Հայերեն


Անցում դեպի մարդկանց կարիքների գնահատում, հասցեական աջակցություն. Հայաստանը սոցիալական աշխատանքի մեջ թևակոխել է շրջադարձային փուլ

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լինել համբերատար, պատրաստակամ, անքննադատ շահառուի նկատմամբ, ունենալ լսելու ունակություն. Սոցիալական աշխատողը պետք է օժտված լինի այս և այլ հատկանիշներով: Սոցիալական աշխատող, ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Վալյա Ապրեսյանն արդեն 5 տարի է իր գործունեությունն է ծավալում սոցիալական ոլորտում: Աշխատում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց հետ, փորձում նրանց օգնել դուրս գալու այդ վիճակից:

«Օգնել չի նշանակում տալ նյութական աջակցություն: Երբ աշխատեցինք դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հետ, հասկացանք, որ ոչ բոլորն են դիմակայուն, նրանք հուսահատության մեջ են: Հետևաբար` նյութական օգնությունը չի կարող իր ցանկալի արդյունքը տալ, եթե այն չուղղորդվի մասնագիտական աշխատանքով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Վալյա Ապրեսյանը:

Հայաստանում կա 4 հազար սոցիալական աշխատող: Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ Հայաստանը սոցիալական աշխատանքի, հարցերի կարգավորման իր մտադրությունների մեջ թևակոխել է շրջադարձային փուլ:

«Նոր փուլում փորձ է արվում անցում կատարել բաշխողական համակարգից, աղքատների մեջ առավել աղքատներին գտնելու մոտեցումներից դեպի ավելի համընդհանուր գնահատում, մարդկանց ռեսուրսների քաջալերում ու գնահատում: Սոցիալական աշխատողի դերը մեծ է այս գործընթացում, սակայն լուրջ անելիք ունի նաև հասարակությունը, լրատվամիջոցները: Երբ անցնում եք փողոցով ու գումար եք տալիս երեխան գիրկը մուրացող կնոջը, հիշեք, այդ մի քանի դրամով դուք ապահովում եք կնոջ վաղվա ներկայությունը փողոցում: Դրա փոխարեն, եթե դուք զանգահարում ենք համապատասխան մարմիններին ու մասնագետները գալիս են աշխատում են այդ կնոջ հետ, դա է ճիշտ մոտեցումը»,-ասաց Միրա Անտոնյանը: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա Միրա Անտոնյանը ճիշտ չի համարում այն մոտեցումը, երբ դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին տալիս են նյութական աջակցություն, մի քանի տուփ հյութ, մաքրող հեղուկ, քաղցրավենիք և դա անընդհատ եթերով ներկայացնում են, ընտանիքին էլ ստիպելով, որ մի քանի անգամ ասի շնորհակալություն:

«Դա անընդունելի է, երբ այդ հյութերը, քաղցրավենիքը սպառվի, ի՞նչ է լինելու այդ ընտանիքի հետ: Դրա համար մասնագետները պետք է աշխատեն, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ վերագտնեն իրենց, հավատան իրենց ուժերին»,-հավելեց Միրա Անտոնյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի խոսքով, սոցիալական համակարգի համար տարին հոբելյանական է:

«1918 թվականին այս օրը հիմնվել է Հանրային խնամատարության նախարարությունը, որն այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: 25 տարի առաջ սեպտեմբեր ամսին հիմնվել է սոցիալական ծառայությունների համակարգը: Ինչպես տեսնում եք ամենածանր տարիներին հիմնվեց սոցիալական ծառայությունների համակարգը»,-ասաց Աստղիկ Մինասյանը:

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը նշեց, որ 1996 թվականից Հայաստանում սոցիալական աշխատողները հնարավորություն ունեն ստանալու բարձրագույն մասնագիտական կրթություն:

«Առաջինն այդ գծով բարձրագույն կրթություն ստանալն ապահովել է ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Այսօր արդեն 5 պետական համալսարաններ սոցիալական աշխատանքի մասնագետներ են պատրաստում: Անշուշտ, կա անհրաժեշտություն պրակտիկայի, բարձրագույն կրթության ներդաշնակեցման, նորավարների այդ պրակտիկայում ադապտացնելու: ԵՊՀ-ն տարեկան 120 շրջանավարտ է ունենում այդ գծով»,-հավելեց Անահիտ Սահակյանը:

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված