Հայերեն


Հեղափոխությունն ավարտվե՞ց. հասարակության և իշխանության պատկերացումները տարբեր են

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շաբաթօրյա երթին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ նշելով, որ այն առավել ծիսական իմաստ ունի նախաձեռնողների համար: Գործառութային իմաստով երթը թիրախային չէր, որովհետև չկար թիրախը՝ հեղափոխությանը սպառնացող վտանգը, որ նախկինում դառնում էր բազմամարդ, արագ մոբիլիզացվող երթերի ու հանրահավաքների առիթ: Միակ պրագմատիկ նշանակությունը, որ կարող էր երթն ունենալ, հանրային տրամադրությունների շոշափումն էր, որն էլ կորոշեր հետագա քարոզարշավի հռետորաբանությունը: Վերոնշյալ կանխատեսումները կյանքի կոչվեցին երթի թե՛ սակավամարդությամբ, թե՛ այդ սակավամարդության հանգամանքին հետևած արձագանքներով, հատկապես իշխանության արձագանքներով:

Ինչո՞ւ էր երթը սակավամարդ

Այն, որ երթը սակավամարդ էր, հայտնի դարձավ դեռ օրվա սկզբին: Պարզ էր, որ այս հանգամանքը դառնալու է քննարկման առարկա, հատկապես իշխանության մրցակիցների, այս դեպքում՝ նախորդ իշխանության և նրան հարող խմբերի կողմից: Քարոզչական առումով սա դիվիդենտներ շահելու հրաշալի առիթ էր: Միաժամանակ հետագա մեկնաբանությունները ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը քննարկման առարկա էր դարձել նաև դրա նախաձեռնողների համար:

Երթի սակավամարդությունը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունների հանդեպ հասարակությունը կորցրել է վստահությունը: Առավել ևս չի նշանակում, թե առաջիկա ընտրություններում նրանք ձախողելու են: Այն հանգամանքը, որ ընտրություններում հեղափոխության առանցք հանդիսացող թիմը ստանալու է մեծամասնություն, երթի սակավամարդությամբ չփոխվեց: Ավելին, այն, որ երթին քիչ մարդ էր մասնակցում, չի նշանակում, թե աճել է իշխանության մրցակիցների վարկանիշը ու չմասնակցողները դարձել են, ասենք, ՀՀԿ–ի թիրախային լսարանը: Ընդհանրապես արժե մեկընդմիշտ հստակեցնել, որ հեղափոխությանն աջակցած այն հատվածը, որն այսօր ունի որոշակի վերապահումներ, ՀՀԿ–ի թիրախային լսարանը չէ: Հանրապետականների թիրախային լսարանը հեղափոխության գծից այն կողմ հայտնվածներն են: Հետևաբար վարկանիշային ու էլեկտորալ բոնուսներ իշխանության ու հեղափոխության հանդեպ հնարավոր սկեպտիկ դրսևորումներից կարող են շահել այն ուժերը, որոնք դիրքավորվել են որպես հեղափոխության օժանդակող ու միաժամանակ իշխանությանն այլընտրանք:

Հասարակության ակնկալիքները փոխվել են

Ինչևէ: Բուն երթի սակավամարդության պատճառներն այլ են: Առավել պարզ այդ պատճառները կարելի է ամբողջացնել հետևյալ կերպ՝ հասարակությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, կասեցրել է հեղափոխությանը սպառնացող վտանգները, ու հիմա, երբ որևէ վտանգ հեղափոխությանը չի սպառնում, հասարակությունը չի տեսնում երթի կամ հանրահավաքի գնալու որևէ իրական մոտիվացիա: Ավելին՝ իր պարտավորությունները կատարած հասարակությունն այժմ ակնկալում է իշխանության կողմից շոշափելի փոփոխությունների իրականացում: Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ իրենք կատարել են հասարակության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, որովհետև անհայտ է, թե որ պարտավորությունների մասին է խոսքը: Բայց հասարակության մասով վստահ կարելի է ասել, որ հեղափոխության առջև լռելյայն ստանձնած պարտականությունները կատարված են:

Հետևաբար գնդակն այլևս իշխանությունների դաշտում է: Երթի սակավամարդությունը նշանակում է ոչ թե ՀՀԿ–ի ռևանշի շանս, ոչ թե իշխանության հանդեպ անվստահություն, այլ հեղափոխության տրանսֆորմացիա, հասարակության սպասելիքների տրանսֆորմացիա: Հայաստանյան հասարակությունը հեղափոխության ակտիվ փուլը, երբ կարիք կար վտանգներից պաշտպանել տեղի ունեցածը, ընկալում է որպես անցած, սպառված, հաջողած ու հիմա արդեն գտնվում է հաջորդ փուլի սպասման մեջ: Այն պնդումները, թե Փաշինյանը, եթե ուզենար բազմամարդ երթ, ապա մեկ ժամում կկազմակերպեր, ոչ միայն ցինիկ են հնչում՝ հասարակության անվերապահ համակրանքը դեպի հեղափոխությունը նույնացնելով չմտածող ամբոխի հետ, այլև, ըստ էության, ցույց են տալիս, որ հասարակության և իշխանության ընկալումները հեղափոխության մասին տարբեր են: Ավելին՝ հասարակությունն արդեն մեկ քայլ առաջ է գնացել ու հասել հեղափոխության տրանսֆորմացիայի տրամաբանորեն հաջորդ փուլին, իսկ իշխանությունները դեռևս գտնվում են ակտիվ փուլի, փողոցային պայքարի իներցիայի տրամաբանության մեջ: Որևէ վտանգ չեզոքացնելու միտում չունեցող, բացառապես հին ու բարի օրերը վերհիշելու միտված երթը ասվածի վառ ապացույցն է:

Պետք չէ վախենալ երթի սակավամարդությունից

Ամեն դեպքում, հետքայլերթային քննարկումներում գերիշխում էր իշխանության մրցակիցներից շատերի քամահրանքն ու հեգնանքը երթի սակավամարդության վերաբերյալ: Ու չնայած եղան փորձեր, այդ թվում՝ նաև տողերիս հեղինակի կողմից, իրավիճակը հստակեցնելու ու երթի սակավամարդության իրական, ոչ վախճանաբանական պատճառները մատնացույց անելու, երեկոյան արդեն՝ երթի ավարտին ու դրանից հետո իշխանության տարբեր օղակների ու անձամբ Փաշինյանի արձագանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը դարձել է ցավոտ քննարկման առարկա: Փաշինյանի բավական կոշտ արձագանքը ֆեյսբուքյան էջում, երթի սակավամարդության հանգամանքը լղոզելու փորձն ու հեգնողներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելու հանգամանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունից արվել են սխալ հետևություններ: Ավելի ուշ էլ Փաշինյանը հայտարարեց արձակուրդ գնալու մասին, թեպետ մինչ այդ, օրինակ, լրագրողներին հորդորում էր Ընտրական օրենսգիրքը ուշադիր կարդալ, քանի որ այնտեղ նման պարտադրանք չկա: Դժվար է ասել՝ արձակուրդ գնալու որոշումը կայացվել էր նախքան երթը, թե ոչ, բայց «ձախողված» երթից հետո արձակուրդ գնալու մասին հայտարարությունը տեղավորվեց այդ ձախողման իշխանական ընկալումների ու դրանից արված եզրակացությունների կոնտեքստում:

Առաջին կոշտ արձագանքներից զատ, բնականաբար, փորձ արվեց նաև գտնել երթի սակավամարդության մասին այլ հիմնավորումներ, օրինակ, այն, որ երթը ուներ քավության նշանակություն, կամ այն իրազեկման երթ էր, կամ էլ, որ երթը դառնում է տնտեսական հեղափոխության սկիզբ: Բուն երթի ընթացքում, սակայն, ո՛չ քավություն, ո՛չ իրազեկում, ո՛չ էլ տնտեսական հեղափոխություն հիշեցնող ձևակերպումներ չէին հնչում: Հակառակը, երթն իր բովանդակային և խորհրդանշական պարունակությամբ մեկին մեկ կրկնում էր «հին ու բարի» օրերը, այն օրերը, որը վերհիշելու համար էլ, ըստ էության, կազմակերպվել էր երթը: Ասել է թե հետին թվով երթին վերագրվող իմաստները ընդամենը փորձեր էին արդարացնելու դրա սակավամարդությունը:

Ինչպե՞ս սահուն տրանսֆորմացնել հեղափոխությունը դեպի հաջորդ փուլ

Հեղափոխությունը ավարտել է իր ակտիվ փուլը: Հասարակությունը դա հասկացել է իշխանություններից շուտ ու իր դիրքորոշմամբ ցույց է տալիս դա: Խնդիրն այն չէ, որ կան կոնկրետ, նախօրոք գծված փուլեր ու պետք է դրանց հերթականությունը պահել: Ակտիվ փուլը տարբերվում է իր մարտահրավերներով, որոնք այս պահի դրությամբ լուծված են: Վերջին մարտահրավերը եղել է արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը խորհրդարանական ուժերին պարտադրելը և այդ մարտահրավերը ևս լուծվել է հասարակության ակտիվ ներգործությամբ: Ավելին, եթե լինի արտաքին վտանգ, ապա հասարակությունը կրկին պատրաստ է ակտիվ փուլի գործիքակազմը կիրառել: Բայց որևէ արտաքին վտանգ այս պահին հեղափոխությունը չունի, բոլոր վտանգները ներքին են: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին չարչրկված արտահայտությունը չպետք է դառնա մոդայիկ: Իշխանությունը խնդիր ունի հեղափոխության տրանսֆորմացիոն ռիթմը ընկալելու ու հաջորդ փուլին անցումը հնարավորինս սահուն կատարելու: Այլապես կարող է ավարտվել ոչ թե հեղափոխության ակտիվ փուլը, այլ հեղափոխությունն ընդհանրապես:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված