Հայերեն


Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները

Քաղաքականություն

Վերջին օրերին իշխանության առաջին դեմքերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հաճախ են հնչում բարիկադները քանդելու մասին հայտարարություններ: Այդ հայտարարությունների առիթ հանդիսացավ մի կողմից Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ, մյուս կողմից՝ սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հնարավոր ցուցակն ու դրա բովանդակությունը: Ակնհայտ է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը մեղմացել է: Այդ մեղմացված, ակնհայտորեն փոխված ոճը առկա էր նաև Փաշինյանի հրաժարականի տեքստում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանում թշնամիներ չունի:

Բնականաբար, լավ է, որ իշխանություններն այսպիսի ռիթմ են հաղորդում քաղաքական հռետորաբանությանը, հետևաբար նաև քաղաքական իրադարձություններին: Լավն այս դեպքում ինքնանպատակ ձևակերպում չէ, լավ՝ որպես գնահատական, որ իշխանությունն ու քաղաքական մյուս ուժերը կարողացան բավական անցնցում դուրս գալ հոկտեմբերի 2–ին ու դրանից առաջ նշմարվող ներքաղաքական բախումներ ենթադրող տրամաբանությունից: Սակայն գնահատելուց բացի ավելի էական է հասկանալ, թե, ի վերջո, ինչը դրդեց իշխանություններին առաջի դեմքի մակարդակով կտրուկ փոխել հռետորաբանությունը, հատկապես քարոզարշավից առաջ, երբ սովորաբար հռետորաբանությունը սրվում է, ոչ թե մեղմանում:

Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շատ խոսվեց կադրային քաղաքականության մասին: Ակնհայտ է, որ կադրային քաղաքականությունը Փաշինյանի իշխանության ամենացավոտ կետերից մեկն է: Բարիկադներ քանդելն ու դրանով հակառակ ճամբարում գտնվողներից շատերի միջոցով կադրային բացերը լրացնելը կարելի է դիտարկել պատճառներից մեկը, թե ինչու է իշխանությունը փոխել իր հայտարարությունների ոճն ու բովանդակությունը: Նախորդ համարում արդեն խոսել ենք այն մասին, որ ինչքան էլ հնչեն գեղեցիկ խոսքեր նոր կադրեր պատրաստելու կամ վերջիններիս սփյուռքից բերելու մասին, կան բազմաթիվ խնդիրներ այստեղ և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կադրերը մեկ–երկու ամսում չեն ստեղծվում, հետևաբար պետք է օգտագործել եղած ռեսուրսը:

Մյուս կողմից, իհարկե, բացառապես կադրային քաղաքականությամբ հնարավոր չէ բացատրել հռետորաբանության այսպիսի փոփոխությունը: Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև մարտավարական կողմ: Իհարկե առաջին հայացքից Փաշինյանը այլևս որևէ խնդիր չունի իշխանությունն ամբողջականացնելու, ապագա խորհրդարանում մեծմասնություն վերցնելու և ըստ այդմ իր ցանկությամբ ու որոշմամբ կառավարություն ձևավորելու հարցում:

Բայց ինչքան էլ ընտրությունն ու այդ ընտրություններում Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի հաղթանակը երաշխավորեն հեղափոխության հերթական փուլի հաջողությունն ու դրա քաղաքական կապիտալիզացիան, կա մի խնդիր, որը ընտրություններով չի լուծվում: Խոսքը հին համակարգի, այդ համակարգը ներկայացնող մարդկանց ու խմբերի, նրանց ունեցած ռեսուրսների և դրանց հնարավոր ազդեցության մասին է: Պարզ է, իհարկե, որ հին համակարգը չկա ֆորմալ առումով, չկան այդ համակարգի խաղի կանոնները: Բայց հին համակարգի բովանդակությունը կա, մարդիկ, խմբերը, նրանց ունեցած կապիտալը կա: Եվ անկախ այն հանգամանքից, որ ֆորմալ առումով որևէ խումբ, որևէ կուսակցություն, որ մաս է կազմել հին համակարգին, այժմ չունի իշխանություն վերցնելու որևէ լծակ, այդ մարդիկ ու խմբերը շարունակում են ապրել ու լինել Հայաստանում: Հետևաբար Փաշինյանն ու իշխանությունը ինչ–որ կերպ պետք է հարաբերվեն վերջիններիս հետ:

Եվ եթե, ասենք, օլիգարխներ անվանվող խավի դեպքում այդ նոր հարաբերությունների ձևաչափը քիչ թե շատ պարզ է, ապա հին համակարգի քաղաքական թևի հետ հարաբերվելու նոր ձևաչափ ակնհայտորեն առայժմ չկա: Չենք բացառում, որ հակաբարիկադային հռետորաբանություն ներմուծելով՝ Փաշինյանը փորձ է անում, այսպես ասած, նվազեցնել դիմադրության հնարավոր ռիսկերը իր դեմ, որոնք գուցչեն արտահայտվի առաջիկա ընտրություններում, բայց կարող են արտահայտվել հետո, երբ հին համակարգի ողջ մնացած մասնիկները հանկարծ իրենց լուսանցքից դուրս զգան ու սկսեն այդ հիմքով մոբիլիզացվել:

Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան, որ անկախ հեղափոխության ու այդ հեղափոխոթյան առանցք հանդիսացող ուժի հանդեպ եղած հասարակական ահռելի համակրանքից, վերջիններիս՝ մեծամասնություն լինելու անժխտելի իրողությունից, քաղաքական համակարգը միայնակ զբաղեցնել անհնար է: Պետք են այլ ուժեր, առավել ևս, երբ հայտարարվում է նոր խաղի կանոնների մասին, պետք են ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել իշխանություն–ընդդիմություն ֆորմատով: Հակաբարիկադային հռետորաբանությունը, եթե իհարկե այն կարճաժամկետ մանևրում չէ ու միտված է դառնալ քաղաքական տրամաբանություն, այս իմաստով հիմքեր է ստեղծում կառուցողական ու առողջ դաշտի ստեղծման համար: Չի բացառվում, իհարկե, որ խաղարկվում է հին համակարգի «գլխի տակ փափուկ բարձ» դնելու սցենար, ըստ որի, կստեղծվի «պուպուշ» քաղաքական դաշտ, որտեղ բոլորը գոհ կլինեն, իշխանությանը որևէ մեկը չի քննադատի և մենք կվերադառնանք «հին ու բարի» «թողեք աշխատենք» տրամաբանությանը: Բայց սա վատագույն և ամենառիսկային սցենարն է, որը, հուսանք, որպես վատագույն վարկած էլ կմնա:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված