Հայերեն


Կրճատումներ. ո՞ր ՊՈԱԿ-ները կփակվեն

Ամենաընթերցված

Սեպտեմբերի 29-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները՝ հստակ եւ չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կային, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, եւ գոնե իմ համար հասկանալի չէր, թե իրենց պրոդուկտը, օգուտը եւ մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, եւ յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը նաեւ ԾԻԳ-երի մասին է: Այսպիսով, այն, որ վարչապետի հերթական կտրուկ ու անսպասելի հանձնարարականը դառնալու էր այդ կառույցների աշխատակիցների ահուսարսափը, բնական էր: Կառավարության բոլոր մարմինների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի աշխատակիցների համար իրենց ճակատագիրն այս պահի դրությամբ դեռ անկանխատեսելի է: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ այդ գերատեսչության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատակիցները աշխատանքի են գնում «վախվորած», սպասումով, որ ցանկացած պահի իրենց կհայտնեն աշխատանքից ազատման անցանկալի լուրը: Այս գերատեսչության տնօրինմանն է վստահված այդպիսի 5 կառույց` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ը կամ ծրագրի իրականացման կազմակերպությունը, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, «Տրանսպորտային փոխադրումներ», «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկը, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» եւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ները նախատեսվում է միավորել: Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ»-ը նախ կապ հաստատեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի հետ: Նա փաստացի հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ չկա նման բան.«Ասենք միանալու համար իրավական ակտ պիտի լինի դրա մասին, ի՞նչն եք հիմք ընդունում, որ ասում եք՝ միանալու է, ով է ձեզ նման բան ասել, նախ սկսենք դրանից»,- պատասխանելու փոխարեն փորձեց մեզանից ճշտումներ անել ԾԻԳ-ի տնօրենը: Իսկ հարցին` քննարկումնե՞ր չեն եղել դրա վերաբերյալ, Սարգսյանը նախ պատասխանեց.«Իմ հետ այդպիսի քննարկում չի եղել, ես նման որեւէ քննարկման չեմ մասնակցել»,- ապա ինքն իրեն անուղղակի կերպով հերքելով՝ հավելեց.«Եթե բանակցությունները ընթանում են, դա չի նշանակում, որ դեռեւս որոշված է, երբ որ որոշվի, երբ որ ամեն ինչ հստակ կլինի, այդ ժամանակ կոմպոտենտ կլինեմ, եթե լինեմ, այդ հարցին կպատասխանեմ»,- իր հակասական խոսքը եզրափակեց պաշտոնյան: Հարցի շուրջ փորձեցինք հստակեցումներ անել նաեւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի կամ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանից: Վերջինս հարցի պատասխանն իր գործառույթներից դուրս համարելով, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին. «Կառուցվաքային հարցերին ես ինչ գործ ունեմ պատասխանելու, շինարարությունից հարցրեք, ընթացքից, տենդեռներից, կպատասխանեմ: Ես չեմ էլ խառնվում, տեղյակ էլ չեմ տենց, այդ բաների մեջ չեմ էլ մտնում, ես իմ արհեստավարժ գործն եմ անում, ինձ չի էլ հետաքրքրում, ոնց ճիշտ է, տենց էլ պետք է շարժվի կառավարությունը»,-եզրափակեց Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ հստակ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմեց նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամլո խոսնակ Անահիտ Առաքելյանին: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, նշեց միայն. «Ինչպես մյուս տեղերում, մեզ մոտ էլ հիմա քննարկումների ընթացք է, թե ինչ պետք է արվի»: Մեր պարզաբանմանը, որ խոսք է գնում մի քանի ՊՈԱԿ-ների միավորման մասին, Առաքելյանը կարճ պատասխանեց՝ քննարկումներ կան:

armlur.am 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված