Հայերեն


Մի խառնեք ընտանիքը քաղաքականությանը

Քաղաքականություն

Քաղաքական, հատկապես նախընտրական գործընթացները մանկապարտեզի հանդես չեն ու ենթադրում են որոշակի կոշտություն փոխադարձ քննադատությունների մեջ: Մեզ համար, բնականաբար, մի քիչ անսովոր է այդ կոշտությունը՝ հաշվի առնելով քաղաքական կյանքի որոշակի ստերիլությունը նախորդ տարիներին: Սակայն հիմա, երբ քաղաքական պրոցեսները մտել են առավել ակտիվ հուն, ակնհայտ է, որ կոշտությունից խուսափել այլևս հնարավոր չէ:

Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա բանավիճելու, քննադատելու քաղաքական մշակույթ, որոշակիորեն բարդացնում է կոշտ քաղաքական խոսքի ու քարոզչության խնդիրը: Շատ հաճախ քաղաքական կոշտության սահմանները հատվում են, մտնում անձնական, ընտանեկան դաշտեր: Սկսած հեղափոխության օրերից, քաղաքական տարբեր ուժերի տարբեր ներկայացուցիչների երեխաները հայտնվում են քաղաքական պայքարի կիզակետում, ինչն առնվազն անթույլատրելի է:

Նախ՝ Էդուարդ Շարմազանովի դստեր հայտնի նամակի ագրեսիվ հանրային արձագանքը, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի դստեր տարեդարձի շուրջ շրիշակի մակարդակից ցածր քննարկումները, հիմա էլ Արմեն Աշոտյանի որդիների հիշատակումը ու ի պատասխան որդի չունենալու հանգամանքը բարձրաձայնելը ի ցույց են դնում վերոնշյալ վտանգը, որին այսօր ականատես ենք լինում:

Այն, որ հեղափոխությունը քանդում է հին համակարգը, այդ համակարգի քաղաքական և արժեքային բաղադրիչները, նորմալ է: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը բացառապես քաղաքական պրոցես չէ: Բայց միաժամանակ հեղափոխությունը պետք է սահմանի իր արժեքային սահմանները, համակարգը, խաղի կանոնները: Իսկ քաղաքական խաղի կանոններում, անկախ այն հանգամանքից՝ դրանք գրվում են հանդարտ, թե հեղափոխական ժամանակներում, կա չգրված օրենք՝ ընտանիքին ու երեխաներին չկպնել:

Նախ՝ երբ զրույցը արդեն հասնում է անձնական ու ընտանեկան կյանքին, ապա ամենայն հավանականությամբ գործ ունենք փաստարկների բացակայության հետ: Երկրորդ՝ արժեքային իմաստով սա նշանակում է մարդուն խփել գոտկատեղից ներքև, նրան ռացիոնալ քաղաքական դաշտից տեղափոխել էմոցիոնալ հարթություն: Բնականաբար, հանրային գործիչները ունեն որոշակի պարտավորվածություն լինել թափանցիկ, այդ թվում՝ իրենց ընտանեկան և անձնական կարգավիճակի հարցում: Բայց թափանցիկ լինել չի նշանակում մտնել այս կամ այն գործչի ընտանիք, առավել ևս՝ ընտանիքը ներքաշել քաղաքական «բազառների» մեջ:

Ի վերջո, եթե ոչ հիմա, ապա էլ երբ պետք է գրվեն քաղաքական հաղորդակցության նոր կանոններ, որոնք պետք է ի վերջո առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքական մշակույթը բարձրացնեն, այն տեղավորեն շատ պարզ, ընդունելի խաղի կանոնների մեջ: Վերջիվերջո հասկանալի է, որ այդ գործընթացը միակողմանի չէ, այն, եթե գործարկվեց, կիրառվելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ի վերջո, ինչ–որ մի պահից էլ այն գուցե արդեն քաղաքականից վերածվի հասարակական մշակույթի, դառնա հասարակական հարաբերություններում մոդայիկ դրսևորում:

Հայաստանի քաղաքական լեզվամտածողությունն առանց այդ էլ լավ օրեր չի ապրում: Բոլոր սահմանները ջնջել՝ շփոթելով դա պայքարի մեթոդի, ազատականության հետ, նշանակում է ինչ–որ պահից բոլորով հանգել մի հանգրվանի, երբ որևէ զսպման մեխանիզմ, որևէ արժեքային ուղենիշ չի կարողանալու կանխել հանրային ու քաղաքական բախումների ալիքը: Սա խնդիր է, որը չի կարգավորվում օրենքով, գրված կանոններով: Պետք են չգրված, բայց բոլոր կողմերից ընդունելի խաղի կանոններ: Ի վերջո, նույնիսկ պատերազմի ժամանակ կան կանոններ, որոնք թշնամիները չեն խախտում: Սա խնդիր է, որի պատասխանատվության կրողն այժմ ողջ քաղաքական դաշտն է: Յուրաքանչյուր կողմ իր հերթին անելիք ունի այս միտումը կասեցնելու ու խաղի կանոններ սահմանելու հարցում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Էդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Այսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
Ամենադիտված