Հայերեն


Լոռու մարզի առանձին բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթի կոռուպցիոն դրսևորումներ

Հասարակություն

Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ։


Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների և բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ:


Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել և որևէ հետազոտություն չի անցել։

Նույն բժշկական կենտրոնում արձանագրված կոռուպցիոն բնույթի մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձանց վերաբերյալ հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կազմել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներ, որոնք խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ ներկայացրել է վճարման: Արդյունքում պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջեից հիշյալ կազմակերպությանն անհիմն փոխանցվել է խոշոր չափերի գումար։ Բացի այդ պարզվել է, որ բժշկական կենտրոնի 2 աշխատակից հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներում ներառել են բուժվող հիվանդների բուժօգնություն ստանալու ժամկետների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որոնք ներկայացրել են տնօրենի հաստատմանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս կամովին հատուցել է պետությանը պատճառված վնասը։ 2018թ. նոյեմբերի 29-ին, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հաստատված համարելով բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու, երկու աշխատակիցների կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հանգամանքները։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Ա. Ղուկասյանին՝ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով պարզել դրանց պատճառները, նպաստող հանգամանքները և քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում Կա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար. Ուժեղ ՀայաստանԹորոսյանի ասածը նույնն է, ինչ եթե 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանվում էր հայ ժողովուրդը և ոչնչացվում էին հայկական վանքերը. ՄարուքյանԼրտես եք դուք, ձեր տխմար պնդումներով, իսկ քանի՞ տոկոս ձայն ունի Նիկոլը. Հրայր Կամենդատյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ինՉի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դարձել մեր ազգային ամոթի խտացված մարմնացումը. Ավետիք ՉալաբյանՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է. տեսանյութԳործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված