Հայերեն


50 քայլ, որոնք «կփոխեն Հայաստանը». ՕԵԿ-ը ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը

Քաղաքականություն

«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացվնում է 50 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը: Ըստ կուսակցության հաղորդագրության, դրանք նախընտրական ծրագրի 50 քայլեր են, որոնք կփոխեն Հայաստանը:

Ծրագիրն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

50 ծրագիր, որոնք

ԿԵՐԱՇԽԱՎՈՐԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ

ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը

Օրինականություն Արդարություն Ապահովություն

ՕԵԿ ծրագրային 50 հիմնադրույթները

1.Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում, ժողովրդավարության զարգացում, դատական համակարգի արդիականացում, ազգի առջև հաշվետու և թափանցիկ իշխանության ձևավորում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ երաշխավորելով իշխանության թևերի հավասարակշռում՝ նաև գործող խորհրդարանական մոդելի սահմաններում:

2.Կոռուպցիայի և գանձագողության դեմ պայքարի ուժեղացում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրում: Անցում վայրի օլիգարխիկ կապիտալիզմից ժողովրդական, համերաշխ սոցիալական տնտեսության:

3.Զինված ուժերի արդիականացում և վերահսկում, աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով: Պետական սահմանի պահպանության արդիականացում` ներառյալ հայրենական արտադրության զենքով և զինտեխնիկայով: Գիտական մշակումների ներդնում բանակաշինության գործընթացում:

4.Ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում:

5.Արագաչափերի, կարմիր գծերի արատավոր համակարգի վերացում, անվտանգության նպատակով գանձվող գումարների առավելագույն չափը սահմանելով 1000 դրամ:

6.Պրոբացիոն ծառայության ներդնում: Թեթև և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկումը, որպես պատժի միջոց, փոխարինել ազատության մեջ գտնվելու վարչական հսկողության քաղաքակիրթ մեխանիզմներով:

7.Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Իրան-Հայաստան-Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում: Թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների շուկայում սարքավորումներ արտադրող և մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակում և իրականացում:

8.Քսան խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում, արդիականացում կամ վերագործարկում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական արդյունաբերության հետևողական զարգացում, այս ոլորտում հարկային և մաքսային արտոնությունների քաղաքակիրթ մեխանիզմների սահմանում, “Նաիրիտի” և “Վանաձորի քիմպրոմի” սնանկացման գործընթացի կասեցում, վերագործարկման ռազմավարական ծրագրի մշակում, միջազգային ներդրումային մրցույթի հայտարարում:

9.Փոքր և միջին ձեռնարկատիրության հետևողական զարգացում: Ցածր տոկոսադրույքներով արտադրական և գյուղատնտեսական վարկերի տրամադրում:

10.Արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում՝ միաժամանակ դիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտական, ռազմական և քարոզչական ագրեսիվ գործողություններին:

11.Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում ռազմավարական գործակցության զարգացում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում ռազմավարական ծրագրերի իրականացում: ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ՀՀ դիրքերի հետևողական ամրապնդում, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և բարեկամության զարգացում, ՀՀ-ում հայ-ռուսական համատեղ ռազմական և երկակի նշանակության արդյունաբերական ձեռնարկությունների գործարկում:

12.ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության առաջընթաց:

13.Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնում: Հայաստանի ներգրավում Շանհայի համագործակցության կազմակերպության և «Մեկ գոտի մեկ ուղի» նախագծի տարածաշրջանային ծրագրերում:

14.Իրանի և Վրաստանի հետ համակողմանի հարաբերություններ և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցություն: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

15.Մասնակցություն տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում՝ Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի, Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով:

16.Հարկային և մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում, տնտեսվարողների տարաբնույթ ստուգումների և ուսումնասիրությունների կտրուկ և հետևողական կրճատում, գործարարությանը հետևողական աջակցություն, հաստատագրված վճարների ներդրում փոքր և միջին գործարարների համար: Սահմանամերձ տարածաշրջաններում, աղետի գոտում այս ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանում: Մինչև 25 մլն. դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատում:

17.Ոստիկանական ծառայությունների որակի բարելավում, վարչարարություն իրականացնող մարմինների աշխատավարձերի բարձրացում և նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացում, քաղաքացիների կյանքի սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

18.Պետական պարտքի շեմի բարձրացումը սահմանափակող օրենքի ընդունում, վարկային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության ուժեղացում, այս ոլորտում չարաշահումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկում:

19.Շքեղության հարկի կիրառում՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստները ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները:

20.Կազինոների, խաղադրույքների, շահումով և շահադրույքով խաղերի ոլորտի շարունակական կրճատում, պետական բյուջե գանձվող հարկերի ավելացում, վերահսկողության ուժեղացում և օրենսդրության խստացում՝ հատկապես երիտասաևդների ներգրավման մասով:

21.Աղետի գոտու ամբողջական վերականգնման համար հստակ ժամանակացույցի սահմանում: 1988-ի երկրաշարժից տուժած, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում հարկային արտոնությունների տրամադրում, ներդրումային գրավիչ մթնոլորտ ձևավորելու նպատակով նոր ստեղծվող արտադրական ձեռնարկություններին մինչև 3 տարի հարկերից ազատում՝ հարկային արձակուրդների քաղաքակիրթ համակարգի ներդրմամբ:

22.Ընդերքի և բնական պաշարների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին հանքարդյունաբերության ոլորտում ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքի շահագործողների համար 1տ հանքանյութի համար պետական վճարի չափերի բարձրացում` պետական բյուջեի համալրման նպատակով:

23.Բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%-ը պետության սուբսիդավորմամբ: Պետություն-բանկ համատեղ աշխատանքի միջոցով քաղաքացիների այսպես կոչված սև ցուցակների վերացում և բանկային տույժ-տուգանքների արմատական վերանայում:

24.Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում՝ նախապատվությունը տալով կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարները հիմնադրամում գումար ունեցող դիմողի պահանջով վերադարձնել նրան կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքերում:

25.Հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռքբերման ժամանակ կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում` երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով աջակցության և սուբսիդավորման ապահովմամբ:

26.Առկա առաջադեմ փորձի հաշվառմամբ՝ պետական, համայնքային և սոցիալական բնակարանաշինության զարգացում, սոցիալապես անապահով խավերի համար պետական և նպատակային ծրագրերի միջոցով բնակարանային շինարարության երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում: Պետական, համայնքային և սոցիալական բնակարանաշինության ռազմավարության իրականացում:

27.Գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրում, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում: Գյուղմթերող ձեռնարկություններին պետական աջակցություն, գյուղատնտեսական ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացման համակարգի ներդրում: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժի համարում՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ և բարձրացմամբ:

28.Առողջապահության ապահովագրության քաղաքակիրթ համակարգի ներդրում, այս ոլորտում բազմաթիվ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի պատճառ դարձած պետպատվերի համակարգի փոխարինում հասցեական գումարային սերտիֆիկատներով և դրանց տրամադրում բոլոր կարիքավոր քաղաքացիներին: Երկրում տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար երաշխավորված պետական աջակցության մեխանիզմների ներդրում: Բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում: Մահացու հիվանդությունների բուժման պետական ֆինանսավորում:

29.Յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500.000 դրամի չափով աջակցություն՝ նախապատվություն տալով սոցիալապես անապահովներին, ծնվող երեխաներին հատկացվող գումարների մեծացում, բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մեխանիզմների ստեղծում: Մոր և մանկան առողջության պահպանման համալիր համակարգի ներդնում: Երեխաների թերսնման խիստ բացասական երևույթի վերացում:

30.Ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում: Պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրում հաշմանդամների կողմից ստեղծված ձեռնարկություններին կամ հաշմանդամ աշխատող ունեցող ընկերություններին: Կառավարությանն առընթեր հատուկ պետական մարմնի ստեղծում, որը կզբաղվի հաշմանդամների խնդիրներով՝ ներառյալ կրթության, առողջապահության, զբաղվածության և այլն:

31.Նվազագույն աշխատավարձի ամեն տարի բարձրացում և ինդեքսավորում, այն առաջիկա տարիների ընթացքում հասցնելով 100.000 դրամի: Կենսաթոշակների բարձրացում՝ դրանք նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին հասցնելու նպատակով: Օլիգոպոլիաների և մոնոպոլիաների կողմից գների կամայական բարձրացման դեմ կոշտ և հետևողական պայքար:

32.Շարունակական գնաճի կասեցում, նվազագույն զամբյուղի ավելացում համապատասխանեցնելու համար մարդկանց տարրական պահանջներին:

33.Ստեղծել գործուն մեխանիզմներ կասեցնելու համար հարստության շարունակական կուտակումը մի խումբ անձանց ձեռքերում, ինչպես նաև եկամուտները ժողովրդի լայն խավերի շրջանում առավել արդարացի բաշխելու նպատակով:

34.Հաշվի առնելով համացանցային գործարարության շրջանակներում երիտասարդության լայն ներգրավումը, պետության և բարեգործական հիմնադրամների համատեղ մասնակցությամբ ստեղծել գիտական և նորարարական վարկային կազմակերպություններ 2-2.5% վարկային տոկոսադրույքներով` երիտասարդական գործարարությունը խթանելու նպատակով:

35.Հիմնախնդիրներ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների առողջացման նպատակով «Գործարար շտապ օգնության» համապետական համակարգի ձևավորում, հատկապես ուշադրություն դարձնելով սահմանամերձ և լեռնային շրջաններին:

36.Գործազրկության կրճատման համակարգային քաղաքականության իրականացում, գործազուրկների պարբերական վերապատրաստում աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Այն շրջաններում, որտեղ գործազրկության մակարդակն ավելի բարձր է` աշխատատեղ ստեղծող գործարարարների համար ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծում:

37.Մաքսատուրքի գանձման ընթացքում հաշվարկի մեջ չներառել ապրանքատեսակների տրանսպորտային տեղափոխման արժեքը, ինչը մեխանիկորեն բարձրացնում է ներկրված ապրանքների մաքսազերծման գումարը:

38.Հայաստանը դարձնել զանգվածային ձեռներեցության երկիր՝ բացահայտելով բնակչության նախաձեռնողական ոգին:

39.Հայրենական արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության արտահանմանը պետական աջակցություն: Այդ նպատակով Հայաստանում ներդրումների խթանում և ներդրողների լիակատար պաշտպանություն:

40.Կրթության ոլորտում անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ՀՀ մարզերում և համայնքներում: Ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում, բուհերում ընդունելության քննությունների վերացում, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմների սահմանում, պետպատվերի փոխարեն այդ անձանց գումարային կրթական սերտեֆիկատների տրամադրում:

41.Գիտության և կրթության ոլորտներին ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառման բաղադրիչի ընդլայնում՝ առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում՝ ինչպես նաև մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում: Երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնում՝ նախապատվությունը տալով կիրառական գիտություններին:

42.Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորում` նորարարական տեխնոլոգիաների և համացանցային գործարարության զարգացման, տեղեկատվական անվտանգության արդիական համակարգերի ներդրման միջոցով:

43.Մշակույթի և սպորտի ոլորտներին պետական աջակցության մեծացում: Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետևողական զարգացում: Երևանում և մարզերում մշակութային օջախների և սպորտային հաստատությունների պայմանների բարելավում և ժամանակակից ցանցի ձևավորում: Մշակույթի և սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

44.Գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի սակագնի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ ներառյալ այս համակարգերում կոռուպցիոն ռիսկերի և կորուստների դեմ համակարգված պայքարի միջոցներով: Տարբեր տեսակի վճարների, կոմունալ ծառայությունների սակագների վերանայում, գազի սպասարկման վճարի վերացում՝ այն ներառելով գազի սակագնի մեջ:

45.Կոմունալ ծառայությունների սակագների նվազեցում, բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկայի ազատականացում, համատիրությունների համակարգի արմատական բարեփոխում, բնակչությանը որակյալ կոմունալ ծառայությունների ապահովում:

46.Տուրիզմի և տուրիստական ենթակառուցվածքների զարգացում հատկապես մարզերում: Մարզերի, քաղաքների և գյուղերի անձնագրավորում: Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ կմատնանշվեն առկա բոլոր խնդիրները, կնշանակվեն հստակ պատասխանատուներ և կմշակվի ժամանակացույց` դրանց լուծման նպատակով:

47.Սիրիահայերի, Ադրբեջանից բռնագաղթածների, այլ երկրներից եկած մեր հայրենակիցների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրման քաղաքակիրթ մեխանիզմների ստեղծում: Ազգային փոքրամասնությունների համար ազգային մշակույթի պահպանման, կրթության, քաղաքական մասնակցության պատշաճ պայմանների ապահովում: Արտերկրում ապրող մեր հայրենակիցների շահերի պաշտպանություն` դիվանագիտական և միջազգային իրավական մեխանիզմների կիրառմամբ:

48.Հայաստան-Սփյուռք–Արցախ եռամիասնության ամրապնդում: Համահայկական կառույցների ձևավորում՝ ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում` Կառավարության և գործադիր իշխանության որոշումները: Սփյուռքահայերի՝ երկրի զարգացման գործում ներգրավման նորարարական այլ մեխանիզմների ներդրում: Խրախուսել և աջակցել սփյուռքահայերին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկությանը, երաշխավորել նրանց օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

49.Տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես ավագանու, իրավասությունների ընդլայնման սահմանադրական ամրագրում, տեղական բյուջեների վերահսկողության խստացում, սահմանամերձ բնակավայրերի և աղետի գոտու համար հատուկ զարգացման ծրագրերի իրականացում: Համայնքներում միջազգային աջակցության կոնկրետ ծրագրերի իրականացում` նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

50.Բնապահպանական և էկոլոգիական անվտանգության գործուն ռազմավարության իրականացում: Անօրինական անտառահատումների դեմ կոշտ պայքար: Քաղաքներում անտառածածկ տարածքների, այգիների, պուրակների ոչնչացման արգելում, նորերի ստեղծում: Սևանից ջրառի կտրուկ կրճատում, Սևանի ջրային ռեսուրսների իրական ավելացում և պահպանում` որպես ազգային հարստություն: Աղբավերամշակման գործարանների կառուցում:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»
Ամենադիտված