Հայերեն


Լինե՞լ, թե՞ չլինել. ՀՀԿ–ի էքզիստենցիալ ճգնաժամը՝ սպասվող ընտրությունների շեմին

Քաղաքականություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ–ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Իհարկե, ՀՀԿ–ի ներքին գործն է, թե, ի վերջո, ինչ կորոշեն՝ մասնակցել, թե ոչ:

Առավել հետաքրքրական է այլ բան. ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը և ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես: Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ամենաբարդը հենց ՀՀԿ–ի վիճակն է: Դառնալով, ըստ էության, հեղափոխության հակահերոսը, ՀՀԿ–ից ավելի շատ ջանքեր են պահանջվում քաղաքականության մեջ մնալու համար: Նախորդող ամիսներին ՀՀԿ–ի դիմադրության լոկալ դրսևորումներն ու դրանց հարուցած հանրային արձագանքն էլ ավելի նվազեցրեցին կուսակցության շանսերը: Իսկ հոկտեմբերի 2–ի իրադարձությունները վերջնականորեն տապալեցին որևէ դիմադրության հաջողելու հնարավորությունը, ինչին հետևած ընկճախտը երբեմնի իշխանական կուսակցության շարքերում ցույց է տալիս, որ վերջիններն այժմ, ըստ էության, էքզիստենցիալ ճգնաժամի մեջ են: Ակնհայտ է, որ նախկին տեսքով ՀՀԿ այլևս չի լինելու: Ամենալավատեսական սցենարում ՀՀԿ–ն կարող է հավակնել բացառապես կուսակցական–բյուրոկրատական գործիչներից բաղկացած, որևէ գաղափարախոսական և ծրագրային ուրույն գիծ որդեգրած քաղաքական ուժի: Հարցն, ըստ այդմ, այն է՝ արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցությունը կօգնի՞, թե՞ կխանգարի ընտրություններին: Խնդիրն, ընդ որում, հենց մասնակցությունն է, ոչ թե նրանց կողմից անցողիկ շեմը հաղթահարել– չհաղթահարելու հնարավորությունը: Միգուցե նրանք նոր ընդունվելիք Ընտրական օրենսգրքի ընձեռած «քառյակի» հնարավորությամբ մի քանի հոգով կարողանան անցնել խորհրդարան, բայց հարց է ծագում՝ ի՞նչ գնով:

Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ–ն: Իսկ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար, որը արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ նույնիսկ ՀՀԿ չմասնակցության դեպքում կարող է ողջ քարոզարշավը կառուցել վերջիններիս քննադատության վրա: Հետևաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ–ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ:

ՀՀԿ–ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել–չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարևոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Այս հարցը առավել արդիական է հանրապետականների համար հիմա, քանի որ նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլևս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ–ի համար: Հետևաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձևակերպի հարցն ու տա պատասխանը: Հենց սա է ՀՀԿ–ի լինել–չլինելու, շարունակել–չշարունակելու դիլեմայի պատասխանը: Եթե ձևակերպված է նպատակը, ապա այդժամ արդեն նոր կարելի է քննարկման դնել մասնակցել–չմասնակցելու հարցը: Իսկ եթե մասնակցության հարցը գերադասվելու է հիմնական խնդրի լուծմանը, և ՀՀԿ–ն որոշելու է հանձնվել հոսանքին ու իներցիայի ուժով շարունակել մնալ այնտեղ, որտեղ նրան, մեղմ ասած, չեն ցանկանում տեսնել, ապա մենք կունենանք նախընտրական քարոզարշավ, որտեղ երբեմնի նախկին իշխանությունը բոլոր կողմերից կհայտնվի կրակահերթի տակ՝ արդյունքում մյուսներին ձերբազատելով հակափիառային կրակոցներից:

ՀՀԿ–ի՝ ստեղծված բարդ իրավիճակում գործողությունների հաջորդականությունը հետաքրքիր է ոչ այնքան այդ կուսակցության ապագայի իմաստով: Հետաքրքիրն այստեղ այլ բան է: Փաստացի ՀՀԿ–ի, իսկ նախկինում ՀՀՇ–ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն, առաջին դեմքի ու նախագահական նստավայրի քաղաքական հենարան: Դժվար է ասել՝ դուրս կգա՞ ՀՀԿ–ն այս թնջուկից, թե՞ ոչ: Բայց նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ–ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական և հերթական իշխանական կուսակցության:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված