Հայերեն


Կոկորդիլոսաբուծարանն՝ առանց փորձաքննության. բնապահպանները մարզպետին դատի կտա՞ն

Հասարակություն

Գրեթե երկու ամիս առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում առաջիկա տարիներին հիմնվելու է կոկորդիլոսաբուծարան: Հայտարարվեց, որ «Արմոտ» ՍՊԸ-ն արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ծրագիրը: Հայտարարությունից հետո բնապահպաններն իրենց դժգոհությունը հայտնեցին, իսկ այսօր ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ իրենց հակափաստարկն ունեն:

«Կենդանական աշխարհի խնդիրներով զբաղվող բնապահպաններն ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար: Սա գաղտնիք չէ, բայց սա դեռ թողնենք մի կողմ: Այս դեպքում մեր խնդիրը միայն դեմ լինելը չէ: Երբ հայտարարվեց վերոնշյալի մասին, որոշեցինք հասկանալ՝ արդյո՞ք նման գործունեությունը վնաս չի հասցնի ջրային ռեսուրսներին, քանի որ անմիջականորեն կապված է այդ ռեսուրսների հետ: Այդ ժամանակ հասկացանք, որ նման ծրագիրը պետք է անպայման շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց երբ ծանոթացանք ամբողջական ծրագրի հետ, հասկացանք, որ այստեղ միայն կոկորդիլոսաբուծություն ասվածը չէ»,-Newsarm.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ ընդգծելով, որ ըստ նախագծի, նախատեսվող տարածքում նաև ռեստորաններ, ատրակցիոններ, սննդի կետեր են լինելու:

«Ուսումնասիրել ենք մեր օրենսդրությունը, հանգել այն եզրակացությանը, որ, ըստ մեր օրենսդրության, այդ տարածքը պետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն: Այստեղ մեր խնդիրը միայն կոկորդիլոսները չեն, ինքը վերցրել ու զվարճանքի վայր է այնտեղ կառուցում: Ասել, որ այդ գործունեությունը չպետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն, օրենքի խախտում է: Մենք մարզպետին դատի ենք տալու, ու թող իմանա, որ այդ դատը շահելու ենք, որովհետև նա այս պահին օրենք է խախտում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ տարածաշրջանում առաջին կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են, և այս պահին ներդրողը հողն է ձեռք բերել, ծառատունկ է իրականացնում, իսկ գարնանն ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնապահպանության նախարարին հասցեագրված նամակ են ուղարկել, և փորձել պարզել՝ ծրագրի վերաբերյալ կազմակերպությունն ունի՞ թույլտվություն, և իրականացվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի փորձաքննություն:

Ի պատասխան, ԲՆ-ից ընդգծել են. ««Ապշանք Էկո-Այգու» ծրագիրը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Տեղեկացնում եմ, որ փորձաքննություն կատարելու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված ներկայացնել բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Սիլվա Ադամյանը շեշտեց, որ, փաստորեն, ԲՆ-ում սպասում են, որ ներկայացնեն:

«Բայց այդ մարդը չի ներկայացնում, չի ուզում ներկայացնել: Ի՞նչ է՝ նորից պետք է շարունակե՞ք հին գործելաոճը, ըստ որի՝ ով որտեղից գա՝ կապ չունի, եթե մարզպետը «դաբրո» է տալիս, ինչ ծրագիր ուզենա, կիրականացնի: Տվյալ պարագայում ես իսկապես բացարձակ տարբերություն չեմ տեսնում: Հիմա ինչքան ուզում ես՝ գրի, բարձրաձայնի, մեկ է, որոշել են, որ այս աղքատ երկրում կոկորդիլոս պետք է բուծեն: Եվ բավական չէ, որ Արամ Հարությունյանը (Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ-խմբ.) Արարատյան հարթավայրի ամբողջ ջրային ռեսուրսները սպառել է, հիմա էլ իրենք պետք է կեղտոտեն ու այլանդակեն եղածը:

Պարտավոր են տվյալ նախագիծը շրջակա միջավայրի փորձաքննության ներկայացնել, բայց ստացվում է, որ մարզպետը նախաձեռնողի հետ խախտել է բոլոր օրենքները, և դա բավական չէ, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, որ իրենք այդ ծրագրի իրականացումն արդեն սկսել են: Եթե ծրագիրը սկսվել է, պետք է միանշանակ կասեցվի»,-ասաց նա:

Վերջինս հայտնեց, որ պատրաստվում է խոսել ԲՆ ներկայացուցիչների հետ. «Հատկապես տեսչական մարմնից կպահանջեմ, որ գնան և ստուգումներ իրականացնեն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է մարզպետը նախաձեռնողի հետ խախտում ՀՀ օրենքները: Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո, մարզպետն արդյո՞ք գիտակցում է ու հասկանում, թե ինչի հետ պետք է գործ ունենա: Իհարկե, ո՛չ, քանի որ այդ ծրագիրը չի անցել շրջակա միջավայրի փորձաքննություն, և այդ փորձաքննության ռիսկերն ամբողջովին չեն գնահատվել: Ես նախաձեռնողի՝ Խաչատուրի հետ իր նախաձեռնությամբ համացանցում զրույց եմ ունեցել: Ասել եմ, որ մենք բնապահպան ենք, օդի մեջ ուղղակի դեմ լինելը մեզ հարիր չէ, և մենք օրենքը ցիտելով ենք աշխատում: Բացատրեցի, որ նախագիծը պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի: Բայց պատասխանեց ու ասաց՝ հանրային լսում ենք անցկացրել, հանդիպել ենք գյուղացիների հետ, և իրենք դեմ չեն: Սա բոլոր օրենքների խախտում է նշանակում»:

Բնապահպանը շեշտեց, որ այս փուլում իրենց խնդիրը տեսչական մարմնին տեղյակ պահելն է. «Եթե արձագանք չլինի, նորից կապ կհաստատենք ու կհասկանանք, թե ինչպե՞ս են այդքան բանն անում առանց նշված փորձաքննության: Կներկայացնենք նաև մեր նամակներն ու պատասխանները»: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում հնարավոր է դիմեն նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Իսկ եթե մեզ ո՛չ բնապահպանության նախարարությունն օգնի, ո՛չ էլ Սանասարյանը, կդիմենք դատարան: Եվ համոզված եղեք, որ կշահենք այն, որովհետև օրենքը մեր կողմն է: Պարոն մարզպետը թող չմտածի, որ կկարողանա հեշտ ու հանգիստ այդ ծրագիրն իրականացնել»:

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
Ամենադիտված