Հայերեն


Փնթի և ոչ արդյունավետ քարոզարշավ

Քաղաքականություն

Երևանի քաղաքային միջավայրը, որն առանց այդ էլ աչքի չէր ընկնում իր հարմարավետությամբ ու աչքի համար միշտ տհաճ տպավորություն էր թողնում, դարձել է նախընտրական քարոզարշավի զոհը: Գովազդային վահանակների առատության հետ արդեն հաշտվել էինք, ու մեծ հաշվով տարբերություն չկա՝ այդ վահանակների վրա հեռուստացույցի, լվացքի փոշու, վարկային կազմակերպության, թե պատգամավորի թեկնածուի գովազդ է:

Բայց օրենքով սահմանված ու կարգավորվող վահանակներից դուրս էլ քարոզարշավը գտել է տարածվելու եղանակներ: Բնակելի և ոչ բնակելի շենքերի պատեր, փողոցային լույսերի սյուներ, շքամուտքերի դռներ, վերելակների պատեր: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Քարոզարշավը հասել է ընդհուպ մինչև դռան դիմացի շոր, երբ նախընտրական բուկլետները սկսում են հանգրվանել այդ շորի վրա, ուղղակի ոտքի տակ:

Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկություններից մեկը՝ թեկնածուների առատությունը, ենթադրելի էր, որ քարոզարշավային նյութը կլինի սովորականից շատ: Բայց որ այսքան շատ ու այս քանակությամբ, այս դրսևորումներով, դժվար էր պատկերացնել: Մոտավորապես նույն պատկերը համացանցում է: Ֆեյսբուքում իրար հերթ չտալով բացված անհատական էջերը, այդ էջերի տարածումը sponsored վերտառությամբ: Մի խոսքով, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով քարոզարշավ ու թեկնածուներ: Արդյունքում շահում են միայն նախընտրական բուկլետների տպագրությամբ զբաղվողները և պարոն Ցուկերբերգը:

Սակայն սա հարցի, այսպես ասած, գեղագիտական կողմն է: Մի կողմ թողնենք քաղաքային միջավայրի հանդեպ քարոզարշավի դրսևորած փնթիությունը, փորձենք մոռանալ ֆեյսբուքյան հարթակում կատարվողը: Գանք հարցի արդյունավետության կողմին: Կլինի ֆեյսբուքյան հարթակում, թե բուկլետների ու գովազդային վահանակների տեսքով, շատ դժվար է 1400 թեկնածուներին տարբերել իրարից: Թեկնածուներից քչերն են, որ ունեն կուտակած քաղաքական կապիտալ, արդեն հայտնի են հանրությանը ու ունեն որոշակի համակրանք ու վստահություն: Շատերի քաղաքական կենսագրությունը մեկ–երկու ամսվա կյանք ունի ընդամենը: Հարց է ծագում՝ միանման բուկլետներ ու գովազդային վահանակներ պատվիրելով, բուկլետները միջնորդավորված տարածելով՝ ի՞նչ խնդիր են լուծում թեկնածուները: Ինչո՞ւ է բոլորին միաժամանակ թվում, թե բուկլետ պատվիրելով ու բաժանելով կամ գովազդային օրինական վահանակներով ու պաստառներն անօրինական կերպով ամենուր կպցնելով՝ հնարավոր է լինելու հավաքել պատկառելի ձայներ:

Ինչ–որ տեղ կարելի է հասկանալ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի այն թեկնածուներին, որոնք քարոզարշավ անում են անելու համար և վստահ են, որ կհայտնվեն կա՛մ օրենսդիրում, կա՛մ գործադիրում Նիկոլ Փաշինյանի հեղինակության հաշվին: Հասկանալի է նաև այլ ուժեր ներկայացնող այն թեկնածուների մոտիվացիան, որոնք ընտրական պրոցես են մտել ոչ թե խորհրդարանում հայտնվելու նպատակով, այլ կարճաժամկետ խնդիր ունեն լուծելու՝ որևէ ուժի համար բերել, ասենք, 300 ձայն, բնականաբար, համապատասխան գումարի դիմաց:

Բայց այսքանով հանդերձ կան բազմաթիվ թեկնածուներ, որոնց քարոզարշավային գործունեության արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում: Եզակի են դեպքերը, երբ, օրինակ, թեկնածուներն իրենք են թակում մարդկանց դռները կամ փողոցում իրենք են բաժանում նախընտրական բուկլետներ, բնականաբար, հընթացս նաև զրուցելով ու ներկայանալով քաղաքացիներին: Այդ եզակի դեպքերը քարոզարշավային այս անհասկանալի ու խայտաբղետ քաոսի մեջ թողնում են դրական տպավորություն՝ առնվազն այն իմաստով, որ նման թեկնածուները տպավորվում են մարդկանց ուղեղներում: Մնացյալ դեպքերում գործ ունենք նույն գործիքների հետ, որոնք թեկնածուները կիրառում են այնպիսի իքնավստահությամբ, կարծես հեծանիվ են հորինել:

Ռեյտինգային համակարգի խաղի կանոնները, երբ քարոզարշավին մասնակցում են հարյուրավոր թեկնածուներ ամեն ընտրատարածքում, էլ ավելի են սուր դարձնում քաղաքական սնանկության այն միջավայրը, որն ունենք: Բազմաթիվ թեկնածուներ, որոնք ոչ քաղաքական կենսագրություն, ոչ էլ ասելիք ունեն, դառնում են այդ սնանկության դեսպանները: Տպավորություն է ստեղծվում, թե քարոզարշավ վարելու կամ քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է երեք բան՝ ունենալ նախընտրական շտաբ, ունենալ ֆեյսբուքյան էջ, պատվիրել գովազդային վահանակներ, պաստառներ ու բուկլետներ և տարածել դրանք:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված