Հայերեն


ՀԱՊԿ-ում արշալույսները խաղաղ չեն

Հասարակություն

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում պետք է լուծվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ-ում տիրող մթնոլորտում Հայաստանը Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո այդ պաշտոնը կորցնելու է, իրադարձությունները հաստատեցին կանխատեսումը: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նախօրեին Պուտինի օգնական Ուշակովը հայտարարեց, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը օրակարգից հանվել է հայկական կողմի խնդրանքով՝ հավի առնելով երկրում նախընտրական շրջանը: Սակայն այդ հայտարարությունից հետո վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և վերահաստատեց Փաշինյանի հայտարարությունը:

Փաստորեն, ունենք բավականին լուրջ լաբիրինթոս:

Սա ընդամենը նախընտրական «նվեր» է Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չզարգանան հակառուսական ու հակահապկական տրամադրություններ և հերթական անգամ չշեշտվի, որ Նիկոլ Փաշինյանը` ռազմավարական գործընկերոջը տված իր «փայլուն» գնահատականներում կամ շատ էր շտապել, կամ պարզապես սխալվում է: 2019-ին էլ Հայաստանը չի ստանալու մինչև 2020-ը իրեն հատկացված պաշտոնը` կոնսենսուս չկա ու չի լինելու, առավելագունը՝ Հայաստանը վետո է դնելու Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնալու Վալերի Սեմերիկովը:

Պուտինը, փաստացի, առաջարկել է ոչ թե հարցը հետաձգել, այլ հարցից հրաժարվել, ու Փաշինյանն ընդունել է: Դա միանշանակ է: «Աշխատանքային ընթացակարգերը» հարցը հրապարակային քննարկման հարթակից դուրս բերելու միջոց են: Փաստացի` Պուտինը հերթական անգամ, շնորհիվ Հայաստանի, ստանում է ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորություն, ուրեմն նրա ինչի՞ն է պետք գլխացավանքի մեջ մտնել Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ ու նրանց համոզել հարգել կառույցի կանոնադրությունը: Ի՞նչ կանի Հայաստանը, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի Բելառուսին։ Սա է հարցը: Սեպը սեպով են հանում: Եթե Հայաստանը մտադիր է ՀԱՊԿ-ում երկրորդական ու ենթակայական դեր կատարել, խելոք համաձայնելու է Լուկաշենկոյի թեկնածուին: Եթե մտադիր է կառուցվածքային փոփոխություններ առաջադրել` օգտագործելու է առիթը` մերժելով Բելառուսի թեկնածուին: Սա մանրիկ վրեժխնդրություն չէ, սա սկզբունքային հարց է:

Հայաստանում երբեք էլ ՀԱՊԿ-ին ազգային անվտանգության երաշխավոր չեն դիտարկել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանության հարցը կարևորվեց սկզբունքի պաշտպանության տեսակետից: Ի վերջո` որ երկրի ներկայացուցիչն էլ լինի կառույցի գլխավոր քարտուղարը, իր երկրի համար որևէ բարենպաստ որոշում չի ընդունելու, եթե չկա ներքին պայմանավորվածություն:

Հիմա Փաշինյանի ջատագովները սկսելու են հայտարարել, որ ՀԱՊԿ-ում խնդիրը ոչ թե նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է, այլ հարաբերությունների հին համակարգը քանդելը, որտեղ Հայաստանին լավագույն դեպքում վերապահված էր ոչ թե սուվերեն երկրի, այլ Ռուսաստանի կցորդի դեր։ Նրանք մասամբ ճիշտ են, բայց «քանդելու» համար պետք է լավ դիրքավորվել և շատ մեծ հարց է` Նիկոլը ուզու՞մ է կամ պատրա՞ստ է Ռուսաստանի կցորդը չլինել: Փաստացի` ՀԱՊԿ-ում Հայաստանին ցույց տվեցին իր տեղը` երկրորդական անդամ: Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:

Հատկանշական է, որ Բելառուսն ու Ղազախստանն այս պաշտոնի միջոցով փորձում են ճնշել Հայաստանին: Նրանց համար էլ երկրորդական է, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Դա առավել է կարևորում հարցը` կառույցի ղեկավարի խնդրից վերածվելով միջպետական հարաբերությունների հարցի, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, միայն առերևույթ է ամեն ինչ հարթ ու բարեկամական:

Այս ամբողջ պատմությունը վկայեց, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր արբիտրի դերը և ազատ նավարկության է թողնում խնդիրը` վստահ, որ իր ափերին է կայանելու ղեկավարումը կորցրած նավը: Ու հիմա Հայաստանը լուրջ ու երկար պիտի մտածի` իր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը` ի՞նչ է տալիս ու ի՞նչ հեռանկարներ է խորտակում: Բոլորի համար արդեն պետք է պարզ դառնա, որ Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ը դատարկ հնչյուն է: ՀԱՊԿ-ով լուծվող բոլոր խնդիրները կարող են լուծվել հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում, եթե լուծվելու են:

Meta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում Կա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար. Ուժեղ ՀայաստանԹորոսյանի ասածը նույնն է, ինչ եթե 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանվում էր հայ ժողովուրդը և ոչնչացվում էին հայկական վանքերը. ՄարուքյանԼրտես եք դուք, ձեր տխմար պնդումներով, իսկ քանի՞ տոկոս ձայն ունի Նիկոլը. Հրայր Կամենդատյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ինՉի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դարձել մեր ազգային ամոթի խտացված մարմնացումը. Ավետիք ՉալաբյանՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է. տեսանյութԳործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր
Ամենադիտված