Հայերեն


Աղվան Պողոսյան. «Նոր ԱԺ–ն երկար չի գոյատևի՝ կարճ կյանք է ունենալու»

Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո հնչած խոստումները յոթ ամիս անց գործնական լուծումներ դեռ չեն ստացել: Նման դիրքորոշում ունի «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, որն առանձնացնում է նաև խնդիրներ՝ կապված առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:

«Այս պահին ունենք մի վիճակ, երբ հնչել են խոստումներ, բայց քաղաքացու կյանքում որևէ ռեալ փոփոխություն չի եղել: Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններն են, հայտարարվել էր, որ պետք է Ընտրական, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ լինեն, հավասար պայմաններ լինեն, խոսվել էր նաև վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու մասին: Գլխավոր խնդիրն այն էր, որ մենք ունենայինք նորմալ քաղաքական դաշտ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. Սերժ Սարգսյանի հագով «կարած» Սահմանադրությունը, ռեյտինգային համակարգը այս պահին հագել է գործող իշխանությունը: Ստացվում է, որ առանց որևէ բան փոխելու և նույն մեթոդներով ենք գնում ընտրությունների: Ի՞նչ տարբերություն 2017 թվականի ու ներկայիս ընտրությունների միջև: Եթե քաղաքացուն ծրագրային, գաղափարական առաջարկներ չենք ներկայացնում, ապա գլխավոր հարցերից և ոչ մեկը չի լուծվել: Էլ չասեմ արտաքին քաղաքականության ձախողումների, ինչպես նաև սոցիալական, տնտեսական վատ վիճակի մասին: Թեև խոստումներ եղել են, բայց գործնականում որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ մեր ընտրությունն այս պահին կանգնած է վատի ու ավելի վատի միջև: Ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները»,–Newsarm.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավարը:

Նրա խոսքով, բավարար չէ միայն այն, որ քաղաքացին վերջապես իր ազատ ընտրությունն է կատարելու, և ընտրակաշառքի գործոնն ու շատ արատավոր բարքեր գրեթե հավասարեցվել են զրոյի:

«Խոսվում է, թե ընտրակաշառքը բացառված է և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է ենթադրում ռեյտինգայինը: Վստա՞հ եք, որ վարչական ռեսուրսի օգտագործում չի լինելու: Ես Գեղարքունիքի մարզից ահազանգեր ունեմ, որ մարդկանց վախեցնում են. դպրոցի տնօրեններին, գյուղապետներին ասում, որ եթե մեր օգտին չաշխատեք՝ ձեր դեմ ինչ–ինչ չարաշահումների հիման վրա քրգործեր կհարուցվեն: Իհարկե, ի տարբերություն 2017թ. ընտրությունների, ընտրակաշառք գրեթե չի լինելու, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավարական ընտրություն ենք ունենալու: Ժողովրդավարական ընտրություններ կլինեն, երբ հստակ ծրագիր, տեսլական լինի առաջիկա գոնե 5 տարվա վերաբերյալ, բայց այս պահին մարդիկ 100–150 հոգանոց ցուցակ գրելու խնդիր ունեն»,–նշեց նա:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հասարակությունն ընտրելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցուցակը, այլ ընտրելու է հենց Ն. Փաշինյանին. «Հասարակությունը չի ճանաչում «Իմ քայլը» դաշինքի համարներին, ընկալելի է միայն Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ստացվում է՝ ընտրում ենք անձի, այսինքն՝ անձի իշխանությունը... Ավելի քան 7 ամիս առաջ էլ էր նույնը... Սերժ Սարգսյանին էլ էին անփոխարինելի համարում, տեսանք՝ վերջն ինչ եղավ: Նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»:

Ա. Պողոսյանն ընդգծեց՝ չի դասվում գործող իշխանությանը քննադատող այն անձանց շարքերին, որոնք 6, 7 կամ 1 տարվա ընթացքում ռեալ փոփոխություններ էին ուզում. «Այն, որ գործող իշխանությունը վատ ժառանգություն է ստացել՝ փաստ է: Բայց կան առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք է լուծվեին, որ վաղվա տեսլականն ընկալելի լիներ: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկում ենք ինչ–որ շոուների մակարդակում: Մարդկանց բռնել՝ բաց թողնել, բռնել՝ բաց թողնել... Այսինքն՝ ցուցադրական շոուներ, որ էյֆորիկ զանգվածին կարողանան տաք վիճակում պահել: Բայց մարդկանց ասֆալտին փռելով՝ կոռուպցիա չեն բացահայտում: Կոռուպցիայի բացահայտումն այդպես չի սկսվում»:

Աղվան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին քաղաքական դաշտ գրեթե չունենք: «Այս պահին իրավիճակ թելադրողը մթնոլորտն է: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9–ին գործող իշխանությունը հաղթանակ է տանելու, բայց դա չի լինելու ծրագրային հաղթանակ: Լինելու է նույն՝ «սևի» ու «սպիտակի» ընտրություն: Այսինքն՝ գործելու է Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությունը, ըստ որի՝ սրանք սև են, սրանք՝ սպիտակ, սևերին պետք է մերժենք, որ ռևանշի հնարավորություն չլինի: Քաղաքական համակարգը կազուսի մեջ է: Դեկտեմբերի 9–ից հետո բացը պետք է լրացվի, բայց ես չեմ տեսնում, որ խորհրդարան անցնող որևիցե ընդդիմադիր ուժ, եթե, իհարկե, այդպիսին կա, կկարողանա այդ բացը լրացնել: Այդ բացը կլրացվի խորհրդարանից դուրս: Կլինի նոր մոտեցում, կլինեն նոր առաջարկներ, որովհետև առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանը չի կարողանալու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալ»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե ձևավորվելիք ԱԺ–ի՝ անցումային լինելու հնարավորությունը դուք ևս չեք բացառում, Աղվան Պողոսյանը նախ շեշտեց, որ նման կանխատեսում ինքն արել է նաև 2017թ. ԱԺ–ի վերաբերյալ:

«Նախ՝ չկան կուսակցություններ, որոնք հստակ տեսակետներ են արտահայտում Արցախի հարցով, տնտեսության մասով: Տարածաշրջանում մեր դերի ու դիրքի մասին ևս հստակ տեսակետ չկա: Նոր ԱԺ–ն երկար գոյատևման ենթակա չէ: Ի վերջո, հանդիպելու է խնդրի և մի տեղից «պայթելու» է: Կարճ կյանք է ունենալու, որովհետև ստեղծել ենք նաև մի իրավիճակ, ըստ որի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան 100 հազար մարդ հանել փողոց ու նոր ընտրություն պահանջել, որովհետև գործող իշխանությունը մեն-մենակ է մնալու խնդիրների առաջ: Իրենք չունեն տեսլական… Ես չգիտեմ՝ ուր է գնում իմ երկիրը...»,–ասաց նա:

Աղվան Պողոսյանն ընդգծեց, որ նորանկախ պատմության մեջ ունենալու ենք ամենաապաքաղաքական ընտրություններն ու ամենաապաքաղաքական խորհրդարանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված