Հայերեն


Շուրջ 1300 կամավոր մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատանքներին

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ: «Արմենպրես»-ը շտաբի աշխատանքների մասին զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբի ղեկավար Հակոբ Հաջի-Հակոբյանի հետ:

- Պարոն Հաջի-Հակոբյան, ե՞րբ է ստեղծվել շտաբը և ի՞նչ գործառույթներ է այն կատարում:

- Շտաբը ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում կամավորների աշխատանքները տարբեր սեգմենտներում համակարգելու համար, սկսած՝ օդանավակայանից, հյուրանոցներ մարզահամերգային համալիր, ֆրանկոֆոնիայի ավան, պետական պաշտոնական ճաշ և եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում: Հավաքագրել ենք շուրջ 1300 կամավոր, որոնցից 1100-ը ակտիվ ներգրավված են, տեղաբաշխված են արդեն իրենց տեղերում, մոտ 200 հոգու քանակով ունենք պահեստային կամավորներ՝ մյուսներին փոխարինելու համար: Աշխատանքներն ընթանում են նորմալ:

- Նման մեծածավալ միջոցառումներում կամավորական աշխատանք կատարելու համար պետք է նախ հայտ լրացնել, հետո մրցույթներ անցնել ու նվաճել այդ հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցող կամավորներն ի՞նչ սկզբունքով են ընտրվել, և ե՞րբ է սկսվել նրանց հավաքագրումը:

- Այսօրվա միջոցառումն, իհարկե, առաջինը չէ, 2015թ.-ի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները նույնպես մեր կամավորներն են կազմակերպել: Մենք ունենք Համահայկական կամավորական միություն ՀԿ-ն որի հենքի վրա հավաքագրվում են կամավորներ, այս անգամ միջոցառման բնույթից ու լեզվական պահանջներից ելնելով հավաքագրել ենք մեծամասամբ ֆրանսիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից ֆրանսերենի իմացությամբ ուսանողների, փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի հյուրերի շփումն ու կեցությունը ՀՀ-ում ավելի հարմարավետ լինի: Մոտ 4 ամիս առաջ սկսել ենք կամավորների հավաքագրումը, և արդեն մեկ ամիս անց արդեն ունեցել ենք համապատասխան քանակի կամավորներ: Արդեն 3 ամիս է՝ մեր պարապմունքներն ու փորձերն ենք անցկացնում:

 

- Ովքե՞ր են աշխատում ու պարապմունքներ անցկացնում կամավորների հետ, և ինչպե՞ս են բաժանվել կամավորների խմբերը:

- Խմբերը բաժանվել են ըստ օբյեկտների: Օրինակ՝ օդանավակայանում ունենք դիմավորողների ու ճանապարհողների խմբեր, հյուրանոցներում ունենք արարողակարգի և հյուրանոցի աշխատակազմի հետ աշխատող կամավորներ, մարզահամերգային համալիրում ու ֆրանկոֆոն ավանում ունենք կամավորներ: Տարբեր միջոցառումների հետ կապված, տարբեր խմբերի հետ աշխատում են՝ օդանավակայանի, համալիրի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ, պետական արարողակարգի և պահպանության ծառայության հետ: Մեր կամավորները սերտ համագործակցում են ծառայություններ մատուցող ու սպասարկող բոլոր մարմինների հետ:

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված