Հայերեն


Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

Հասարակություն

Yerevan.today.all-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով ըստ իրենց հաղորդման, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի փորձաքննությանը, հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարեց. «Փորձաքննությունն ավարտվել է, և մարտի մեկի դեպքերի հետ համընկնումներ չկան»։

Այսքան բան: Մեկ նախադասություն, որը դարձյալ փաստում է ՀՀ երկու կարևոր մարմինների վատ աշխատանքի, ժողովրդահաճո, այլ ոչ՝ իրավական քայլերի մասին:

Ինչի՞ մասին է խոսքը:

ՀՀ ՀՔԾ ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ մարտի 1-ին եղել են օլիգարխներին պատկանող խմբեր, որոնց տրվել է համազգեստ և զենք, և նրանք մասնակցել են մարտի 1-ի գործողություններին՝ կրակելով ժողովրդի վրա:

Օգոստոսի 8-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»: Այնուհետև հայտնաբերվեց ռազմամթերք, ձերբակալեցին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Հաղորդագրությունն ավարտվում էր այսպես. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»:

ԱԱԾ-ի հաղորդագրությունն աչքի էր ընկնում մի քանի տեսանկյունից: Մամուլին բնորոշ ձրևակերպումներն էին. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում»: ԱԱԾ-ն արդյո՞ք պետք է նման հայտարարություն աներ՝ ով է շահագործում, ով է իրական տերը և այլն, թե՞ պարզապես պետք է նշեր փաստաթղթերով գրված սեփականատիրոջն ու հասցեն, քանի դեռ նախաքննությունն ընթացքում է: Հաջորդն այն է, որ ԱԱԾ-ն նախապես հայտարարեց, իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 9-ին, ԱԱԾ տնօրենը վերահաստատեց, թե այդ զենքերը, ըստ օպերատիվ աղբյուրների կրակել են մարտի 1-ին՝ նույնպես անտեսելով նախաքննության ընթացքը: «Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք նախնական օպերատիվ տեղեկությունների համաձայն, հնարավոր է` օգտագործվել են 2008թ մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում: Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են: Դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի, պետք է կատարվի համապատասխան փորձաքննություն: Այդ ամենը կպարզվի ՀՔԾ–ին բացատրության և նախաքննության արդյունքում»,- ասաց Վանեցյանը:

Հանրության մեջ միանգամից երեք բացասական կարծիք ստեղծվեց Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ՝ նա ունի ուրիշի անունով ձևակերպած գործարան, նա գործարանում զենք է պահում, նա հենց այն օլիգարխն է, որի հանցավոր խմբերը կրակել են մարտի 1-ին: Էֆեկտիվության «փայլուն» արդյունք։

Ու թեև Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մեղադրանքը շինծու է, իսկ գործարանն իրեն չի պատկանում, բայց գործող ԱԱԾ ղեկավարի ասածը մնաց «հիմնավոր», իսկ նախկին վարչապետինն էլ հետաքրքիր չէր:

Հարց ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին. արդյո՞ք պետք չէր ունենալ առավել հիմնավոր կասկածներ, ապա նոր հայտարարել մարտի 1-ի հետ Հովիկ Աբրահամյանի առնչության մասին: Երկրորդ. եթե դուք նախապես տարածել եք հաղորդագրություն և ունեցել եք ելույթներ, որոնք կարող են արատավորել նախկին պետական բարձրաստիճան պաշտոնիայի անունն ու հեղինակությունը, ապա փորձաքննության ավարտից հետո, երբ պարզվեց, որ հանիրավի մեղադրանք է հնչեցվել, ինչո՞ւ չեք հայտնում, որ օպերատիվ տվյալները սխալ էին: Ինչո՞ւ է այդ մասին մամուլին լրիվ պատահական ասում ՀՔԾ պետը: Առնվազն ազնիվ չէ, իսկ իրականում ոչ պրոֆեսիոնալ։ Ու արդարացումները, թե՝ «Մենք ասել ենք կասկածներ կան», բոլորովին տեղին չեն:

Սա հերթական դեպքն է, երբ քննչական մարմինների օպերատիվ աղբյուրները զուտ լծված են իշխանության համար ոչ ցանկալի անձանց պախարակելու գործին` հոլիվուդյան ֆիլմերից ստացած տպավորություններով սցենարներ մշակելու ճանապարհով:

Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն էյֆորիայի մեջ գտնվող ժողովրդի շրջանում զբաղված են սեփական հեղինակության բարձրացմամբ և բոլոր այն անձինք, որոնց հասարակության մի մասը չի սիրում, դառնում են «գործ կարելու» զոհ: Հետո, արդեն, երբ պարզվում է մեղադրանքի շինծու լինելը, քննչական մարմինները, հրապարակայնորեն ներողություն խնդրելու փոխարեն, լռում են՝ տպավորությունը չեզոքացնելու համար:

Սևակ Հակոբյան

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին
Ամենադիտված