Հայերեն


«Իմ նպատակը Երեւանը գեղեցկացնելն է»․ հարցազրույց պայթեցված տպարանի տեղում կառուցվելիք հյուրանոցի տիրոջ հետ

Հասարակություն

Քննարկումները մի քանի ուղղություն ստացան՝ ողջ քաղաքը փոշու մեջ է, ինչո՞ւ է մինչեւ վերջին վայրկյանը գաղտնի պահվել, որ Երեւանի հին կառույցներից մեկը քանդվելու է, եւ ի՞նչ է կառուցվելու հողին հավասարեցված շենքի փոխարեն (էլ չենք խոսում այն մասին, որ Կենտրոն համայնքի բնակիչները պայթյունի ձայնից ու փոշու ամպից այնպիսի հոգեվիճակի մեջ են հայտնվել, որ մտածել են, թե տեռորիստական ակտ է իրականացվել մայրաքաղաքի սրտի մեջ։


Facebook-ում անգամ կատակում էին, թե «Իսլամական պետությունը» ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը)։

Քանդված կառույցի փոխարեն՝ կառուցվելու է 9 հարկանի հյուրանոց։ Հյուրանոցի, առայժմ՝ տարածքի սեփականատերը Գենադի Կարապետյանն է, որը վաճառել է «Մաքուր երկաթ» ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը եւ դրանից առաջացած հասույթը՝ 13 միլիոն ԱՄՆ դոլար, որոշել է դնել հյուրանոցային բիզնեսի մեջ։ Ի դեպ՝ նա նոր մարդ չէ այս շուկայում։ Երեւանի ամենահին եւ հայտնի հյուրանոցներից մեկը՝ «Անին» եւս այս մարդու սեփականությունն է։ «ՉԻ»-ն նրա հետ զրուցել է՝ նախ հասկանալու, ո՞վ է իրավունք տվել քանդել շենքն այդ եղանակով՝ պայթեցնելով։

- Նախ կասե՞ք՝ շենքը Ձեզ է՞ր պատկանում։

- Ես բաժնետեր եմ։

- Ի՞նչ է կառուցվելու այդ տարածքում։

- Հյուրանոց։

- Պայթեցման որոշումը ո՞ր կառույցն է տվել։ Փաստաթղթային հիմք ունե՞ք նման եղանակով շենք քանդելու համար։ Երեւանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ Ձեզ քանդման որոշում են տվել, բայց պայթեցնելու հետ կապված՝ իրենք պատասխանատու չեն։

- Ի՞նչ ա նշանակում պայթեցնել, ներողություն։

- Պայթեցնե՞լ... էն որ հզոր ձայն է լսվում, փոշին լցվում է քաղաք, ի՞նչն է անհասկանալի։

- Տվել են քանդման իրավունք։ Եթե Դուք հետաքրքրվել եք, պետք է իմանաք՝ քանդվել է ոչ թե ամբողջ շենքը, այլ շենքի բակային մասը, մնացածը՝ մնացել է։ Մենք պայմանագիր ենք կնքել շինարարների հետ քանդելու եւ կառուցելու համար։ Հիմա շինարարը նպատակահարմար է գտել, որ ամիսներով, տարիներով քանդելու, փոշի հանելու, աղմուկ բարձրացնելու փոխարեն, կարելի է պայթեցնել, որը պրակտիկայում ընդունված է։ Երեւանում բազմաթիվ շենքեր նման ձեւով քանդվել են, օրինակ՝ Կրկեսի հին շենքը։ Կա կազմակերպություն, որը հատուկ զբաղվում է նման աշխատանքներով, դրա հետ պայմանագիր է կնքվել, եւ այդ կազմակերպությունը, տեղյակ պահելով, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, իրականացրել է համապատասխան աշխատանքներ։ Բոլոր պատասխանատու մարմինների հետ օրենքով նախատեսված միջոցառումներն իրականացնելուց հետո՝ քանդումն է իրականացվել պայթյունով, որը տեւել է մի քանի վայրկյան։ Բայց չեն նախատեսել, որ դա հին շենք է եւ փոշին շատ կլինի։ Մենք ասում ենք՝ կներեք, որ փոշին շատ է եղել։

- Ուղղակի հասարակության մի մասը քննարկում է հարցը, թե ո՞ր կառույցն է իրավունք տալիս քանդման ձեւի առումով։

- Էդպիսի կառույց չկա։ Օրենքը բացեք՝ նայեք, քանդման եղանակների թույլտվություն սահմանող կառույց չկա։ Էդպիսի նախարարություն չկա, վարչություն չկա...

- Այսինքն՝ կառուցապատող ընկերությունն է որոշում, թե ո՞նց պետք է քանդել։

- Շինարարը։ Էսօր ես իրենց հետ զրուցում էի, ասացին՝ եթե մենք բերենք բուլդոզերով, տրակտորով քանդենք, ամիսներ էր տեւելու, աղմուկ, փոշի։ Որոշեցինք ժողովրդին չանհանգստացնելու համար մի քանի րոպեում անել։ Ուղղակի փոշին շատ է եղել, որը նախատեսված չի եղել։ Փոշին էլ տեւել ա 15 րոպե։

- Մի էսպիսի նրբերանգ էլ կա։ Այդ փողոցը հենց այդ շենքի համար անվանել են Տպագրիչների փողոց։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ապագա հյուրանոցի անունով վերանվանվի այդ փողոցը։

- Ներողություն.... Դուք հիմա հարցեր եք տալիս, բայց եղե՞լ եք տեղում։

- Որտե՞ղ տեղում։ Տպագրիչների փողոցո՞ւմ։

- Քանդելուց հետո էդ տպարանի շենքում եղե՞լ եք։

- ՉԷ, ո՞նց կլինեմ։ Էդտեղ մարդ ընկնի, կկորի էդ փոշու մեջ։

- Փողոցը չի վերանվանվի ոչ իմ, ոչ էլ ձեր անունով- Որտե՞ղ ա փոշին։ Ձեր ինֆորմացիան մի քիչ սխալ է։ Էնտեղ ոչ փոշի կա, ոչ էլ բան։ Բացի դրանից, էդ տպարանի շենքերը մնում են, երբեք էդ տպարանի փողոցը չի կոչվի ոչ իմ անունով, ոչ ձեր անունով, ոչ էլ «Չորրորդ իշխանության» անունով։ Մենք անգամ էնտեղ թողնում ենք տախտակը, որի վրա գրված է քանի՞ մարդ է գնացել Հայրենական պատերազմ, քանի՞ մարդ է զոհվել, էն ամենը, ինչ որ կա՝ մնում է։ Ուղղակի բակի կողմից շենքի մի մասը քանդել ենք։ Ուղղակի խնդրում եմ, էդ ամենը սարսափելի ընդունելու փոխարեն, իմանալ ի՞նչ է կատարվել, հետո նոր խոսել։

- Դրա համար եմ որոշել Ձեզ հետ զրուցել։

- Տեսեք, Դուք ասում եք՝ կարո՞ղ է էդ փողոցը կոչվի հյուրանոցի անունով։ Ասում եմ՝ոչ։

- Հյուրանոցի անունը որոշե՞լ եք։

- Ինչ հյուրանոցի անուն, ինչ բան, հլա նոր շինարարություն է գնալու։ Ի՞նչ անուն դնենք, ինչ բան։

- Հյուրանոցը միջազգային ցանց է ներկայացնելու, թե՞ հայկական հյուրանոց է լինելու։

- Հայկական հյուրանոց է լինելու։

- Դուք հյուրանոցային բիզնեսի մեջ ե՞ք։

- Ցանկանում եմ լինել։

- «Անի» հյուրանոցը շարունակո՞ւմ է Ձերը լինել։

- Դեռեւս՝ այո։ Բայց տեսնում եք՝ փողոցը չի կոչվում Անի փողոց։

- Դե հա, բայց «Անի» հյուրանոցը շատ վաղուց է կառուցվել, այս իշխանություններն այն ժամանակ չեն եղել։ Այս իշխանությունների օրոք է ամեն ինչ հնարավոր դարձել։ Փողոցներն էլ կարող են հյուրանոցների անուններով դրվել՝ էդպիսի բարքեր են այսօր։

- Ես կուսակցական չեմ։ Ոչ առաջ եմ եղել, ոչ էլ հիմա։

- Որպես հյուրանոցային բիզնեսի մարդ, համարում եք, որ այդ տարածքում հյուրանոց կաշխատի՞։ Հաշվարկներ ունե՞ք։

- Գիտեք ի՞նչ, ամեն մեկը մի ձեւի ա։ Ես Ձեզ ասեմ՝ հյուրանոցով զբաղվելը բիզնես չէ։

- Բա ի՞նչ է՝ հոբբի՞։

- Ոչ, Դուք ինչքան որ գումար ներդնում եք հյուրանոցի մեջ, երբեք էդ գումարը հետ չեք ստանա։ Ուղղակի իմ ցանկությունն է եղել, երեւի սխալ ցանկություն է, որ իմ ունեցած հնարավարությունները ներդնեմ երկրում, ոչ թե տանեմ դուրսը։ Իսկ որ փորձում ես քո երկրում անել, սկսում են բոլորը՝ անեծքով, բանով, թե ուզում ես կործանել, ուզում ես Երեւանի անունը փոխել։ Բայց էդ գեղեցիկ չի էլի, մանավանդ՝ Դուք ինտելիգենտ մարդիկ եք եւ ներկայացնում եք մամուլը։ Իմ նպատակը Երեւանը գեղեցկացնելն է։

- Քանի՞ հարկանի հյուրանոց է լինելու։

- Փողոցների վրայի՝ Հանրապետականի եւ մյուս փողոցի շենքերը, մենք չենք քանդում, իր ամբողջ 40 մետր երկարությամբ հինգ հարկանի շենքը մնում է։ Ներս ընկած մասում ենք կառուցելու 9 հարկանի շենք։ Մենք ստացել ենք քանդման թույլտվություն, բայց դեռ շինարարության իրավունք չունենք, որովհետեւ գործընթացը դեռ շարունակվում է։

- Դեռ կառուցման իրավունքն էլ չունե՞ք։

- Պետք է քանդմանն ունենանք, որ կառուցենք։

- Բա որ փոշմանեն, կառուցման որոշում չտա՞ն։

- Եթե չտան, խաղահրապարակ կմնա կամ կվերակառուցենք։

- Մոտավոր՝ ինչքա՞ն գումար եք ներդնելու մեր Երեւանը գեղեցկացնելու համար։

- Ինչո՞ւ եք հեգնում։

- Չեմ հեգնում, անկեղծորեն, չե՛մ հեգնում։

- Դե քիչ առաջ ասացիք՝ Տպագրիչների փողոցը կոչվելու է հյուրանոցի անունով։

- Սոցցանցերում նման քննարկումներ կան։

-Ինչի՞ եք սոցիալական ցանցերի վրա հիմնվում, եթե կա մարդ, որը բավականին տարիքով է, հանրապետությունում երկար աշխատել է, մոտենայիք իրեն հարցնեիք, հետո նոր Ձեր կարծիքը կազմեիք։ Եթե կային թերություններ, Դուք որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչ, մամուլի մարդ՝ անեիք լրացումներ, ուղղումներ, որ պետք է էս արվեր, դրա փոխարեն սա արվեր, ավելի օգտակար կլիներ մեր Երեւանի համար, քան էն, որ ասում եք՝ անունը կարող է փոխե՞ք։

- Ես Ձեզ բացատրեցի, որ նման հարցադրումներ, մտահոգություններ կան վիրտուալ հարթակում։ Եթե մտնեք այդ տիրույթ եւ կարդաք՝ կիմանաք, որ իմ հարցերը օդից չեն, հանրային կարծիքն էդ մոտեցումների շուրջ է խմորվում այս պահին։

- Հանրային կարծիք պետք է ստեղծի մամուլը, ոչ թե, ասենք, տունը նստած որեւէ մեկը։

- Հանրային կարծիքը որոշակիորեն մոդելավորում է մամուլը, համաձայն եմ, հենց դրա համար էլ Ձեզանից տեղեկատվություն ենք պահանջում։

- Դա Ձեր իրավունքն է։ Հիմա ես ո՞ր հարցին չեմ պատասխանել։

- Ինչքա՞ն ներդրում եք անելու։

- Մոտ 13 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիմա մի հատ էլ ասեք՝ էդ փողը Ձեզ որտեղի՞ց։ Միանգամից կանխեմ Ձեր հարցը՝ ես եղել եմ «Մաքուր երկաթ» գործարանի տնօրենն ու սեփականատերերից մեկը։ Իմ բաժնետոմսերը վաճառել եմ ու էդ գումարը չեմ ցանկացել տանել դուրս։ Ցանկացել եմ այն իմ երկրում ներդնել։

- Նո՞ր եք վաճառել։

- Երկու տարի առաջ։

- Ո՞ւմ եք վաճառել։

- Գերմանացիներին։ Հայի չեմ վաճառել։

- Ոնց էլ չլինի, հայեր կլինեն մեջը։

- Չկան։

- Կան-կան։

- Ովքե՞ր են։ Ես չգիտեմ, ազնվորեն։ Խնդրում եմ ասեք։

- Մեկ այլ առիթով կգրենք՝ կիմանաք։

 

Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը
Ամենադիտված