Հայերեն


Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հոկտեմբերի 4-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու փորձնական արարողություն, որում ներգրավված էին ոստիկանության և անվտանգության աշխատակիցներ, ՊՆ պատվո պահակախումբը, պաշտոնական պատվիրակություններին ուղեկցող վարորդները, ԱԳՆ աշխատակիցները:

Փորձին ներկա էին նաև ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրը պաշտոնական պատվիրակությունների դիմավորման արարողության մանրամասները: Բոլոր պատվիրակությունները գագաթնաժողովի անցկացման վայր են ժամանելու իրենց հատկացված ավտոմեքենաներով, բոլոր ավտոմեքենաներում լինելու են անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակությունների անդամները իրենց հյուրանոցներից Մարզահամերգային համալիր կշարժվեն ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, այդ ընթացքում փակ կլինեն բոլոր ճանապարհները, որոնցով անցնելու են տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչները: Պատվիրակություններին տրամադրված ավտոմեքենաները հերթով, առանց միմյանց խանգարելու կանգնելու են Մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ նրանց դիմավորելու է պատվո պահակախումբը: Ավտոմեքենայից իջնելուց հետո պատվիրակությունների անդամները կանցնեն կարմիր գորգի վրայով, ներս կմտնեն, որտեղ էլ նրանց կդիմավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը: Երբ բոլոր պատվիրակությունները ժամանած կլինեն Մարզահամերգային համալիր, տեղի կունենա ընտանեկան լուսանկարի արարողություն, ինչից հետո պատվիրակությունները կուղևորվեն դահլիճ, որտեղ էլ կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությունը:

«Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը պետք է լինի ներդաշնակ: Հիմա այստեղ մենք այդ փորձն ենք կատարում: Երբ պատվիրակությունների անդամները կիջնեն ավտոմեքենայից, այն անմիջապես դուրս կգա տարածքից, որից հետո հաջորդ ավտոմեքենան կգա, և այդպես շարունակ: Այդ ամբողջը կատարվում է կապի միջոցով: Մենք քաղաքի տարբեր կետերում ունենալու ենք աշխատակիցներ: Շարասյունը հենց անցավ, աշխատակիցները տեղեկատվությունը փոխանցում են կենտրոնական արարողակարգին: Այսինքն, բոլոր ծառայությունները՝ արարողակարգը, ոստիկանությունն ու անվտանգությունը միաժամանակ պետք է կապի մեջ լինեն»,- մանրամասնեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ղեկավարում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրականացվել է բավականին մեծ ծավալի աշխատանք: «Ես ցանկանում եմ անկեղծ գոհունակություն և շնորհակալություն հայտնեմ մեր շտաբի թիմին: Հիմա արդեն վերջնական փորձերն ենք իրականացնում հյուրերի դիմավորման: Որոշ շտկումների կարիք կա, բայց ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակի միջոցառումներ են սպասվում»,- նշեց փոխվարչապետը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է աննախադեպ միջոցառում, որի շատ նյուանսներ չի ցանկանում հրապարակել, որպեսզի հետաքրքրությունն ավելի մեծ լինի: «Արդեն գիտեք, որ 40-ից ավել երկրների ղեկավարների մակարդակով ընդունելություն ենք ունենալու: Բոլոր բաժանումները իրականացված են, ժամերը ֆիքսված են, բոլոր փողոցները,որոնցով հյուրերը պետք է տեղաշարժվեն, փակվելու են: Ես ցանկանում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը խնդրել դրա համար: Եվ այդ իսկ պատճառով մենք հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր ենք հայտարարել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Երևանում փայլուն միջոցառում է սպասվում: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ, ընդհանուր առմամբ հպարտ ենք լինելու նրա համար, ինչ տեղի է ունենալու մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Հայաստանը միշտ պատրաստ է նման միջոցառումների: Եվ ես կարծում եմ, որ կազմակերպչական առումով թիմը իրապես շատ պատրաստված է, և ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին, որը իրապես շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակի է արել ամեն ինչ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները Երևանում կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից, իսկ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին և 12-ին: Գագաթնաժողովի օրերը ՀՀ-ում կլինեն ոչ աշխատանքային:

 

Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված