մի վարորդն էլ կարող է ողբերգական հետևանքների բերել: Բացի այդ, մեքենաների ահռելի մեծ աճ է եղել՝ մեկուկես անգամ ավելի շատ ներմուծում է եղել, ու քանի որ մեզ մոտ ամեն ինչ Երևանի կենտրոնում է տեղակայված, մեքենաների ավելացված քանակն իր դերը ևս կատարում է»:

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ հ/կ–ն, ինչ առաջարկներ են ներկայացվել, Դ. Պեդանյանը նշեց. «Կարծում եմ՝ խստացումն անխուսափելի է այս պարագայում: Այսինքն՝ չենք պատրաստվում գնալ հին ձևերին, չենք պատրաստվում վարորդին դիտարկել որպես տուգանք վճարելու գործիք, բայց խստացումն անհրաժեշտ է: Այն վարորդները, որոնք կփորձեն նման պահվածք դրսևորել, իրենց արտոնյալ համարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ օրենքի այն ներկայացուցիչները, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելությանը, ևս պետք է պատասխանատվություն կրեն: Մենք այդ հարցերի մասին բարձրաձայնում ենք, շուտով նաև միջգերատեսչական քննարկում է լինելու»:

Թեև քննարկումն, ըստ մեր զրուցակցի, իր արդյունքը կտա, բայց եթե վարորդները չսթափվեն ու ուշքի չգան, երթևեկության մեջ վտանգներն ավելի կշատանան. «Մեր հ/կ–ն ոչ միայն որոշ վարորդների լկտի պահվածքի կամ խախտումների հետ կապված է բազմաթիվ ահազանգեր ստանում, այլև որոշ ՃՈ ոստիկանների անգործության, ինչպես նաև այն մասին, որ մարդիկ արդեն վախենում են դուրս գալ մեքենաներով, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել»:

Երթևեկության խնդիրների համատեքստում նա անդրադարձավ նաև հետիոտների պարտականություններին, որոնց մարդիկ չեն տիրապետում: «Նրանց համար կան գրված որոշակի պարտականություններ, բայց կրթական գործընթաց ընդհանրապես չի իրականացվում: Դպրոցական ծրագրում չկա թեկուզև անվտանգության մինիմալ կանոնների ուսուցում, թեև բոլորն այդ պարտականությունների մասին պետք է իմանան: Արդեն որերորդ վրաերթն է արձանագրվում. մի կողմից ասում ենք՝ վարորդը կդատվի հետիոտնի պատճառով, մյուս կողմից՝ մարդը մահացավ կամ հաշմանդամ դարձավ: Այս առումով պետական քարոզչական մեխանիզմ չկա, ու քանի որ անվտանգության մինիմալ կանոնները ոչ մի տեղ չեն սովորեցնում, բնական է, որ հետիոտնը ամեն ինչ ըստ իր հարմարության է անում: Հետիոտնին տուգանելն ամենավերջին քայլը պետք է լինի, իսկ առաջինը՝ նրան կրթելը»,– ընդգծեց հ/կ փոխնախագահը:

Դավիթ Պեդանյանը երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ է համարում մի շարք գերատեսչությունների ներգրավվածությունը. «Մենք, որպես հ/կ, վերջին օղակն ենք, որն իր վրա ինչ–որ պարտականություն պետք է վերցնի, բայց հիմա մեր հիմնական առաքելությունը թողել ենք ու երթևեկության կանոնակարգման հարցում օգնում ենք պետական մարմիններին: Փորձում ենք քարոզել այն ամենը, ինչը անհրաժեշտ է քաղաքացիներին: Շատ դեպքերում քննադատում են ու ասում՝ ինչո՞ւ եք ուրիշի գործն անում կամ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որ սկսել եք ՃՈ–ի տեսանկյունից խոսել: Մարդիկ չեն գիտակցում, որ խոսքը կոնկրետ մարդկային կյանքերի մասին է, ու պետք է այդ ամբողջ աշխատանքն արվի: Մարդկանց պետք է հասցնել այն մակարդակի, որ ենթագիտակցորեն չուզենան այս կամ այն վտանգավոր խախտումն անել, ռիկսի գնալ, արհամարհել օրենքը: Մեծ հաշվով՝ համալիր լուծում է պետք, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր կողմերը»:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված