Հայերեն


Սադրանք, որ կարող է քանդել ՀԱՊԿ–ը. շանս հայ–ռուսական հարաբերությունների համար

Հասարակություն

ՀԱՊԿ–ից Յուրի Խաչատուրովի հետկանչն անշուշտ չէր կարող լինել հարթ գործընթաց՝ հաշվի առնելով թե՛ ներհայաստանյան գործընթացների առանձնահատկությունները, թե՛ այդ կառույցում առկա խորքային խնդիրները: Մի կողմից, իհարկե, հայաստանյան նոր իշխանությունների դիվանագիտական անփորձությունը, մյուս կողմից այդ կառույցի բուտաֆորիկ բնույթն ու ներքին հարաբերություններում առկա շահերի հակադրությունը, մեկնարկը դարձան բավական ինտրիգային գործընթացի: Եվ եթե սկզբում գործընթացն ուղեկցվում էր բացառապես հայ–ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությամբ, ապա այժմ այն թևակոխել է ավելի ծավալուն հուն՝ խաղի մեջ են մտել Բելառուսն ու Ղազախստանը՝ իրենց ներհապկյան շահերով ու պրոադրբեջանական լոբբինգով: Անցնող շաբաթվա վերջում միմյանց հասցեին հնչած փոխադարձ կոշտ հայտարարություններով փոխանակվելուց հետո Հայաստանն ու Բելառուսը, ըստ էության, ՀԱՊԿ– ում առկա ներքին խնդիրներին տվեցին դրսևորման այլ ընթացք, այլ ընդգրկունություն: Դժվար է ասել՝ արդյո՞ք կստացվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծել՝ աղ չլցնելով ՀԱՊԿ–ում առկա խորքային «վերքերին», թե՞ ամեն դեպքում առանձին վերցրած հարցը կդառնա այդ կառույցում լուրջ տեղաշարժերի առիթ:

Ակնհայտ է, որ նոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Հենց սրանով է բացատրվում Ռուսաստանի դժգոհությունը Խաչատուրովի հետկանչի կապակցությամբ. ի սկզբանե պարզ էր, որ նոր քարտուղարի ընտրության հարցը դառնալու էր ՀԱՊԿ–ում ղազախա–բելառուսական տանդեմի և նրանց ադրբեջանական լոբբինգի թիրախը: Ամեն դեպքում եղածը եղած է, ու հիմա կարիք կա թույլ չտալ, որպեսզի այդ շահերը դրսևորվեն այնպես, որ կարողանան վճռել կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Պատահական չէ, որ Բելառուսի նախագահին կոշտ հակադարձելուն զուգահեռ Փաշինյանը շեշտեց, որ զրուցել է նաև Վլադիմիր Պուտինի հետ: Սա հստակ ազդակ է առ այն, որ իր կոշտ ձևակերպումներում Հայաստանն առնվազն միայնակ չէ: Մեծ հաշվով, իհարկե, գլխավոր քարտուղարի մանդատ ունենալը Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Միակ բանը, որ այն կարող է նշանակել՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հիման վրա, այդ կառույցում հենց Ռուսաստանի երկրորդ համարի դերում խաղալն է: Առանց աշխարհաքաղաքական հստակ շահերի, բացառապես ռուսական կայսերապաշտական ամբիցիաների վրա ստեղծված այդ կառույցն այժմ ի ցույց է դնում իր ներսում առկա խորքային խնդիրները: Ակնհայտ է, որ ռուսական շահերից զատ կառույցի ներսում կա մեկ այլ ուղղություն, որը պայմանական կարող ենք կոչել եվրասիական կամ ասիական, որը փորձում է կառույցն իրենով անել: Հենց այս կոնտեքստում է, որ Հայաստանը ստանում է այլ դերակատարության շանս, ավելին քան պարզապես ռուսական կողմի փոխանորդ կամ կցորդ լինելը: Հայաստանը դառնում է ՀԱՊԿ–ում ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերի փոխզսպման գործոն:

ՀԱՊԿ–ում խորքային խնդիրներ կան վաղուց: Ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերը իրենց մասին խոսել տվել են դեռ այն ժամանակ, երբ Խաչատուրովը գլխավոր քարտուղար չէր: Խաչատուրովի հետկանչն, իհարկե, սադրեց կառույցի ներսում խորքային հակասությունների ի հայտ գալը: Բայց մեծ հաշվով Խաչատուրովի հետկանչը չէ, որ այդ հակասությունների պատճառն է, այն պարզապես դարձավ դրանց արտահայտման ազդակ: Հայաստանյան իշխանությունների դիվանագիտական անփութությունն, ըստ այդմ, կարող է հակառակ էֆեկտ ունենալ՝ սադրելով կառույցի ներսում առկա խնդիրների դրսևորումը, Հայաստանը շանս է ստանում այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանին ներկայանալ որպես ոչ թե փոխանորդ, այլ ռեալ գործոն, ոչ թե որպես շահերի սպասարկող, այլ ինքնուրույն սուբյեկտ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպես հայաստանյան ղեկավարությունը կփաթեթավորի ու «կվաճառի» այդ գործոն լինելու հանգամանքը: Հուսանք՝ Հայաստանի ազդեցությունը չի սահմանափակվի միայն Պուտինի հետ հեռախոսազրույցներին հաջորդող կոշտ հայտարարություններով՝ ուղղված Բելառուսին կամ Ղազախստանին: Ի վերջո, այս պատահական սադրանքը կարելի է վերածել հայ–ռուսական հարաբերությունների խորքային վերանայման հնարավորության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել
Ամենադիտված