Հայերեն


#CultTalk. Երաժշտությունն ինձ ընտրեց և ոչ՝ հակառակը. Վահան Մարտիրոսյան

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Le Monde թերթը նրան անվանել է «ֆենոմենալ դաշնակահար»: Մարդ, ով որպես դիրիժոր հաճախ ղեկավարում է նվագախումբը դաշնամուրի առջև նստած՝ իր նվագը լիովին ներդաշնակելով նվագախմբի կատարման հետ: ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը վերջերս է վերադարձել արտասահմանյան հյուրախաղերից: Այս պահին Կամերային նվագախմբի հետ հետաքրքիր համերգային երեկոյի ծրագիր են փորձում. հոկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար Նարե Կարոյանի և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ ներկայացնելու են ինքնատիպ ստեղծագործություններ: «Արմենպրես»-ի հեղինակային #CultTalk նախագծում Վահան Մարտիրոսյանը պատմում է նվագախմբի առաջիկա ծրագրերի, նոր նվագախումբ ղեկավարելու ու դասական ոլորտի ամենաառաջնային խնդրի մասին:

Նոր համերգաշրջան, նոր ծրագրեր

Այս համերգաշրջանում ներկայացնում ենք ստեղծագործություններ, որոնք հայաստանյան պրեմիերաներ են՝ մեր երկրում երբևէ չեն հնչել: Ինչպես միշտ, նվագախմբի այս տարվա համերգաշրջանում էլ հետաքրքիր համերգներ կան: Մոտակա ժամանակներս նվագախմբի հետ երկու հայտնի հրավիրյալ դիրիժորներ հանդես կգան, երկուսն էլ ֆրանսաբնակ են:

Մեկն ազգությամբ բրազիլուհի է՝ Դեբորա Վալդմանը, շատ երկար տարիներ ճանաչում եմ նրան, աշխատել է Ֆրանսիայի ազգային նվագախմբում (L'Orchestre national de France), եղել է Կուրտ Մազուրի ասիստենտը:

Մյուսը՝ Ալան Պարիսն է, սկսել է իր կարիերան 40 տարի առաջ, արդեն շատ ճանաչված դիրիժոր է, երաժշտագետ է, վարում է բազմաթիվ հաղորդումներ երաժշտության մասին: Այնպես որ՝ այս երկու դիրիժորները գալու են Հայաստան և ղեկավարելու են մեր առաջիկա համերգները:

Բացի այդ, ունենք նաև մի շարք այլ համերգներ, այդ թվում՝ համագործակցություն «Հովեր» երգչախմբի հետ: Նրանց հետ շատ վաղուց սերտ և շատ լավ համագործակցում ենք: Ամանորին ընդառաջ էլ տոնական ծրագիր կառաջարկենք մեր ունկնդրին:

Նվագախումբը՝ Հայաստանից դուրս

Սպասվում են նաև նվագախմբի հյուրախաղերն արտերկրում: Մնում է հասկանալ, թե ով կհովանավորի դրանք: Ֆրանսիայում և Շվեյցարիայում 4-5 համերգով են առաջարկում հանդես գալ: Չի բացառվում, որ համերգներն ավելի շատ էլ լինեն: Մնում է աջակիցներ գտնենք: Պետք է ծրագրերը քննարկենք նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Մաեստրոն և երաժշտությունը

Երաժշտության ասպարեզում հայտնվեցի ծնողներիս նախաձեռնությամբ: Մայրս նկատեց, որ մանկական երգեր լավ էի երգում, ինքն էլ երազել է արվեստով զբաղվել, դրա համար ինձ երաժշտական դպրոց տվեց: Այնպես ստացվեց, որ հայտնվեցի ճիշտ մանկավարժի ձեռքում: Երաժշտությունն ինձ ընտրեց և ոչ՝ հակառակը:

Դաշնամուր սկսեցի ուսումնասիրել, որովհետև տանը դաշնամուր ունեինք: Հետո 14 տարեկանում սկսեցի դիրիժորությամբ զբաղվել: Մինչև այդ սովորել եմ նույնիսկ հոբոյ, հայկական շվի նվագել: Կոնսերվատորիայում ընդունվել էի կոմպոզիտորական բաժին, կոմպոզիցիա էի ուսումնասիրում:

Ինձ ավելի շատ էր հետաքրքրում նվագախմբային երկացանկը, դրա համար ընտրեցի դիրիժորությունը, ինձ ավելի մոտ էր այն: Երբ սկսեցի դաշնամուր նվագել, տեսա տարբեր դիրիժորների, տեսա, թե ինչպես են նրանք աշխատում ու ծնողներիս ասացի, որ ուզում եմ դիրիժորությամբ զբաղվել: Նրանք էլ բացատրեցին, որ մինչև դիրիժոր դառնալը պետք է ինչ-որ գործիքի տիրապետել, հետո անցնել դիրիժորության:

Կաենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը

Կաենի սիմֆոնիկ նվագախմբում որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր իմ վերջին համերգաշրջանն է: Ամբողջ աշխարհում շատ քիչ դիրիժորներ կան, ովքեր 7-8 տարի ղեկավարում են միևնույն նվագախումբը:

Նվագախմբում ամեն ինչ աշխատում է մանդատով, և այն տրվում է երեք տարով: Կաենի սիմֆոնիկի դիրիժորները երկու անգամ էին մինչ ինձ մանդատ հանել՝ 6 տարի էին ղեկավարում, ես արդեն 9 տարի ղեկավարում եմ կոլեկտիվը: Կարծում եմ, որ արդեն շատ երկար է: Ժամանակն է, որ գնամ և ուրիշ նվագախումբ ղեկավարեմ: Առաջարկներ կան, մի քանիսն են, ուսումնասիրում եմ, թե որն է ավելի հարմար: Բայց դեռ մեկ տարի ունեմ:

Լավ երաժիշտներն ու դասական ոլորտի խնդիրը

Հայաստանում կան շատ երաժիշտներ: Դասական երաժշտության ասպարեզում Հայաստանում թիվ մեկ խնդիրը գումարն է: Երբ երաժիշտները սոված են, նրանք երաժշտությամբ չեն ցանկանում զբաղվել: Մեզ մոտ միակ խնդիրը դա է:

Գումար չկա, երաժիշտները նվագախմբերից գնում են այլ երկրներ, այլ մասնագիտությամբ են զբաղվում, ինչը բացասաբար է ազդում ոլորտի վրա:

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված