Հայերեն


80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս

Քաղաքականություն

Նախորդ ընտրություններին քաղաքական ուժերի կողմից օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաներն արդեն հին են ու հայտնի բոլորին: Նոր դրսևորումների, նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, իսկ թե քաղաքական ուժերն այդ առումով ի՞նչ պետք է հաշվի առնեն դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, խնդիրն այլ դաշտում է:

«Նախ՝ այս պահին Հայաստանում բավականին տարօրինակ իրավիճակ ունենք, երբ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ լսել այլ կուսակցությունների. սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ տրամաբանական, որովհետև 18–20 տարի նույն մարդիկ էին, և ոչինչ չէր արվում: Եթե լինեն նոր ուժեր, ինչը քիչ հավանական է, որովհետև 20 օրվա ընթացքում նոր ուժ չի ստեղծվի, կարելի է մտածել այն մասին, թե ինչ կարող են այդ մարդիկ առաջարկել էլեկտորատին: Քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ՝ ՀՀԿ–ն մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ո՞վ է հանդես գալու աջ, այսինքն՝ կոնսերվատիվ դաշտում, որն այս պահին Հայաստանի համար մի քիչ ավելի կարևոր է: Դժվարությամբ եմ պատկերացնում նաև, թե ո՞վ է դուրս գալու սոցիալիստական կողմից: Այսինքն՝ ո՞վ է ասելու՝ եկեք այս ամբողջ հարցերը թողնենք ու մտածենք, թե, օրինակ, հարստությունն ինչպե՞ս հավասար բաշխենք, կամ կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնենք»,–Newsarm.am–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Նա ընդգծեց, որ ընդհանրապես վերապահումով է մոտենում սպասվելիք ընտրություններին: «Ստացվում է, որ այն անցկացնում ենք, որ ընդամենը պրծնենք հին համակարգից և թողնենք, որ նոր իշխանության եկած մարդիկ ինչ–որ ծրագրեր իրականացնեն: Այս ընտրություններն ավելի շուտ ամրապնդելու են գալիս այն իրավիճակը, որը ստեղծվել է մայիսից հետո, քան նոր բան ունեն ասելու: Իսկ տեխնոլոգիաները, գրեթե վստահ եմ, որ որևէ ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա՝ հավելելով, թե որքան էլ կուսակցությունները փորձեն նոր տեխնոլոգիաներով առաջնորդվել, դրանք կօգտագործե՞ն, թե՞ ոչ, ոչինչ չի փոխվի, որովհետև մարդկանց գործոնն էլ կա: «Ժողովուրդը դեռևս բովանդակային մասին է ուշադրություն դարձնելու, ոչ թե ձևին, իսկ տեխնոլոգիան, ամեն դեպքում, ձև է. ինչպե՞ս տալ ու ներկայացնել այս կամ այն գաղափարը, որտեղ ինչպես ներկայացնել: Տեխնոլոգիաները, այսպես ասած, երկկողմանի են: Դրանք միայն քաղաքական կուսակցության կամ ուժի կիրառելիքը չեն: Պատկերացրեք՝ ինչ–որ մի լեզվով եք խոսում ինչ–որ զանգվածի հետ, որը ձեզ չի հասկանում: Կապ չունի, թե դուք ինչ եք ասում, իրենք, միևնույն է, ձեզ չեն հասկանա: Մենք Երևանում քիչ թե շատ ձերբազատվել ենք այդ վիճակից, բայց, ինչպես տեսնում ենք, մարզերում այդպես չէ, մարզերում հին շորշոփը կա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվելիք ընտրությունների հիմքում հին համակարգից պրծնելու հանգամանքն է:

«Այստեղ խոսքն այն մասին չէ, թե գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում, ամբողջովին ընդունելի են ժողովրդի համար: 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս, բացի «եկե՛ք ՀՀԿ–ից պրծնենք» հանգամանքից: Ինձ մոտ այդ առումով խիստ կասկած կա: Հենց այստեղ է վտանգը, քանի որ չեն հասկանում՝ ինչի համար են ընտրում: Վեց ամիս է անցել, բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ ենք մենք արել մայիսին: Ո՛չ գործընթացն են հասկանում, ո՛չ արդյունքը և ո՛չ էլ նպատակը: Իրենք հիմա կենտրոնացել են հետևյալի վրա. գյուղապետին հանենք, ո՞նց հանենք, Նիկոլին ասենք՝ թող հանի: «Թաղապետին, գյուղապետին հանենք ու, ասենք, մեր բարեկամին դնենք»... Ցավը դա է: Այդ պատճառով մեզ մոտ այդ գործընթացը այդպես արագ չի ավարտվելու: 4 տարի է պետք, որ փոխվի»,–ասաց նա:

Վերադառնալով կուսակցություններին ու դրսևորումներին՝ սոցիոլոգն ընդգծեց.

«Եթե մենք խոսում ենք, օրինակ, այն մասին, թե ՀՅԴ–ն ի՞նչ պետք է կիրառի, որ կրկին ընդունելի դառնա, ինքն իրենցով ինչ– որ ձայներ հավաքի, այս պարագայում դա բավականին ծանր է: Նույնը վերաբերում է ՀՀԿ–ին կամ իր հիման վրա ստեղծված այլ կուսակցություններին: Իսկ ի՞նչ պետք է անի ՕԵԿ–ը, որ իրեն վստահեն: Ոչինչ հնարավոր չէ անել, կարելի է շատ գումար ծախսել, բայց, միևնույն է, հնարավոր չէ պատկերացնել, որ ՕԵԿ–ն ինչ–որ անցողիկ տոկոս կհավաքի: Սրա մասին է խոսքը, կապ չունի, թե դուք ինչ տեխնոլոգիա կկիրառեք՝ խոսողն անընդունելի է հասարակության համար»:

Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ մենք դեռ չենք ունենա ընտրություններ, որոնք ամբողջովին մրցակցային կարող են կոչվել: Այս պարագայում չի կիսում նաև այն կարծիքները, թե այս դեպքում ռեալ ծրագրերի անհրաժեշտություն կա:

Նրա խոսքով, վերջին 15 տարիներին ծրագիրն ընդամենը թղթի կտոր է եղել, որի մասին մոռացել են տեղում, որովհետև ծրագրում գրածը չէր իրականացվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ի ծրագրի մեջ երբեք չի եղել, որ Սաշիկ Սարգսյանը այսինչ բանկում առկա հաշվին պետք է 30 մլն դոլար ունենա: Այնտեղ գրված չի եղել, որ «կոռուպցիա պետք է լինի, որ մեր մտերիմները Մոնումենտի այգին կոչնչացնեն, տներ կսարքեն»: Ծրագրում հակառակն է եղել: Այսինքն՝ այս պահին անցած ծրագրերը գոյություն չունեն, իրականացումն անհնար է, իսկ քսան օրվա մեջ հնարավոր չէ, որ նոր ուժը ծրագիր մշակի: Այստեղ ընդհանրապես ծրագրային պայքար չի լինելու»:

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված