Հայերեն


Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը վերջին շտկումներն է անում

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը իրականացնում է վերջին շտկումները: Հանձնաժողովի կատարած աշխատանքների ու գործառույթների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի աշխատանքների համակարգող Տիգրան Ավինյանի հետ:

- Պարոն Ավինյան, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ձեր համակարգմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը պատասխանատու է գագաթնաժողովի նախապատրաստական և անցկացման համար: Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

- Նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, կարելի է՝ ասել վերջին շտրիխներն են դրվում: Վերջին 5-6 ամսվա ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք և այսօր կարելի է վստահությամբ նշել, որ մենք պատրաստ ենք այս աննախադեպ միջոցառման անցկացմանը:

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանձնաժողովի անդամները ու ե՞րբ են մեկնարկել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները:

- Հանձնաժողովում ներկայացված են համապատասխան գործառույթներ իրականացնող գերատեսչությունների ղեկավարները` գրեթե բոլոր նախարարությունները, իրավապահ մարմինները: Աշխատանքները մեկնարկել են մեր՝ կառավարություն ձևավորելու առաջին իսկ շաբաթից:

- Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման սկզբում ու ընթացքում ո՞ր ուղղությամբ է եղել հիմնական շեշտադրումը:

- Հիմնական շեշտադրումը եղել և մնում է միջոցառման անցկացումը ամենաբարձր մակարդակով: Նախապատրաստական աշխատանքներում հատուկ ուշադրության է արժանացել տնտեսական ֆորումը, որը մեզ համար չափազանց նշանակալի իրադարձություն է: Այն էլ ավելի նշանակալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ է ներառվում նաև տնտեսական բաղադրիչ: Մասնակցելու են գործարար շրջանակի երեք հարյուր հիսունից ավելի ներկայացուցիչ:

- 84 երկրների տարբեր պատվիրակություններ են շուտով ժամանելու Հայաստան: Նրանց անվտանգությունն ու տեղաշարժն ապահովելու համար ի՞նչ հատուկ միջոցառումներ են իրականացվելու:

- Արդեն իսկ ուժեղացված ռեժիմով են աշխատում իրավապահ մարմինները, քսանչորսժամյա հերթապահություն է իրականացվում միջոցառումների անցկացման վայրերում և հարակից տարածքներում, բուն գագաթնաժողովի օրերին հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով, ի լրումն սրան նաև տեղյակ եք, որ կա նախաձեռնություն հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխելու վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև երթևեկության կազմակերպման և այլ հարցերում իրավապահ մարմիններին առավել օպտիմալ լուծումներ տալ, իսկ մեր քաղաքացիներին զերծ պահել անհարմարություններից:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»
Ամենադիտված