Հայերեն


Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ»

Քաղաքականություն

Այսօր կլրանա գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Զուգահեռ կան ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց թվում նաև հայտնի կուսակցություններ կան:

«Նախորդ անհաջողություններից հետո լուսանցքում հայտնված հին կուսակցությունները և նոր կուսակցությունները բավականին լուրջ խաղադրույք էին արել նոր Ընտրական օրենսգրքի՝ մանավանդ ընտրական շեմի նվազեցման և օրենքի ուժով պարտադիր 4– րդ կուսակցության առկայության դրույթների վրա: Եվ այն պահից, երբ պարզվեց, որ ընտրությունները գործող ԸՕ–ով են լինելու, նույնիսկ ոչ այնքան բարձր շանսերը զրոյացվեցին, և, ի վերջո, դրանից հետո քաղաքական դաշտի մի մասը ընտրություններին չմասնակցելու որոշում ընդունեց: Ընտրությունները մանավանդ հների համար հեռանկարային չէին: Իսկ նորերը որպես նոր ուժ հանդես գալու, քաղաքական դաշտում բացերը լրացնելու ամբիցիաներ ունեն. կան բավականին շատ ժամկետնանց կուսակցություններ, որոնք ուղղակի տասնամյակներ շարունակ նույն գետն են մտնում ու անընդհատ ֆիքսում իրենց անկարողությունը: Նորերի համար գուցե արդյունքի առումով այս փուլում այդքան էլ մեծ հեռանկարներ չկան, բայց սա շատ լավ շանս է իրենց բրենդը ճանաչելի դարձնելու առումով, որովհետև քաղաքականությունը մեկ ընտրությամբ չի սահմանափակվում»,–անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ Newsarm.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին ու դրանից բխող խնդիրներին, նա նկատեց, որ այդ համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք կուսակցությունների համար, և բացառություն չէ նաև իշխող ուժը: «Իշխող կուսակցությունը ռեյտինգային համակարգում ավելի մեծ առավելություն ունի, քանի որ ունենում է օբյեկտիվ վարչական ռեսուրս, իսկ տեղի շատ– շատ ստրուկտուրաներ, ուժեր, որոնք սովորաբար զբաղվում են ընտրություններով, միշտ փորձում են աշխատել օրվա իշխանության հետ: Եվ այն ստրուկտուրաները, որոնք գրեթե 2 տարի առաջ մեծ հաճույքով ինքնամոռաց իրենց ծառայություններն էին մատուցում ՀՀԿ–ին, հիմա փորձում են ինչ–որ ձևով տեղավորվել «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլը» դաշինքի ստրուկտուրաների մեջ: Թեպետ նշված առավելությանը, իշխող ուժն, այնուամենայնիվ, մի վտանգ ունի. ընկնելով այն բանի հետևից, թե ով է անցողիկ, ով անցողիկ չէ, կարող է որակի մեջ տուժել: Եվ մենք տեսնում ենք, որ տեղերում իսկապես որոշակի խնդիր կա: Հիմնադիրները, ակտիվիստները սկսել են չհամաձայնել մի շարք որոշումների հետ, որովհետև նախ հասկանում են՝ կա պրագմատիկ մոտեցում և ձգտում ունենալ ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք ճանաչված են, վարկանիշ ունեն, բայց այդ դեպքում կարող ես քանակի մեջ հաղթել, իսկ որակի մեջ գուցե խնդիրներ ունենալ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում»,–նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրապայքարին հնարավոր մարտավարությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ընտրությունների ֆոնը և վերջնական արդյունքը ավելի շատ պայմանավորված են լինելու այն հանգամանքով, թե օրվա իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի: «Այսինքն՝ սև–սպիտակի, հեղափոխական– հակահեղափոխական սուր ֆորմատը, թե՞ «բարիկադները քանդելու ժամանակն է» մարտավարությունը կընտրվի: Կան բոլոր նախանշանները, որ, այնուամենայնիվ, Ն. Փաշինյանն ու իր թիմը ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին»,–նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե այսօր միանշանակ կարելի է տալ այն դատավճիռը, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: «Ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական են լինելու: Եթե ընտրակաշառքի գործոնը նվազեցվում է, այդ ժամանակ առաջին պլան են մղվում քաղաքական ծրագրերը, քաղաքական անձերի գործոնը, այսինքն՝ ով են, ինչ են կամ ով է ասում, որովհետև անգամ համացանցից վերցնելով՝ յուրաքանչյուրը կարող է շատ գեղեցիկ ծրագիր գրել: Բայց քաղաքական ընտրություններ կլինեն, որտեղ որոշակի դերակատարում են ունենալու քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ: Սա բխում է ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից, որովհետև տեղերում էլ պետք է կարողանաս ապահովել պահանջարկը: Այսինքն, եթե պահանջարկն այն է, որ տեղերում ուզում են ընտրել մարդկանց, որոնց կարողանում են բարև տալ, որոնք համարում են տեղական խնդիրները բարձրացնող մարդիկ, ապա քաղաքական ուժն այդ պահանջարկը բավարարելու համար նաև նման առաջարկ է ներկայացնելու: Ամեն դեպքում՝ առաջիկայում քաղաքական ծրագրերի, մոտեցումների, նորի ու հնի, ժամկետնանցի և դեռ չհասունացած քաղաքական ուժերի մրցավազք է լինելու, որտեղ ներկայացնելու են թե՛ քաղաքական ծրագրեր, թե՛ տեղական խնդիրներ լուծելու ճանապարհներ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե կարող ենք այդպես ծայրահեղ ասել, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարող ասել նախորդ ընտրությունների պարագայում:

«Նախորդներն ապաքաղաքական էին, քանի որ տեսանք, թե ինչ զանգվածներ էին ներգրավված նույն ռեյտինգայինի մեջ: Հիմա բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս զտել: Նույնիսկ զուտ պրագմատիկ ձայն ստանալու խնդիրը փորձում են լուծել այնպես, որ իմիջային կորուստներ չունենան, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի գործոնն ու ազդեցությունը նվազեցվում է: Հիմա կարևորը խոսքն է դառնում, այլ ոչ թե միայն ընտրակաշառքը»,–շեշտեց Վ. Հակոբյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված