Հայերեն


«Բանը բանից անցել է». Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դստեր բաց նամակը վարչապետին

Ամենաընթերցված

asekose.am-ը գրում է․

ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր:

Ստորև ներկայացնում ենք Անի Ներսիսյանի բաց նամակը:

«Հարգելի պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան. հարցը, որ ուզում եմ բարձրացնել, կարծում եմ, շատ կարևոր է մեր երկրի և մեր պետության համար:

Չորս տարի սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում, եւս երկու տարի՝ ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի հենց այդ նույն ինստիտուտում՝ որպես դասախոս, և աշխատել հինգ տարի: Ջանք և եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետև սիրել եմ մասնագիտությունս և աշխատանքս:

Բայց այս հինգ տարիների ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը ցավոք սրտի չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլև բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն արվեստի վաստակավոր գործիչների, ժողովրդական արտիստների, դոցենտների, պրոֆեսորների, ինչու չէ, նաև, երիտասարդ դասախոսների մասին, ովքեր, չգնահատվելով պետության կողմից, խղճուկ աշխատավարձով սերունդ են կրթում:

Այս ամենը վերաբերում է ոչ միայն արվեստի բուհերին, այլ նաև մեր հանրապետության մյուս բուհերին, դպրոցներին, բոլոր կրթական հաստատություններին: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Չէ՞ որ այսօր շատ բարձր է մանկավարժի դերը մեր երկրի առաջընթացի գործում։ Մենք հասկանում ենք նրանց աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար, չէ՞ որ մանկավարժը պիտի ամենահարգված և ամենագնահատված մարդը լինի այս երկրում:

Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն: Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպե՞ս շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որը ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում և, վերջապես, մարդ է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բոլորն էլ ուզում են բողոքել, գոռալ, որպեսզի իրենց խոսքը տեղ հասնի: Ինստիտուտի ներսում խոսում են, ասում են, վրդովվում են, բայց հետո, համակերպվելով և տեսնելով, որ ոչինչ չի փոխվում, շարունակում են լուռ ու մունջ ընդունել ամեն ամսվա ողորմությունը:

Ես դիմում եմ բոլոր իմ կոլեգաներին․ բավական է, հերիք է լռեք, մի բան պետք է անել։ Մենք մարդ ենք, և մենք էլ պիտի ինքներս մեզ հարգենք: Էլ չեմ խոսում ուսանողների ցավալի խնդիրների և նրանց իրավունքները խախտելու մասին, որի ականատեսն եմ եղել ինքս: Ծնողները մեծ գումարներ են վճարում ինստիտուտին, որոշ ուսանողներ, հազիվ հասցնելով, նաև աշխատում են՝ ուսման վարձը վճարելու համար, բայց արդյունքում իրենց իրավունքները նույնպես ոտնահարվում են: Սակայն սա առանձին ցավալի թեմա է, որին պետք է անդրադառնալ անպայման:

Պարոն վարչապետ, պարոն նախարար, հուսով եմ, որ չեք անտեսի և այս ցավալի հարցին կանդրադառնաք ու լուծում կտաք: Հնարավորություն կտաք դասախոսին՝ շարունակել արժանապատիվ աշխատել և պիտանի լինել մեր պետությանը:

Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ նվաստիս, սրտի մեծ ցավով կասեմ, որ այլևս չդիմանալով բոլոր այս անարդարություններին, որ տեղի էին ունենում ինստիտուտում, չդիմանալով այս վիրավորանքին, որովհետև այդ ողորմությունն անձամբ ինձ համար մեծ վիրավորանք է, որը չեմ կարող այլևս մարսել, միայն ուսանողների հանդեպ մեծ սեր ունենալով՝ դիմացել եմ հինգ տարի շարունակ։ Այսօր արդեն բանը բանից անցել է, հասկանում եմ, որ բոլոր կողմերից միայն անշնորհակալ վերաբեմունք եմ ստացել, հարվածներ մեջքիս, դավաճանություն և վիրավորանք։ Այդ իսկ պատճառով, մեծ դժվարությամբ և ցավով դիմում եմ գրել և խնդրել ինձ՝ ազատել աշխատանքից: Ես այևս չեմ աշխատում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երազում եմ և ակնկալում, որ մի օր ամեն բան կփոխվի, կտեղաշարժվի։ Դեռ հավատում եմ, որ ամեն ինչ չէ, որ արժեզրկված է:

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի
Անի Տիգրանի Ներսիսյան

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված