Հայերեն


«Ադրբեջանական մամուլից օգտվելու հիգիենայի կանոններ կան, որոնք պետք է պահպանել».

Քաղաքականություն

Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլի հրապարակումները հայկական մամուլում բազմացնելու և տարածելու երևույթի աննախադեպ աճ է գրանցվել: Եվ խոսքը ոչ թե ադրբեջանական կողմի տարածած այս կամ այն սուտը հերքելուն, այլ՝ ադրբեջանական ադրբեջանամետ, հակահայ շեշտադրումներով նյութերը թարգմանելուն և տարածելուն է վերաբերում:

Այս պարագայում բնական հարց է ծագում, թե Ադրբեջանի իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի կողմից հրապարակվող հակահայկական լուրերն ու ոչ հայանպաստ «տերմինաբանությունն» ինչո՞ւ է հայկական մամուլին այդքան գրավում: Եվ եթե խոսքը «բում» նյութեր հրապարակելու միջոցով ընթերցողներ շահելուն է վերաբերում, ապա պետք է հիշել, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկար տարիներ գտնվում են բարիկադների տարբեր կողմերում և ադրբեջանական ցանկացած տեղեկություն չի կարող հակահայկական ծուղակներ ու տողատակեր չպարունակել: Եվ եթե այսքանն իմանալով, այնուամենայնիվ, շարունակվում է նույն գործելաոճը, ապա հարկավոր է պարզել, թե արդյո՞ք դա միտումնավոր չի իրականացվում, թե՞ դա ընդամենը մանկամտության, թյուրըմբռնման կամ մեկ այլ բանի հետևանք է:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «newsarm.am»-ի հետ զրույցում անդրադառնալով այս շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող հարցին՝ նշեց, որ հայկական մամուլի ներկայացուցիչների համար բազմիցս պարզաբանումներ է տրվել, թե ադրբեջանական մամուլում Հայաստանին վերաբերող ցանկացած տեղեկության ինչ մոտեցում է հարկավոր ցուցաբերել:

«Ադրբեջանագետների և փորձագետների կողմից այդ ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել: Բազմիցս հրապարակվել են այն կանոնները, որոնց պետք է ուշադրություն դարձնել և թույլ չտալ, որ ադրբեջանական քարոզչական նյութերը վերաթողարկվեն հայկական ԶԼՄ–ների միջոցով: Վերջին տարիների ընթացքում ինչ–որ չափով հաջողությունների հասել էինք: Բայց հիմա ոչ բարձր որակի կայքերն այնպիսի արագությամբ են բազմանում, որոնք շարունակում են այն սխալները կրկնել, որոնց դեմ մենք տարիներ շարունակ պայքարում ենք: Այսինքն, ադրբեջանական քարոզչական նյութերը Հայաստան բերելու դեմ պայքարն անդադար պետք է իրականացնել, քանի որ այդ սխալների ցիկլն անդադար կրկնվում է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

Առաջին կանոնը, որը պետք է իմանալ, անհրաժեշտ է ստուգել աղբյուրի հավաստիությունը: Եվ եթե անգամ թվում է, թե տեղեկությունը հավաստի է, այնուամենայնիվ, հարկավոր է ստուգել բոլոր հղումները: Կարևոր է նաև փորձագետների հետ խորհրդակցելը, քանի որ շատ հաճախ չտիրապետելով որոշակի կարևոր մանրամասների՝ նյութի թարգմանիչն ինքը կարող է կոպիտ սխալներ թույլ տալ և վնասել երկրի վարկանիշին: Չի կարելի նաև թարգմանել և տարածել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից դաշտ նետված հակահայկական թեզերը, արտահայտությունները, այդ երկրի պաշտոնյաների կողմից Հայաստանի մասին արտահայտած կարծիքները: Եվ եթե, այնուամենայնիվ, ցանկություն կա անդրադառնալ ադրբեջանական կողմի այս կամ այն հայտարարությանը, ապա կարևոր է, որ այն մեկնաբանի մասնագետը:

«Այսինքն, ադրբեջանական մամուլից օգտվելու հիգիենայի կանոններ կան, որոնք արժե պահպանել: Եվ զարմանալի է, որ հաճախ նույնիսկ լուրջ և առաջատար ԶԼՄ–ների ներկայացուցիչներն անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի զոհն են դառնում: Եվ այս առումով իրավիճակը դաշտում կրկին գնալով վատթարանում է, քանի որ առանձնապես որևէ մեկը դրանով չի զբաղվում: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ հայկական մամուլը հեղեղված է ադրբեջանական քարոզչությամբ, ինչը նախորդ տարիների աշխատանքի արդյունքում հաջողվել էր որոշակիորեն կասեցնել: Փորձագիտական մակարդակում կարողացել էինք հասնել նրան, որ նույնիսկ ադրբեջանական մամուլի կողմից հրապարակված տեղեկությունը «շեյր» անելը ամոթալի բան էր համարվում և դատապարտելի երևույթ էր, բայց հիմա, կարծես, ամեն ինչ կրկին փոխվել է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

Ադրբեջանագետի կարծիքով, այս հարցին հարկավոր է ինստիտուցիոնալ լուծում տալ և բացատրական աշխատանքեր տանել, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչու հակառակորդի՝ հստակ նպատակով գրած լուրը պետք չէ սեփական դաշտում տարածել: Կարևոր է ըմբռնել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչու չի կարելի պատերազմող երկրին հակառակորդի կողմից տարածվող քարոզչական տեղեկությունը նույնությամբ վերցնել, թարգմանել ու սեփական երկրում տարածել:

«Հարկավոր է նման նյութերը մեր պաշտոնական կամ փորձագիտական տեսանկյունից բալանսավորել: Եվ դա ոսկե կանոն է: Բայց ինձ թվում է, որ այս խառնաշփոթի պայմաններում ով որտեղից ինչ հասցնում վերցնում դնում է լրահոսում: Այսինքն, այն, ինչ ներկայում կատարվում է, հիմնականում անփութության, ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Ես չեմ կարծում, որ կուսակցությունները չգիտեն, թե ինչ է իրենից ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում և չեմ կարծում, որ այն օգտագործում են իրար հանդեպ ներքաղաքական ճնշումներ գործադրելու համար: Իմ կարծիքով, նման մոտեցումը բացարձակ էֆեկտիվ չի կարող լինել, քանի որ խոսքը բոլորիս հայրենիքի մասին է»,– ասաց Ա. Էլիբեգովան:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված