Հայերեն


Լուռ դակելուց և ինքնանպատակ քննադատելուց անդին. նոր խորհրդարանի առաքելությունը

Հասարակություն

ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը օրերս նշել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ինքը՝ Փաշինյանն էր հանրապետականների համար: Շարմազանովը բաց ակնարկում էր այն մասին, որ ՀՀԿ–ն ապագայում կարող է Փաշինյանի համար լինել հենց այդպիսի ընդդիմություն:

Փաշինյանն, իհարկե, ՀՀԿ–ի ամենաարմատական ընդդիմադիրն էր, և ինչպես կյանքը ցույց տվեց, ըստ էության, ամենավտանգավոր ընդդիմադիրը, քանի որ հենց նրան հաջողվեց հանրապետականներին իշխանությունից հեռացնել: Բայց շատ կարևոր է հիշել, որ Փաշինյանը իշխանափոխություն արեց ոչ թե ընտրությունների, այլ հրապարակային գործողությունների միջոցով: Ի՞նչ է սա նշանակում, որ, ըստ էության, թե՛ խորհրդարանը, թե՛ քաղաքական կյանքի մյուս ինստիտուտները անգործունակ էին, հետևաբար գործունակ գտնվեց բոլորովին այլ քաղաքական ինստիտուտ՝ փողոցն ու հրապարակը:

Իսկ մինչ այդ, մինչև փողոցը, հրապարակն ու իշխանափոխությունը, խորհրդարանում Փաշինյանը ՀՀԿ–ի համար, իհարկե, արմատական ու անզիջում ընդդիմադիր էր, բայց ըստ էության նաև ընդդիմադիր, որը որոշումների վրա որևէ կերպ ազդել չէր կարողանում: Փաշինյանի ու «Ելքի» մասին հանրապետականների պատկերացումներն, ըստ այդմ, հետևյալն էին՝ կարող են անզիջում քննադատել, բայց որևէ որոշման վրա ազդել չեն կարող, քանի որ մենք մեծամասնություն ենք: Անհասկանալի է միայն մեկ բան, ինչու են հանրապետականները ցանկանում այժմ հայտնվել ընդդիմադիր Փաշինյանի կարգավիճակում:

Հենց այս կոնտեքստում էլ հետաքրքիր է դիտարկել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց նոր դերն ու նշանակությունը փոփոխված իրավիճակում: Այժմ, երբ քաղաքական ուժերը զբաղված են Ընտրական հին ու նոր օրենսգրքերի հարցով, ըստ էության, կենտրոնացած են բացառապես ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու, կուսակցական ցուցակներ կազմելու խնդրի վրա, երկրորդ պլան է մղվում ամենակարևորը՝ ինչպիսի բովանդակությամբ խորհրդարան ենք մենք ունենալու: Խոսքը ոչ թե թվաբանական բովանդակության մասին է, թե որ ուժը քանի մանդատ կունենա, խոսքը փոխհարաբերությունների որակի, համագործակցության ու բանավեճի նոր մեխանիզմների մասին է:

Ի վերջո, ժողովրդավարությունն այն չէ, որ ով մեծամասնություն է, նա է որոշում ամեն ինչ, ինչպես, ըստ էության, մատուցում էին այդ երևույթի էությունը հանրապետականները: Ժողովրդավարությունը մեծամասնության աշխատանքն է փոքրամասնության հետ: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, փոքրամասնության ֆորմալ ձայները բավարար են որևէ որոշման վրա ազդելու համար, թե ոչ: Ապրիլ–մայիսին մենք տեսանք, թե ինչպես անտեսված, որևէ որոշման մեջ չներգրավված փոքրամասնության խմբակցությունը, ավելին այդ խմբակցության մի մասը փոխեց քաղաքական իրավիճակը, ու թե ինչպես էին այդ խմբակցության անդամների քանակը հեգնում նախորդ իշխանությունները:

Հետևաբար նոր խորհրդարանի իմաստը, դերակատարությունը նոր իրավիճակում պետք է լինի նոր բովանդակությունը, բովանդակություն, որտեղ մեծամասնությունը հղում չի անի ֆորմալ մեծամասնություն լինելուն ու կաշխատի փոքրամասնություն կազմող ուժերի հետ, խորհրդարան, որտեղ փոքրամասնության քննադատությունը չի լինի ինքնանպատակ, չի լինի արմատական՝ արմատական լինելու համար միայն, այլ կլինի կոշտ, չոր, զգոնություն հաղորդող, բայց միաժամանակ կոմպրոմիսի պատուհան բացելով ու չկոմպլեքսավորվելով, որ իրենք փոքրամասնություն են, ու մեծամասնությունն ամեն դեպքում անելու է այնպես, ինչպես ցանկանում է:

Ակնհայտ է, որ տեղի ունեցած իշխանափոխությունն ու այդ իշխանափոխության մեթոդը՝ փողոցն ու հրապարակը, եկան փաստելու, որ գործող քաղաքական ինստիտուտներն, ըստ էության, չեն ներկայացնում երկրում առկա իրական քաղաքական տրամադրությունները: Նոր խորհրդարանի իմաստն, ըստ այդմ, այն է, որ այդ տրամադրությունները ներկայացվեն հնարավորինս ամբողջական ու ներդաշնակ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի քաղաքական հերթական ցիկլի ավարտը ազդարարել փողոցներում ու հրապարակներում: Նոր խորհրդարանի և այնտեղ ներկայացվելիք ուժերի խնդիրն է ունենալ որակապես նոր միջավայր, որտեղ ոչ թե լուռ կդակեն գործադիրի որոշումները կամ ինքնանպատակ կքննադատեն դրանք՝ առանց դրանց վրա ազդելու հնարավորության, այլ կքննադատեն ու միաժամանակ կկարողանան գալ կոմպրոմիսների:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված