Հայերեն


Արցախի հարցում Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա

Հասարակություն

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի:

«Իրանը Հայաստանի համար հազարամյա բարեկամ է: Այդ բարեկամական հարաբերությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դրվեն կամ որևէ կերպ քննարկվեն քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել հայ–իրանական բարեկամությանը: Իրանը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Ընդ որում, թե՛ անվտանգային, թե՛ ռազմավարական և թե՛ նման այլ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել: Հայաստանը որևէ երրորդ երկրի համար չպետք է դառնա հարթակ՝ հակաիրանական հայտարարություններ հնչեցնելու համար: Այդ առումով պետք է չափազանց զգույշ լինել և թույլ չտալ քայլեր, որոնք որևէ կերպ կարող են վնասել հայ–իրանական հարաբերությունները, և դա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է կանգնած այդ երրորդ պետության անվան տակ»,–Newsarm.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Նոր իշխանության արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Իրանի հետ հարաբերությունները կառուցվել են այնպիսի հողի վրա, որը երկարաժամկետ հեռանկարով ի վիճակի է ապահովել թե՛ շարունակական զարգացումը, թե՛ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ հարաբերությունները մատնել անտարբերության կամ այդ հարաբերությունների նկատմամբ չլինել զգույշ և զգայուն: Համարում եմ, որ ԻԻՀ–ի հետ գործակցությունը պետք է խորանա, որևէ պահի չպետք է դադարի շարունակական զարգացմանը միտված քայլերի իրականացումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները, և հատկապես առաջին դեմքը՝ վարչապետը, հնարավորինս արագ հանդիպի Իրանի նախագահի հետ: Ըստ էության, տեղի ունեցած փոփոխություններից հետո խիստ կարևոր է հանդիպել և որոշակի հարցերի շուրջ կատարել որոշակի ճշգրտումներ»:

Իրանագետն ընդգծեց, որ խոսքը պաշտոնական այցի անհրաժեշտության մասին է:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքին, նա հավելեց. «Հաշվի առնելով Բոլթոնի այցն ու հայտարարությունները, ըստ իս, կարիք կա ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորությունը, այն բացառիկությունը, որը Հայաստանի համար ունի Իրանը: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ չի լինի այդ հարաբերությունները որևէ կերպ վտանգել, և Իրանի հետ հարաբերությունների առումով ՀՀ–ի վրա չպետք է լինի երրորդ երկրի կողմից որևէ ճնշում: Որովհետև Հայաստանն, ըստ էության, այլընտրանքային հարաբերությունների լայն զինանոց առանձնապես չունի, իսկ Իրանը հարավային դարպաս է Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Իրանի դեմ որևէ պատժամիջոց պետք է պրոյեկտվի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և Իրանի հարաբերությունների վերաձևակերպման վրա»:

Նշենք, որ հոկտեմբերի 30–ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում է եղել, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրին: Հաշվի առնելով հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը` կարծիքներ էին հնչել, թե Իրանի կողմից Արցախի հարցում դիրքորոշման փոփոխություն կա:

Անդրադառնալով նշվածին ու թե՛ համատեղ հայտարարության, թե՛ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնչեցրած դիրքորոշումներին՝ իրանագետն ընդգծեց. «Երկու դեպքում էլ չեմ համարում, որ Իրանի կողմից արցախյան հակամարտության հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն կա: Զարիֆն իր ելույթում բառացի նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ու բանակցությունների շնորհիվ, և պետք է լուծվի շուտափույթ: Իսկ համատեղ հայտարարության տեքստում նա առանձին նշել է, թե կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և այլ սկզբունքների հիման վրա:

Կարևորվել է հակամարտությունների խաղաղ լուծումը, ապա հաջորդել է նախադասություն, ըստ որի այդ սկզբունքներից ելնելով՝ պետք է լուծվի նաև ԼՂ հակամարտությունը: Ըստ իս՝ Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա: Հայտարարությունն ընդհանուր է, հիմնականում փորձել են պահպանել որոշակի չեզոքություն: Եվ ըստ այդմ հայտարարել ու ասել, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումը արցախյան հակամարտության մասով, սխալ է»:

Իրանագետի խոսքով, միակ կետը, որը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել, տարածքային ամբողջականության շեշտադրումն է: Նրա դիտարկմամբ, սակայն, սա մի կետ է, որի մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս հակամարտության հետ կապված հայտարարությունների դեպքում, որպես կանոն, նշում են բոլոր երկրները. «Մյուս հանգամանքն այն է, որ հենց Իրանը պետք է մտահոգվի իր տարածքային ամբողջականության պահպանման խնդրով, որովհետև ԻԻՀ–ն մի երկիր է, որտեղ կան անջատողական ձգտումներ: Եվ առնվազն ծիծաղելի կլինի, եթե ԻԻՀ–ն համարի, որ չպետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը»:

Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ազդակիր Աճանան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներըԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել. Արեգա Հովսեփյան Վարչապետի մեծարումն ու ֆետիշացումը Հյուսիսային Կորեայի ոճն է հիշեցնում․ Արեգ ՍավգուլյանԱդրբեջանի փոխվարչապետ Հայաստանում ցանկություն է հայտնել այցելել Նոյեմբերյան Ջուջևան գյուղ․ այնտեղ է ծնվել Կրթության որակը գեղեցիկ պատերով կամ ասֆալտապատ ճանապարհով չի որոշվում․ Ատոմ ՄխիթարյանՍտեղծված իրավիճակը պետք է որպես հնարավորություն օգտագործենք․ Աննա ԿոստանյանMeta-ն մինչև 2030 թվականը էներգիա կստանա տիեզերական արևային կայաններից Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում Կա՛մ ծնկի ենք գալիս ու մնում վաղեմի հակառակորդի հույսին, կա՛մ ուշքի ենք գալիս, սկսում ենք վերակառուցել մեր երկիրը. Նարեկ Կարապետյան Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի ՍարգսյանԱռաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Գագիկ ԾառուկյանՄոռացված թոշակառուների լուռ ճգնաժամը Դու կփոխե՛ս աշխարհը․ մենք այստեղ ենք դա իրականություն դարձնելու համար. Ուժեղ ՀայաստանԹորոսյանի ասածը նույնն է, ինչ եթե 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանվում էր հայ ժողովուրդը և ոչնչացվում էին հայկական վանքերը. ՄարուքյանԼրտես եք դուք, ձեր տխմար պնդումներով, իսկ քանի՞ տոկոս ձայն ունի Նիկոլը. Հրայր Կամենդատյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ինՉի բացառվում՝ լինի թուրք-ադրբեջանական պահանջ հեռացնել Սասունցի Դավթի կերպարը անձնագրերից․ Զաքարյան Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դարձել մեր ազգային ամոթի խտացված մարմնացումը. Ավետիք ՉալաբյանՔարոզչական ստվերներն ու իրական վախերը Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն` այսօր Մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ
Ամենադիտված