Հայերեն


Արցախի հարցը զարտուղի ճանապարհով հնարավոր չէ լուծել. Փաշինյանը ներկայացրեց լուծման մեթոդաբանությունը

Հասարակություն

Արցախի հարցով գաղտնի որոշում չի լինելու, դավադրության տեսությունը պետք է իսպառ բացառել: Այս մասին, Լիբանանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների. «Այդ հարցին, ես սովորաբար պատասխանում եմ՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանը պետք է առաջինը այս հարցին պատասխանի, բայց չգիտես ինչու, իմ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո այդպիսի տրամաբանություն կա, թե չգիտեմ ով եւ որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում առաջինը պատասխանել այդ հարցին: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ցանկացած իրավիճակում Հայաստանը լինելու է ադեկվատ ու համարժեք. «Ինչ վերաբերում է հարցի կարգավորման շրջանակին, ես դժվար եմ պատկերացնում հարցի կարգավորումը առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ հստակեցման: Սա մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը ունեն անկյունաքարային նշանակություն կարգավորման համար»:

Ինչ վերաբերում է հարցի կարգավորման մեթոդաբանությանը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր իրականության մեջ կա մի այսպիսի տարօրինակ ընկալում, որ մամուլում, քաղաքական գործիչների հայտարարություններում երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, թե որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանում կարող է լինել կառավաարություն, որը թաքուն Արցախի հարցը լուծելու է:

«Դուք չեք զգացե՞լ, որ անընդհատ վերջին 20 տարում այդպիսի միտում կա, որ էնտեղ մեկը թաքուն հարց է լուծում: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ որեւէ իշխանություն, ամենավատ իշխանությունը, չնայած այլեւս Հայաստանում վատ իշխանություն չի կարող լինել, ո՞նց է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը:

Ես առաջարկում եմ հրաժարավել այդ դիսկուրսից, որ ասեն՝ էս իշխանությունը որոշել է թաքուն ձեւով ի վնաս հայ ժողովրդի լուծել Արցախի հարցը: Եթե բանակցությունների ընթացքում կձեւավորվի այնպիսի առաջարկ, եւ ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կվերցնեմ այդ տարբերակը, կներկայացնեմ մեր ժողովրդին Հայաստանում եւ Սփյուռքում, եւ ժողովուրդը կորոշի՝ ինքն ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե չի ուզում: Եթե ուզում է՝ շատ լավ, իսկ եթե չի ուզում, ես պետք է որոշեմ, թե ինչ պետք է անեմ՝ կամ գնամ ասեմ՝ ուրիշ տարբերակ է պետք, կամ ասեմ՝ ուրիշ ներկայացուցիչ թող գնա: Ես առաջարկում եմ՝ Արցախի հարցի կարգավորման համատեքստում դավադրության տեսությունը բացառել: Նման բան չի կարող լինել ի բնե»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաեւ ընդգծեց, որ հարց կարգավորման համատեքստում ամենակարեւոր ու վճռական գործոնը Արցախի իշխանության եւ ժողովրդի դիրքորոշումն է. «Եթե նույնիսկ Հայաստանի եւ սփյուռքի ժողովուրդն ասի՝ դա լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի՝ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տաբերակ է: Արցախի ժողովուրդը թիվ մեկ սեփականատերն է այս խնդրի եւ Արցախի ժողովրդի եւ իշխանության կարծիքը վճռական են հարցի կարգավորման տեսակետից»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա չի նշանակում, որ իրենք մերժում են բանակցությունները, ինչպես սկզբում փորձ էր արվում ներկայացնել. «Մենք ոչ մի բան չենք մերժում, բայց ասում ենք, որ սա համազգային խնդիր է եւ պետք է լուծենք բոլորս իրար հետ իմ ասած ձեւով:

Նույնսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը բացառված է, որ կարողանա լուծել այդ խնդիրը զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ամբողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի»:

Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ
Ամենադիտված