Հայերեն


Ահազանգ իշխանություններին. բնապահպաններին ահաբեկում են ու վիրավորում

Հասարակություն

Պարզվում է՝ բնապահպաններն Ամուլսարի և այլ ներդրողների կողմից բավականին մեծ ճնշումների են ենթարկվում: Նրանց նույնիսկ զանգահարում և ահաբեկում են, բայց այդ ճնշումներն անգամ բնապահպաններին չեն վախեցնում, քանի որ իրենք իրականում փորձում են սեփական երկրի բնաշխարհը փրկել և կանխել անցած տարիների ընթացքում մեծ հաշվով սեփական գրպանը լցնելու մարմաջով տարված երկիրն ասպատակույան ենթարկողներից:

Հասարակական գործիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը առաջին անգամը չէ, որ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ իրենց համար անհասկանալի վարքագծի մասին է հայտարարում: Newsarm.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բնապահպանների հիմնական բողոքը Ամուլսարի հանքի շահագործման խնդրին է վերաբերում, որին ի պատասխան, Է. Գրիգորյանն ասել է, թե պետք չէ շտապել, այն շատ լուրջ հարց է, ուստի գերատեսչությունը պետք է կարողանա հիմնավոր տվյալներ ունենալ հանքի շահագործումը կասեցնելու համար:

«Բնապահպանները պահանջում են նախկինում շահագործված հանքերի հետևանքները վերացնել: Մինչև դա չիրականացվի, որևէ նոր հանքի շահագործման մասին մենք անգամ մտածելու իրավունք չունենք: Բայց բնապահպանության նախարարության կեցվածքն ինձ համար հասկանալի չէ, քանի որ շատ է ձգձգում Ամուլսարի խնդիրը: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվում է, որ հանքը գործարկվի: Դրա համար է հարցն այսքան ձգձգվում: Նախարարությունը փնտրում է այնպիսի միջազգային կազմակերպություն, որը կհիմնավորի, որ հանքի շահագործումը ո՛չ Ջերմուկի, ո՛չ Սևանի խորքային ջրերի վրա ազդեցություն չի ունենա: Գուցե սխալվում եմ, բայց ոչ միայն ինձ մոտ, այլև մյուս բնապահպանների և փորձագետների մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվել»,– ասաց Ս. Ադամյանը:

Հարցն ավելի է սրվել, երբ բնապահպանության նախարարությունն իր նախաձեռնությամբ հարցն ուսումնասիրելու համար միջազգային փորձագիտական խումբ է հրավիրել, սակայն հետո հայտարարել է, որ նրանց մասնագետներն էլ չեն կարողացել հիմնավորել, որ հանքի շահագործման հետևանքով խորքային ջրերին վնաս չի սպառնա:

«Ես բազմիցս ասել եմ, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական խնդիր է: Ինչպես տեսնում եք, կառավարությունը չի կարողանում քաղաքական որոշում կայացնել «Լիդիանի» հարցով ու ասել, որ այն չի շահագործվելու: Մեկ բան է հարկավոր, որ մեր երկրի վարչապետը քաղաքական որոշում կայացնի այս հարցում և հայտարարի, որ մենք այդ հանքը չենք ուզում շահագործել: Եվ՝ վերջ: Եվ այդ որոշումը կայացնելու ժամանակ հղում պետք է անի մեր երկրի փորձագետների ուսումնասիրությունների վրա, ո՛չ թե դրսի, ովքեր մեր երկրի առանձնահատկություններին ծանոթ չեն: Չնայած, դրսից հրավիրված անկախ փորձագետներն էլ իրենց կարծիքն ասացին, ինչո՞ւ մեր իշխանություններն այդ անկախ կարծիքը չընդունեցին, սա նույնպես մտահոգիչ է»,– ասաց Ս. Ադամյանը:

Խոսելով ներդրողների կեցվածքի մասին՝ բնապահպանը նշեց նաև, որ ոչ միայն «Լիդիան Արմենիա» ընկերության, այլև կոկորդիլոս աճեցնել ցանկացողներն են սկսել զանգահարել, ահաբեկել և անձնական վիրավորանքներ հասցնել իրենց ընդդիմախոսներին: «Ինձ փորձագետներն են այդ մասին պատմել, բայց ես իրավունք չունեմ նրանց անունները հրապարակել: Եվ այն, որ վարչապետը հայտարարում է, թե բոլորը պաշտպանված են, իրականում այդպես չէ: Պետք է տեսնեիք, թե կոկորդիլոսարանի տերն ինչեր էր գրել իմ մասին: Ես նրան բլոկ եմ արել, որ չտեսնեմ այդ ամենը: Մենք պահանջում ենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տրվի, որպեսզի կրկին խնդրի առջև չկանգնենք: Ներդրողն էլ գրում է, որ Հայաստանում բոլոր մասնագետներն անգրագետ են: Նախկինում ինչքան էլ կոշտ կարծիք ենք հայտնել, նման բան չի եղել, ինչ արվել է, թաքուն է արվել, բայց նման լկտի վերաբերմունք ես մինչ այս չէի տեսել: Էլ չեմ ասում, թե մեր երկրաբանին «Լիդիանի» տնօրենն ինչպիսի հայհոյանքների տարափ է տեղացել հեռախոսով:

Դե, պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի ենք հասել»,– ասաց Ս. Ադամյանը

Խոսելով վերջերս նախարարությանը տրամադրված 23 միլիոն եվրո դրամաշնորհի գումարները ծախսելու թափանցիկության մասին՝ հասարակական գործիչն ասաց, որ բոլորը գիտեն, թե գրանտային ծրագրերով ինչպիսի մեծ գումարներ են գալիս մեր երկիր: Եվ ամենայն հավանականությամբ կառավարությունը այդ գումարները կորցնելուց է վախենում, այդ պատճառով էլ չի ուզում կտրուկ քայլեր ձեռնարկել: Վերջին դրամաշնորհի գումարներով իրականացվող ծրագրերի մշտադիտարկման համար Ս. Ադամյանը բնապահպանության նախարարին առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել, ինչը կրկին դուր չի եկել նախարարին:

«Բնապահպանության նախարարն ասաց՝ մենք թվերը կհրապարակենք, բայց խնդիրը միայն թվեր հրապարակելը չէ: Խնդիրն այն է, որ հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ աշխատանք է իրականացվել: Մշտապես այս գերատեսչությունում տարբեր գումարներ են ստացվում, հետո գումարները փոխվում են, ջնջվում են, մոռացության են մատնվում, բայց ցավալին այն է, որ այս մոտեցումը դեռ շարունակվում է: Սա պետք է փոխվի, որի նախադրյալները գոնե մեզ համար դեռ տեսանելի չեն»,– ասաց Ս. Ադամյանը:

«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված