Հայերեն


Զավեշտալի է, որ Փաշինյանը կարծում է՝ պատգամավորին կալանավորելն իր ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ին․ Արմեն Աշոտյան

Հասարակություն

Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր մտահոգություններն էր հայտնում քարոզարշավի ընթացքի, «Իմ քայլը» դաշինքի հայտարարությունների վերաբերյալ։

Ըստ Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը՝ հետապնդելով մի քանի նպատակ։ Արմեն Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են, որ վերջինիս վարկանիշը սրընթաց անկում է ապրում, որի համար Փաշինյանը մտահոգված է․

«Փաշինյանի վարկանիշը հիմա կազմում է 72 տոկոս, անցած ամսվա համեմատ այն ընկել է 10 տոկոսով։ Եւ նա հասկանում է, որ թեպետ մեզ փորձում է թաղել, այնուհանդերձ իր քարոզչության տրամաբանությունը կառուցել է ՀՀԿ-ի շուրջ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Գոնե վարչապետը պիտի ներկայացներ երկրի տեսլականը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշը կորում է, որովհետեւ ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը, որովհետեւ իրենց քարոզչությունը հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին տրված խոստումները, որոնց մեծամասնությունը, ըստ Աշոտյանի, չի կատարվել եւ չի էլ կատարվելու։

«Սա է Փաշինյանին ներվայնացնում եւ գցում, այսպես ասած, հանրապետականների ջանը։ Փաշինյանն ասելիք չունի, մի կողմից այնքան խոստումներ է տվել, որ դրանց մասին չի կարող խոսել ու ավել բան էլ խոստանալ չի կարող»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Վերջինս անկեղծացավ՝ ասելով, որ խոստովանում է՝ ՀՀԿ-ի նկատմամբ վստահության անկումը սկսվեց այն ժամանակ, երբ ինքն ու իր գործընկերներն ասում էին մի բան, երբ իրականությունն այլ էր․

«Իշխանությունը վերցնելուց վեց ամիս անց Փաշինյանն ու իր թիմը համառորեն կրկնում են մեր սխալները։ Մարդիկ հիասթափված են ոչ միայն նրա համար, որ չի կատարում խոստումները, այլ նաեւ, որ իրենք սկսել են սուտ խոսել, արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ասում են, որ բռնի ձայն պետք չէ, վարչական ռեսուրսով եկած ձայն պետք չէ, իսկ մյուս կողմից հասարակությունը տեսնում է, թե ինչպիսի վարչական լծակներով են ձայներ հավաքում, ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իր երբեմնի սիրված վարչապետը սկսել է իրեն խաբել»,- ասաց Աշոտյանը՝ ըստ էության համաձայնելով, որ իրենք ժամանակին ե՛ւ ստել են քաղաքացիներին, ե՛ւ հայտարարել մի բան, որն իրականությունը չի համապատասխանում, ե՛ւ ընտրությունների ժամանակ օգտագործել վարչական ռեսուրս։

Աշոտյանը նաեւ ասաց, որ մարդիկ, ում պատճառով ՀՀԿ-ին սկսել էին չսիրել, այսօր Փաշինյանի թիմի կողքին են․ «Այդ նույն մարդիկ ձեզ համար ձայն են հավաքում, նրանք, որոնք ժամանակին ՀՀԿ-ի համար էին աշխատում։ Մեր սխալներն են կրկնում, երբ մանիպուլացնում ու ֆռռացնում են մարդկանց»,- նշեց Աշոտյանը՝ այսպիսով՝ չհերքելով նաեւ այն, որ ժամանակին իրենք «ֆռռացրել» են քաղաքացիներին։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի՝ Արարատում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար․

«Արամ Հարությունյանի հանդեպ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել եւ դիմել ԱԺ կալանքի թույլտվություն ստանալու համար։ Փաշինյանին թվում է՝ սա իր նախընտրական ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց նրանք քաղաքական կարճատեսություն ունեն։ Սա ապացուցում է, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այս դեպքի մասին, առանց անուն տալու, Փաշինյանը խոսում էր դեռ ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում այդ որոշումը կայացնել մինչ ընտրարշավը․

«Սա զավեշտալի է։ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավ է անում, եւ կասկածում եմ, որ քվորում կապահովեն, որ Արամ Հարությունյանը կալանավորվի։ Հաջորդ զավեշտը՝ Հարությունյանը չի առաջադրվել որպես թեկնածու, այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլեւս ԱԺ պատգամավոր չի լինելու, եւ որեւէ նիստի կարիք չէր լինելու կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Դուք պահել եք այս գործը՝ բերելով այն նախընտրական քարոզչության վերջին շաբաթը, որ դարձնեք դրոշակ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը Արարատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի վերջում Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրատեղամասերում որեւէ մեկը չի հսկելու քաղաքացիներին, նա շնորհակալություն հայտնեց իրենց աջակիցներին եւ կոչ արեց ընտրել Հանրապետականին՝ ասելով, որ իրենք քիչ չեն ու մենակ չեն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Ամենադիտված