Հայերեն


Արհեստական դիվիդենտներ և շահարկումներ՝ ընտրություններին ընդառաջ

Հասարակություն

ՀՀ-ում այս տարվա գարնանը տեղի ունեցավ հեղափոխություն, որն իր հետ ամենուր բերեց նոր օրակարգ և խաղի նոր կանոններ: Հանրությունը սկսեց կատարվող իրադարձություններին նայել ավելի քննադատաբար և հետևողական: Սակայն, ոչ միշտ է այս կամ այն բարձրացված հարցը կամ ուղղակի ամբոխահաճո հայտարարությունն ունենում իրական հիմքեր. հաճախ դրանք ուղղակի դասական պոպուլիզմ են և իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Օրերս մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրը Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ամենամյա, արդեն ավելի քան 15 տարի ավանդույթ դարձած՝ ուսանողներին հատկացվող վարձավճարների օգնությունը որոշ մարդկանց կողմից դիտարկվել էր որպես ընտրակաշառք տալու յուրահատուկ մի ձև, ինչն ուղղակի զավեշտալի է և վիրավորական, քանի որ մամուլին քիչ թե շատ հետևող մարդը չէր կարող չիմանալ, որ դա ընդամենն ամենամյա հերթական միջոցառումն է և ընդհանրապես կապ չունի դեկտեմբերին սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:

Հարկ է ուղղակի փաստել, որ կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը՝ Ծառուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: Դեռևս 2006 թվականին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 100 հազար դոլարանոց ֆոնդ է գործելու, որտեղից վճարվելու են բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարները (առանձին հատկացումներ են եղել նաև տարբեր բուհերին): Սրանից զատ՝ բազմաթիվ ուսանողներ տարբեր կրթական հաստատություններում ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ:

Ծառուկյանն առաջնահերթ է համարել ուշադրությունը երիտասարդ կադրերի հանդեպ, կարևորել նրանց պատասխանատու ոլորտներ վստահելու և հայրենիքում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը: Հաճախակի հանդիպումների ընթացքում Գ. Ծառուկյանն անձամբ է ծանոթացել երիտասարդներին մտահոգող խնդիրներին ու ցանկալի լուծումներ տվել դրանց:

Պատահական չէ, որ նոյեմբերի 17-ը՝ ուսանողների միջազգային օրը, արդեն տարիներ շարունակ հազարավոր երիտասարդների հետ տոնում է նաև Գագիկ Ծառուկյանը՝ նրանցից լավագույններին անձամբ պարգևատրելով բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով: Վերջին տարիներին հիմնադրամի հովանավորությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր, որոնցում իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հազարավոր երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի ամենատարբեր երկրներից և ամեն տարի մի քանի անգամ ավելանում է մասնակիցների թիվը։

Հաշվի առնելով այս ամենը, պարզապես թյուրըմբռնում է այն, որ ուսանողներին տրված աջակցությունը նախընտրական շրջանով պայմանավորված քայլ է եղել Գագիկ Ծառուկյանի կողմից։

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է
Ամենադիտված