Հայերեն


Գործող իրավանորմերը արգելակող և խանգարող դերակատարություն ունեն

Հասարակություն

«Գործող Ընտրական օրենսգրքով սահմանված է պատգամավորների մանդատների հաշվման գործընթացը: Այս պահին չեմ կարող ասել և, իսկապես, հնարավոր չէ այս պահին արձանագրել, թե վերջնարդյունքում քանի պատգամավոր կլինի ԱԺ-ում: Միայն կարող եմ ասել, որ Սահմանադրության պահանջն է՝ ԱԺ-ն նվազագույնը 101 անձից պետք է բաղկացած լինի: Բայց սա չի նշանակում, որ դրանից ավելի չի կարող լինել»:

Newsarm.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ունի հաշվարկ, թե ԱԺ-ն առավելագույնը քանի պատգամավոր կարող է ունենալ:

Իսկ թե առավելությունը ռեյտինգային, թե համամասնական ընտրացուցակով առաջադրվածներինն է, Ն. Նորիկյանն արձագանքեց. «Եթե չեմ սխալվում, առաջին մանդատները տրվելու են տարածքային ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորներին, որից հետո նոր համամասնական ցուցակով առաջադրվածներին: Յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է մեկ համամասնական ցուցակ և յուրաքանչյուր ընտրատարածքին համահունչ տարածքային ընտրական ցուցակ: Հիմա մի քիչ խրթին չափորոշիչներ են սահմանված ԸՕ-ում, բայց ակնհայտ է, որ մանդատների բաշխումը կատարվելու է ԸՕ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով, որը մի քիչ բարդեցված կարգ է և հնարավոր չէ տառացիորեն վերաշարադրել»:

Ինչ վերաբերում է ԸՕ բարդություններին, Ն. Նորիկյանի կարծիքով, ընդհանրապես ԸՕ արմատական փոփոխության կարիք կա, որովհետև այն պետք է համահունչ լինի մեր զարգացման արդի չափորոշիչներին: Նա չբացառեց նաև սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը:

«Որովհետև Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորովին այլ հասարակական օրակարգ է թելադրել: Այդ հասարակական օրակարգն իրականացնելու և կյանքի կոչելու համար գործող իրավանորմերն, ըստ իս, այդքան էլ բավարար չեն: Հակառակը՝ արգելակող, զսպող և խանգարող դերակատարություն ունեն: Կյանքն ապացուցեց, որ գործող Սահմանադրությունը չկարողացավ երկիրը հանել սահմանադրական, քաղաքական ճգնաժամից: Ավելին՝ գործող իրավակարգավորումները լուրջ սպառնալիք են ստեղծելու, որ մենք պերմանենտ գտնվենք խորհրդարանական ճգնաժամի մեջ: Հետևաբար, այս թնջուկը լուծելու համար հաղթող քաղաքական ուժը վաղ թե ուշ ձեռնամուխ է լինելու սահմանադրական փոփոխությունների»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Խոսելով գործող ԸՕ-ի և առաջիկա ընտրություններին դրա ազդեցության մասին՝ Ն. Նորիկյանը մի խնդիր առանձնացրեց. «Գործող ԸՕ-ն կբարդացնի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունների տարածքային ընտրական ցուցակները կազմավորելու հարցը, քանի որ ոչ բոլոր կուսակցությունները կունենան համապատասխան թեկնածուներ տարածքային ընտրական ցուցակներում առաջադրելու և հաջողության հասնելու համար: Իհարկե, սա ոչ բոլոր կուսակցությունների մասին է: Ինձ համար մի բան է ակնհայտ. անկախ նրանից, թե որ ԸՕ-ով կգնանք ընտրությունների, կարևոր է, որ այս ընտրությունները լինեն լեգիտիմ, օրինական, թափանցիկ, արտահայտեն ժողովրդի իրական կամքը, և մենք իսկապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորենք այն մարմինը, որը կարտահայտի ժողովրդի իրական կամքը»:

Նա շեշտեց, որ, այդուհանդերձ, այսօր բացառում է ընտրակաշառքների մասսայական գործընթացը, բացառում է նաև վարչական ռեսուրսի և բռնության որևէ գործադրում. «Երևանի ավագանու և վերջին ՏԻՄ ընտրությունների անցկացման մթնոլորտն ու տրամադրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ բոլոր դեպքերում առկա է քաղաքական կամք՝ անցկացնելու օրինական, առանց ընտրակաշառքների ու առանց վարչական ռեսուրսի կիրառման ընտրություններ: Տեսականորեն, այո, հնարավոր է և չի բացառվում ընտրական իրավունքի որևէ խախտում, բայց մենք չենք ունենա այն պատկերը, որն ունեցել ենք նախկինում: Եթե գործող ԸՕ-ով պետք է գնանք, ուրեմն՝ մեկ խնդիր պետք է դնենք մեր առջև. անցկացնել 100 տոկոսանոց ազատ, արդար թափանցիկ ընտրություններ, որտեղ կարտահայտվի ընդամենը ժողովրդի իրական կամքը: Եթե մենք գնանք այդ ճանապարհով, ոչինչ, ժամանակի ընթացքում կբարելավվի նաև ԸՕ-ն»:

Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ
Ամենադիտված