Հայերեն


Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն

Քաղաքականություն

Օրերս Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել քաղաքական բանավեճերի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ պետք է արմատավորել բանավեճի ավանդույթը, հատկապես առաջին դեմքերի մակարդակով: Ակնհայտ է, որ Փաշինյանը խփել է Հայաստանի քաղաքական դաշտի համար բավական ցավոտ թիրախի, որովհետև նախորդ տարիների ընթացքում մենք այդպես էլ նախընտրական քաղաքական բանավեճերի ականատես չեղանք: Այն եզակի օրինակներն էլ, որոնք կան, հաստատում են օրինաչափությունն իրենց բացառությամբ, իսկ բովանդակային իմաստով բանավեճ չեն: Բանավեճ չեղավ նաև «նոր» Հայաստանի առաջին ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում: Եղած ֆորմատը, որտեղ ներկա էին միանգամից մի քանի թեկնածուներ, առավելապես հիշեցնում էր ասուլիս, քան բանավեճ: Այն հանգամանքը, որ բանավեճի անհրաժեշտության մասին խոսում է Փաշինյանը, հույս է տալիս, որ գոնե այս անգամ մենք քաղաքական բանավեճ կունենանք: Սակայն նախքան բանավեճ ունենալը, պետք է հստակեցնել՝ ինչպիսի բանավեճ ենք մենք ուզում ու պատկերացնում, արդյո՞ք ինքնին բանավեճ ունենալն ընդամենը «ծիտիկ» դնելու համար ինքնանպատակ չէ, ի՞նչ բովանդակություն ենք մենք դնում սպասվող բանավեճերի տակ, ու, ընդհանրապես, ինչո՞վ են փոխելու բանավեճերը քաղաքական դաշտը:

Այս հարցերն արդիական են հատկապես ոչ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավային միջավայրն ու այդ միջավայրի առաջին պտուղները դիտարկելուց հետո: Ակնհայտ է, որ բովանդակային ու ծրագրային խոսակցության կողմերը հիմնականում պատրաստ չեն: Կրկնվում է պարզ քարոզչության ու հակաքարոզչության տրամաբանությունը: Հետևաբար գնալ բանավեճերի այս պարզ տրամաբանությամբ՝ նշանակում է ունենալ բանավեճ, այն հյուրընկալող հեռուստաընկերության համար ապահովել բարձր դիտելիություն, բայց չունենալ քաղաքական բովանդակություն:

Պարզ ու կարճաժամկետ քայլերի տրամաբանությամբ կառուցվող բանավեճի դեպքում մենք ունենալու ենք պարզապես հռետորության մրցույթ, քարոզչական հնարքների ու դրանց հմուտ կիրառման պայքար, ոչ ավելին: Բովանդակային բանավեճ ունենալու համար նախ պետք է ունենալ բովանդակային քաղաքական ասելիք, որը ակներև կդառնա քարոզչությունը դեռ չսկսված: Ցավոք, քարոզչությունը դեռ չսկսված՝ մենք ունենք պարզապես անցնել-չանցնելու, մեկ ընդդիմություն լինել-չլինելու, հակահեղափոխության մասին քննարկումներ, ոչ ավելի:

Դրական ու ոգևորող է, որ հենց վարչապետի մակարդակով է կարևորվում բանավեճի ինստիտուտը: Ենթադրում ենք, որ վարչապետի անձնական շահագրգռվածությունը կդրդի քաղաքական նախընտրական բանավեճերի կայացմանը: Սակայն միայն ձևը ներմուծելուց բացի, կարիք կա խորհելու նաև բովանդակության մասին: Ենթադրենք բանավեճի են գնում Նիկոլ Փաշինյանն ու Վիգեն Սարգսյանը, գնում են մեկնարկային այն պայմաններով, այն մեսիջներով, որոնք տեսանելի են հիմա: Մենք ունենալու ենք բացառապես «դուք վատն եք, մենք լավն ենք» և «մենք վատն էինք, բայց դուք ավելի վատն եք» տրամաբանության շրջանում փոխադարձ հակաքարոզչության դրսևորում: Սակայն, եթե նույն Փաշինյանն ու Սարգսյանը բանավեճի գնան նախապես ֆիքսելով իրենց գաղափարական, ծրագրային առանցքները, միաժամանակ առաջնորդվեն այդ ծրագրերի բովանդակային համեմատությամբ, ոչ թե անցյալի ու ապագայի մասին իռացիոնալ դիտարկումներով, շանս կա, որ մենք ի վերջո կունենանք բովանդակային բանավեճ:

Պարզ է, որ հռետորական հմտությունները, պոպուլիզմը, մրցակցի սխալները մատնանշելը քաղաքական կյանքի անբաժանելի մասն են, հատկապես նախընտրական շրջանում: Բայց նշված բաղադրիչները միայն իրենցով չեն կարող լինել քաղաքական բովանդակություն, դրանք քաղաքական գործիքներ են, որոնցով պետք է արտահայտվի ենթադրվող բովանդակությունը:

Բանավեճերի ձգտելուց առաջ կարիք կա, որ բոլորս՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ քաղաքական կյանքի ակտիվ հետևողները հարց տան իրենք իրենց ու միմյանց՝ ի՞նչ է տալու մեզ բանավեճը, հանուն ինչի ենք մենք ցանկանում այդ բանավեճը՝ թեժ տեսարաններ տեսնելո՞ւ, թե՞ մեր քաղաքական նախընտրությունը ձևավորելու համար: Գուցե այս հարցերը տալուց հետո հասկանանք, որ մեզ բանավեճ կա՛մ պետք չէ, կա՛մ մենք առայժմ պատրաստ չենք իրական բանավեճի, կա՛մ էլ, լավագույն սցենարի դեպքում, կողմերը պատրաստակամ լինեն բանավիճել ոչ թե բանավիճելու, այլ քաղաքական խորքային ասելիք ունենալու և դա հրամցնելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված