Հայերեն


Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումի մասնակիցներին տպավորել են հայկական արտադրանքն ու տեխնոլոգիաները

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում «Թումո» կենտրոնում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է առաջին տնտեսական ֆորումը: Ֆորումի առաջին մասի, արդյունքների ու սպասելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի հետ:

- Տիկին Ադամյան, տնտեսական ֆորումի առաջին հատվածն ավարտվեց: Ինչպե՞ս կգնահատեք այս միջոցառման մեկնարկը:

- Իմ անձնական տպավորությունը բավական լավն է, որովհետև ես տեսնում եմ մարդկանց, ովքեր քննարկում են և փորձում են գտնել համագործակցության եզրեր, սա ֆորումի հիմնական նպատակն է: Մենք ուզում ենք ֆրանկոֆոն տարածքում ամրապնդել և ուժեղացնել գործարար շրջանակների համագործակցությունը: Ինձ համար շատ ուրախալի է տեսնել հատկապես մարդկանց շփումները: Այս առումով կարծում եմ՝ մենք մեր նպատակին հասել ենք: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք որպես մեր ֆորումի առանցք ունենք ինովացիան: Այն ներկայացված է թե պարոն Պուզանի մասնակցությամբ, որովհետև նա եղել է այն մարդկանցից մեկն, ով հիմք է դրել այդ ինովացիային՝ համացանցին, և Սոֆյան, ով այդ երկար ճանապարհի արդյունքում է ստեղծվել: Նրանց մասնակցությամբ մենք ցանկանում էինք ցույց տալ այդ պատմությունը՝ ինչ է եղել, ինչպես է սկսվել և ուր ենք մենք հասել այսօր: Սոֆյայի միջոցով ցույց տվեցինք՝ ուր ենք հասել: Փակման արարողության ժամանակ արդեն կխոսենք ապագայից:

- Ֆորումից հետո Հայաստանը կարո՞ղ է ներդրումների սպասել: Մասնակից երկրներից մի քանիսի հետ հնարավո՞ր է այդպիսի հուշագրեր կնքվեն:

-Մեր հիմնական նպատակը, որպես հյուրընկալող երկիր, բնականաբար այս ամբողջ գործընթացը ի նպաստ Հայաստանի ուղղորդելն էր: Քանի որ մեր ֆորումը միայն այս օրով չի ամփոփվում, մենք երեկ ունեինք բիզնես այցեր, մեր մասնակիցներն իրենց նախընտրությամբ այցելեցին DigiTech Expo, Արարատ կոնյակի գործարան, ծանոթացան մեր արտադրանքին, խմիչքներին ու նաև տեսան բարձր տեխնոլոգիաներում այն ամենն ինչ մենք ունենք առաջարկելու, ասեմ, որ շատ տպավորված էին: Դեռ երեկվանից սկսած ինձ մոտեցել են տարբեր մարդիկ և մենք քննարկել ենք կոնկրետ ծրագրեր: Ես չեմ սիրում այս փուլում բարձրաձայնել ծրագրերը, որովհետև դրանք դեռ մտքեր են: Ցանկացած նմանատիպ ֆորում պիտի տա մեկնարկը: Մենք այսօր չենք ամփոփելու ֆորումն ու ասենք, որ այսինչ չափի ներդրում մտավ Հայաստան: Ես կարծում եմ, որ այս ֆորումի արդյունքում մենք պետք է կարողանանք գտնել ճիշտ մարդկանց, շարունակել համագործակցել, յուրաքանչյուրին ունենալ անհատական մոտեցում, հասկանալ իրենց և ՀՀ-ի կարիքներն ու, թե որտեղ այդ երկուսը կարող են խաչվել: Դրա արդյունքում կծնվեն գաղափարներ, որոնք կլինեն փոխշահավետ ու զարգացնելով կդառնան կոնկրետ ներդրումային ծրագրեր: Վստահ կարող եմ ասել, որ կան մարդիկ, ում հետ կոնկրետ ծրագրերից ենք խոսում:

- Սոֆյան իր խոսքում հույս հայտնեց, որ շուտով մարդիկ ու արհեստական ինտելեկտը կսկսեն ապրել միասին: Մարդկանց մի մասի մոտ մտավախություն կա, որ ռոբոտները կսկսեն փոխարինել մարդկանց: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է արհեստական ինտելեկտի նկատմամբ:

- Ես ինովացիայի նկատմամբ շատ դրական մոտեցում ունեմ: Նմանատիպ վախեր ընդհանրապես չունեմ, որովհետև մարդն է, որ ստեղծում է այդ ռոբոտներին: Եթե մի կողմ դնենք հոլիվուդյան սարսափ ֆիլմերն ու նայենք ապագային, կարծում եմ, որ մարդկությունն իր զարգացման ուղիով գնում է այն ուղղությամբ, որ այն, ինչ վերաբերում է ստեղծագործ լինելուն, նոր գաղափարների ծննդին և այլն, այս տեսակի աշխատանքը միշտ անելու է մարդը, իսկ այն աշխատանքը, որը կարելի է ավտոմատացնել, որով կարելի է նաև թեթևացնել բուն մարդկության կյանքը, անելու են ռոբոտներն ու ավտոմատացված համակարգերը: Սա բնական ու նորմալ զարգացում է, և ես նմանատիպ վախեր չունեմ:

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված