Հայերեն


Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին

Հասարակություն

Նանոտեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետ, գյուտարար, միջազգային մի քանի հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, 200 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 20 գյուտ, 4 բուհական դասագիրք և մեկ խնդրագիրք) հեղինակ, նորաստեղծ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանին Հայաստանում, ցավոք, քչերն են ճանաչում: Նա այնքան համեստ է և իր գործերով տարված, որ իր հեղինակած գյուտերի և գիտական նվաճումների մասին նույնիսկ հայ գիտնականներից շատերը չգիտեն:

Դրա փոխարեն նա մեծ ճանաչում ունի աշխարհում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից բացի դասախոսություններ է կարդում նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար համալսարաններում: Վերջերս Գ. Շմավոնյանը հեղինակել է եվրոպական բուհական եռահատոր դասագրքի «Գրաֆին, երկչափ ատոմական նյութեր և հիբրիդային կառուցվածքներ» բաժինը: Նա նաև միջազգային փորձագետ է խորհրդատվական կազմակերպությունում, անդամ է եվրոպական մի շարք հեղինակավոր գիտակրթական կազմակերպությունների:

2015 թվականին Սիլիկոնյան հովտում, Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «CleanTech Open» ֆորումի և ցուցահանդեսի ժամանակ իր հեղինակած «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» նախագծի համար Գագիկ և Գայանե Շմավոնյաններն արժանացել են «Մաքուր տեխնոլոգիաների CleanTech օսկար» մրցանակի:

Նանոտեխնոլոգիաների ոլորտում իր կողմից հեղինակած նորարարակական մրցանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա մշակել է գրաֆինի և երկչափ նյութերի ու կառուցվածքների ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայում ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը: 2016 թվականին իսպանացի գիտնականների հետ համատեղ գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրն է հրապարակվել Իսպանիայում և այն միջազգայնացվել է աշխարհի մոտ 200 երկրներում:

 

Հետաքրքրական է, որ նա ձեռնամուխ եղավ նաև գիտության, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն արվեստի գլուխգործոցների պահպանման գործում: Հայ գիտնականն առաջիններից էր, ով նախաձեռնեց մշակութային ժառանգության արժեքների պահպանումը գրաֆինի միջոցով: Նա ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով արդեն երկու տարի զբաղվում է «Լուվր» թանգարանի ցուցանմուշները գրաֆինապատելու խնդիրներով:

Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանությամբ: Գիտնականի կողմից հեղինակած էկոլոգիապես մաքուր, ոչ ավանդական տեխնոլոգիայով ստացված գրաֆինով նախատեսվում է գրաֆինապատել «Լուվրի» ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված ցուցանմուշները, ինչը վերջիններս կպաշտպանի խոնավությունից, բակտերիաներից, կոռոզիայից, աղտոտվածությունից և արտաքին այլ ազդեցություններից:

Նա այն եզակի մասնագետներից է, ով վերջին 20 տարիների ընթացքում, այցելելով 30 երկիր, հետևողականորեն զբաղվել է նույն գործով՝ նանոտեխնոլոգիաներով և կարողացել է գիտական բարձունքների հասնել միջազգային հարթակներում: Գերազանցելով Նոբել յան մրցանակակիրներ Ա. Գեյմին ու Կ. Նովոսյոլովին, նրա հայտնագործած գրաֆինի ստացման ավելի պարզեցված տեխնոլոգիայի կիրառումը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Առաջին երկչափ նյութի՝ գրաֆինի նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիան շատ կարճ է տևում, ասում է գիտնականը: Չի կիրառվում ո՛չ նանոտեխնոլոգիական սարքավորումներ, ո՛չ բարձր ջերմաստիճան և ո՛չ էլ քիմիական նյութեր: Երկչափ թաղանթն անզեն աչքով տեսանելի չէ, բայց կիրառելի է տարբեր բնագավառներում՝ առողջապահությունից մինչև գյուղատնտեսություն: Ներկայումս Շմավոնյանի տեխնոլոգիայի հիման վրա մի խումբ շվեդ գիտնականներ նոր տեսություն են մշակում:

 

«Ուսումնասիրությունների ողջ ընթացքում, մինչև 2016 թվականի վերջ, ես այդ մասին չեմ բարձրաձայնել: Բայց հիմա, երբ գյուտն արդեն արտոնագրված է, ես դրա մասին խոսելու իրավունք ունեմ: Գյուտը և այլ նորարարական աշխատանքներ իրականացրել եմ արտերկրում, քանի որ մեզ մոտ համապատասխան լաբորատորիաներ չկան: Ներկայումս աշխատում եմ գյուտի ընդլայնման և տարբեր բնագավառներում դրա կիրառման ուղղությամբ: Քանի որ վերջին 20 տարիներին նվիրվել եմ նանոտեխնոլոգիաներին, երբեք չեմ շեղվել իմ ուղուց և գուցե այդ է պատճառը, որ կարողացել եմ նման արդյունքի հասնել: Ցավալին, սակայն, այն է, որ, լինելով բազմաճյուղ ոլորտ, նանոտեխնոլոգիաները ողջ աշխարհում սրընթաց զարգանում են և տարբեր ոլորտներում կիրառություն են գտնում, սակայն Հայաստանը բավականին հետ է մնում ժամանակակից համաշխարհային այս զարգացումներից: Ողջ աշխարհում գիտական միտքը արագ է զարգանում, մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ այն դեռևս տեղում դոփում է: Եթե ես ուսումնասիրություններն արտերկրում իրականացնելու հնարավորություն չունենայի, ես էլ շատերի նման չէի կարողանա հաջողության հասնել»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Հայաստանի և արտերկրի՝ նանոտեխնոլոգիաներով զբաղվող հայազգի մասնագետներին համախմբելու համար գիտնականը 2018 թվականին ձեռնամուխ եղավ Հայաստանում առաջին նանոտեխնոլոգիական կազմակերպության՝ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի կազմակերպման աշխատանքներին:

14–րդ «ԴիջիԹեք էքսպո–2018» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ասոցիացիան կազմակերպեց «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» (ՆանոՏուՆ – 2018) գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանում նանոտեխնոլոգիաների և նանոգիտության արդի վիճակը, զարգացման ուղիները և հեռանկարները, իսկ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի տաղավարում ցուցադրվեցին Շմավոնյանի նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ ստացված մեկ ատոմական հաստությամբ երկչափ նանոնյութեր, նանոկառուցվածքներ և նանոսարքեր:

Կազմակերպության առաջնային նպատակներից է Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը, տարածումը ու կիրառումը խթանելը, ինչը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հստակ ճանապարհներից մեկն է:

«Կազմակերպության նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցված նանոտեխնոլոգիական լաբորատորիաների ցանց, որը կնպաստի նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնային և նանոգիտական հետազոտությունների իրականացմանը Հայաստանում: Այն իր հերթին ոչ միայն խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար, այլև կնպաստի արդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացմանը՝ դարձնելով Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված