Հայերեն


Նորայր Սարգսյանի «Չինական պատ»-ը կամ ծրագրավորող-գրողի «Նորամուտ»-ը

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինական պատ». հենց այսպես է կոչվում ժամանակակից գրող Նորայր Սարգսյանի անդրանիկ ժողովածուն: Հետաքրքիր վերնագրով այս գիրքն օրեր անց՝ հոկտեմբերի 26-ին կդրվի ընթերցողի սեղանին: Գրքում հավաքված են հեղինակի վերջին չորս տարիների լավագույն պատմվածքները։ Հետաքրքական է սակայն, որ 24-ամյա Նորայրը բացի ինքնատիպ ձեռագիր ունենալուց նաև լավ ծրագրավորող է: Ավելին՝ շատ է սիրում մաթեմատիկան: Փաստում է՝ ծրագրավորումն ու մաթեմատիկան շատ են օգնում գրական գործերը ստեղծելիս: «Արմենպրես»-ի «Նորամուտ» նախագծի հերոս Նորայր Սարգսյանը պատմում է գրականության ասպարեզ մուտք գործելու, մաթեմատիկայի նկատմամբ սիրո, չինական պատի փոխաբերական իմաստի ու գրական դաշտի խնդիրների մասին:


Առաջին քայլեր

Ընտանիքիս անդամները պատմում են, որ երբ տառերը սովորել էի, տետրի նման ինչ-որ բան ունեի և Աստվածաշնչից ազդված բաներ էի գրում: Երկար տարիներ գրականությունից բավականին հեռու եմ եղել, որովհետև մաթեմատիկայի ուղղությամբ եմ փորձել զարգացնել ուղեղս ու գրականությամբ այդքան չեմ հետաքրքրվել: Դպրոցում սիրել եմ մաթեմատիկա, պատմություն ու անգլերեն: Ավարտելուց հետո, չգիտես ինչու, ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, զուգահեռ աշխատում էի: 16-17 տարեկանում սկսեցի գրել. սկզբից բանաստեղծություններ, հետո՝ արձակ գործեր:

Մաթեմատիկան, իհարկե, օգնում է գրելուն: Եվ ոչ միայն մաթեմատիկան, այլև ծրագրավորումը: Ընդհանրապես, ուրիշ ոլորտում աշխատելն օգնում է գրելուն: Կարծում եմ, որ գրողների մոտ անընդհատ գրականության մեջ եփվելիս առաջանում է որոշակի լճացում: Այլ մասնագիտություն ունենալու առավելություններից մեկն այն է, որ շփվում ես այլ մարդկանց հետ, շփվում ես հենց այն մարդկանց հետ, ովքեր գուցե և կսկսեն քեզ կարդալ: Ավելի մոտիկից ես ճանաչում նրանց, հասկանում ես նրանց խնդիրները, ծանոթանում նրանց գաղափարներին:

Առաջին գործն ու «Չինական պատ»-ը

Առաջին գործս՝ «Դուռը» պատմվածքը, տպագրվել է «Գրեթերթ»-ում: 17 տարեկան եմ եղել այդ ժամանակ: Հիմա 24 տարեկան եմ, այս պահին էլ տպագրվում է առաջին գիրքս: Ինձ թվում է՝ սրանից հետո ավելի հաճախակի կգրեմ և ավելի պրոֆեսիոնալ կլինի գրական գործունեությունս:

Գիրքը կոչվում է «Չինական պատ», ներառված են 17-18 տարեկանից սկսած մինչև մի քանի օր առաջ գրված ստեղծագործություններից լավագույնները: Դրանք ինքս եմ ընտրել: Վերնագրի հետ կապված երկար պատմություն կա: Մոտ 4 տարի առաջ սկսել եմ վեպ գրել, որի անունը հենց «Չինական պատ» էր, բայց անընդհատ վեպ գրել մոտս չէր ստացվում, պատմվածքներ ստացվում էին, բայց վեպ՝ ոչ: Ուզում էի, որ անպայման առաջին գիրքս վեպ լինի: Անընդհատ այդ ձգտումը կար ու չինական պատի փոխաբերությունն էր մտքումս: Ասել է թե՝ չինական պատ, այսինքն՝ դժվար, բնությանը հակադիր ինչ-որ բան:

Չինական պատին տարբեր գրողներ տարբեր կերպ են վերաբերվել: Օրինակ, Կաֆկան «Չինական պատ» վերնագրով պատմվածք ունի, որտեղ Չինական պատը ժամանակի գաղափարախոսության ներկայացումն է: Ըստ նրա՝ մենք բոլորս ծնվում ենք մեր կյանքի ընթացքում ինչ-որ կոնկրետ բան անելու համար:

Սիրած գրողներն ու նրանց միավորող Նորայրը

Սիրած գրողներս բավականին տարբեր են: Հայ հեղինակներից սիրում եմ Չարենցի, Շահնուրի, Հրանտ Մաթևոսյանի, Վանո Սիրադեղյանի գործերը: Համաշխարհային գրականությունից՝ Կամյու, Բուկովսկի, Բրոդսկի, Դովլաթով: Շատ են իրարից տարբերվում, չգիտեմ՝ ինչն է կապում այս գրողներին: Երևի ես:

Կարդում եմ նաև հայ ժամանակակից գրողների գործեր.մեծ մասն իմ ընկերներն են: Հետաքրքիր է, թե ինչպես են լուծում այն խնդիրները, որոնք փորձում ես դու էլ լուծել:

Գրականությամբ որևէ խնդիր լուծելու կարևորությունը

Իմ գրականության գլխավոր խնդիրը գտնելն է այն պատճառները, որոնք ժամանակակից մարդուն բերել են այս հոգեվիճակին: Փորձում եմ հոգեվերլուծության նման մի բան անել, նաև ուսումնասիրում եմ, թե ինչքանով է շրջապատն ազդում մարդու վրա և հակառակը:

Արձա՞կ, թե՞ չափածո

Արձակում ինձ ավելի ազատ եմ զգում, ավելի հանգիստ, քանի որ պատմելը փոքր տարիքից ավելի լավ է մոտս ստացվել: Ինձ համար ավելի հեշտ է հենց պատմվածքի տեսքով ինչ-որ բան շարադրել: Իսկ բանաստեղծություններ գրել եմ թե՛ հանգերով, թե՛ վերլիբր (ազատ) եղանակով:

Չկա խանգարող հանգամանք

Եթե մարդն ուզում է ստեղծագործել, ապա ստեղծագործում է: Ամենաշատը, երևի թե, կարող է խանգարել ժամանակի սղությունը: Հայաստանում գրականությամբ գրեթե անհնար է գումար աշխատել և ապրել: Բնականաբար, դու աշխատում ես և այն քիչ ժամանակը, որ մնում է գրականությանը հատկացնելուն հաճախ շատ քիչ է լինում: …Հայաստանում գրողի գլխավոր խնդիրն է լինել ակտուալ հենց իր տարեկիցների համար:

Բացի այդ, դու ոչ թե պետք է գրես այնպես, որ մնացածին դուր գա, այլ պետք է քո ուզածը գրես, բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իմանալու քո մասին: Հետո արդեն իրենք ընտրեն՝ կկարդա՞ն, չե՞ն կարդա, կհավանե՞ն, չե՞ն հավանի…

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված