Հայերեն


Մեծ–մեծ խոսում են, բայց դեռ ոչինչ չեն բացահայտել

Քաղաքականություն

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, այսօրվա դրությամբ երկիրը տանուլ է տալիս վարվող կադրային քաղաքականության պատճառով: Այդ հարցը վերանայման լրջագույն կարիք ունի:

Կադրային քաղաքականության մասին խոսելով՝ նա իրեն նկատի չունի, քանի որ ներկա կառավարության հետ աշխատելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ ձգտում: Իրեն չի տեսնում նաև օրենսդիրում: Բայց, եթե մի օր պաշտոն զբաղեցնելու մասին մտածի, ապա, ըստ նրա, դա կլինի հաջորդ իշխանությունների օրոք, անկախ նրանից, թե քանի տարի հետոյի մասին է խոսքը: Բայց որ երկիրը ծանրագույն վիճակից հանելու համար լուրջ կադրեր են հարկավոր, Գ. Եղիազարյանի կարծիքով, միանշանակ է: Ծանրագույն վիճակ ասելով նա նկատի ունի Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսի՝ արցախյան հողերը հանձնելու մասին ակնարկը, որին հայկական կողմը պետք է լուրջ ուշադրության արժանացնի:

«Այսինքն, այն թեզը, որ ես դեռ անցյալ տարվանից ասում էի, թե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19–ից արդեն իսկ որոշել է փախչել, ճողոպրել իր պաշտոնից, քանի որ արդեն իսկ հայտարարել է 3 շրջանների հանձնման մասին, փաստորեն իրականություն է դառնում: Դրան գումարած, պետք չէ մոռանալ, որ թույլ տնտեսություն ունեցող երկրի առջև լրջագույն ոսոխ է կանգնած: Թե չէ ինչի՞ փախավ Սերժ Սարգսյանը, իսկ այն, որ ասում էին նա երիտասարդանում է, կարո՞ղ է դա ճշմարտություն էր»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նա համոզված է, որ ով էլ երկրի ղեկավարը լինի, երբեք էլ հող չի հանձնի: Եվ այդ պատճառով էլ, հասկանալով, թե ինչ է իրականում կատարվում, Սարգսյանը գնաց: Ճշտող դիտարկմանը, թե՝ Սարգսյանի և Փաշինյանի միջև սարերի–ձորերի տարբերություն կա, քանի որ մեկի անվան հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն գործեր ու անօրինականություններ, իսկ մյուսի պարագայում բոլոր էջերը մաքուր են, Գ. Եղիազարյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ Փաշինյանը կարողացավ գալ, քանի որ Սարգսյանը գնալու մտադրություն ուներ:

«Իհարկե, սարերի–ձորերի տարբերություն կա և՛ նրանց արտաքինի, և՛ մոտեցումների, և՛ կոռուպցիոն տարբեր սխեմաներում մասնակցություն ունենալու մեջ, բայց այսօր Փաշինյանի կառավարության՝ բռնեմ–թողնեմ– փախչեն գործելաոճը լուրջ մտահոգվելու առիթ է բոլորիս համար: Մարդուն բերման ենթարկելը շատ լուրջ գործողություն է, և գործը պետք է հասցնել այն աստիճանի, որ նրան բռնեն ու էլ բաց չթողնեն: Եվ սեփական կատու անգամ չունեցած մարդուն, ով հետո դարձել է միլիոնատեր, բերման են ենթարկում, հետո թողնում են, որ փախչի՞: Եվ հասկանալի չէ, թե այս պայմաններում մեր մասնագետներից ով ում հետ է աշխատում: Գնալով այս ամեն ինչը ծիծաղելի է դառնում: Եթե այս ամենի մեջ շահ չկա, ապա դա ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Ի՞նչ մասնագետի մասին կարող է խոսք լինել, երբ նախաքննական մարմինը՝ անվտանգությունը, մարդուն բերում է, հասկացնում է, թե ինչով են իրենք հետաքրքրված, հետո բաց են թողնում ու շանս են տալիս գնալ ու գործերը կարգավորե՞լ: Դրանից հետո այդ մարդը կարող է գնալ ու ողջ իրավական համակարգի վրա ծիծաղե՞լ»,– ասաց Գ. Եղիազարյանը:

«Բոլորը գիտեն, որ Սաշիկ Սարգսյանը 50/50 է գործարարների հետ: Այդ մասին և՛ ես եմ ասել, և՛ Նիկոլ Փաշինյանը: Բայց այս ընթացքում ինչո՞ւ գոնե մեկ դեպք չի հայտնաբերվել: Չէ՞ որ առաջին մարդը, ով շահագրգռված է նման դեպք բացահայտելու հարցում, Փաշինյանն է: Դրա համար հսկայական ապարատ է աշխատում: Մենք գիտենք, չէ՞, թե նախկինում ինչ երկրում ենք ապրել, գիտենք, չէ՞, որ այդ ամեն ինչը ճշմարտություն է: Մեծ–մեծ խոսում են, դե թող հայտնաբերեն: Իմ վարկածն այն է, որ չեն ցանկանում բացահայտել: Բայց թե ինչո՞ւ, պետք է իրենց հարցնել: Իմ կարծիքով՝ 100 վարկած կարող է լինել, բայց լավ կլինի, որ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ մինչ օրս որևէ գործ չեն կարողացել բացահայտել»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ ժողովուրդը եթե չցանկանա, ապա Փաշինյանն անգամ 15 րոպե չի շարունակի պաշտոնավարել, նա նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ժողովուրդ ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի:

«Խոսքը 3 միլիոնի՞, թե՞ 30 հազարի մասին է: Խոսքը մի հրապարակում լցված սլավոնական վեչեի զո՞րքն է Պերուն գերագույն աստվածով: Այդպես սլավոններն էին հավաքվում ու հրապարակում որոշումներ կայացնում: Հիմա Փաշինյանի ասած ժողովուրդը 3 միլիո՞նն է, թե՞ 30 հազարը»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով, ապագա խորհրդարանի 97 տոկոսը Նիկոլ Փաշինյանին «հավատարիմ» մարդիկ կլինեն:

«Տեսաք, չէ՞, թե Սերժ Սարգսյանի հավատարիմներն ինչպես ճողոպրեցին: Եվ երբ որ գա պահը, նույն ձևով էլ նրա մոտից կճողոպրեն: Եվ ինչպես առնետավազքի արդյունքում ստեղծվեց Հանրապետականը, նույն առնետավազքը կարող է լինել նաև ապագայում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շարունակի երկիրն այնպես կառավարել, ինչպես հիմա է կառավարում, ապա մենք կունենանք միապետություն, հետո այն կվերածվի բռնապետության: Այդ ժամանակ ժողովրդավարություն ասվածից ծվեն անգամ չի մնա: Հիմա վաղ է խոսել, թե ուր կարող ենք հասնել, քանի որ պատերազմը Դամոկլ յան սրի նման կախված է Արցախի գլխին: Եվ որպեսզի ապրիլ յան դեպքերի նման մեր առյուծ տղաներին բահերով ճակատ ուղարկելու դեպքերը չկրկնվեն, ապա պետք է մասնագետներին ներգրավել երկրի կառավարման հարցում: Եվ ամենևին կապ չունի, թե այսօրվա հեղափոխականներն ընդունում են դա, թե ոչ: Ի վերջո. ստիպված են լինելու մասնագետների հրավիրել աշխատելու, որպեսզի կարողանան իրենց իշխանությունը պահել, ուրիշ ճար նրանք ուղղակի չունեն»,– խոսքը եզրափակեց Գ. Եղիազարյանը:

Միջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան Այսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված