Հայերեն


Օպերային ներկայացում, համերգային ծրագրեր. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հագեցած կլինի նաև մշակութային միջոցառումներով

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 7-12 Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում և ՀՀ մարզերում տարբեր մշակութային միջոցառումներ կանցկացվեն: Կիրականացվեն թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, որոնք միտված կլինեն հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունն ընդգծելուն և դրանք ամրապնդելուն:

Կայանալիք կարևորագույն միջոցառումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի հետ:

«Այս տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մշակութային չէ. այն տնտեսական ուղղվածություն ունի, սակայն առկա է նաև մշակութային բաղադրիչը: Նախարարությունը փորձել է կայանալիք միջոցառումներում ներառել մշակույթի բոլոր ճյուղերը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա գտնել իրեն հետաքրքրող ուղղությունը»,-նշեց Քարամյանը:

Նա շեշտեց, որ ամենասպասված և խոշոր միջոցառումը «Ֆրանկոֆոնիայի ավանն» է, որը կանցկացվի հոկտեմբերի 7-12-ը Ազատության հրապարակում: «Ֆրանկոֆոն երկրները, որոնք մասնակցում են տնտեսական ֆորումին, իրենց մշակույթը կներկայացնեն տարբեր տաղավարներում: Կցուցադրվեն ձեռագործ աշխատանքներ, ազգային նվաճումները ներկայացնող գործեր և այլն: Այդ հատվածում կլինի բեմահարթակ, որտեղ Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները հանդես կգան երգով, պարով, թատերական ներկայացումներով: Նախարարությունը կանի հնարավորինս այդ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,-ընդգծեց վարչության պետը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից: Թատրոնը արվեստասեր հասարակության դատին կհանձնի ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, իսկ հոկտեմբերի տասի ներկայացմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ներկայացումը կընդգրկվի օպերային թատրոնի խաղացանկում»,-հավելեց Քարամյանը:

Հոկտեմբերի 4-25-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում կցուցադրվեն ֆրանսահայ գեղանկարչուհի Ասիլվայի ստեղծագործությունները: Քարամյանի խոսքով` Ասիլվան բավականին հետաքրքիր արվեստագետ է և կարող է դուր գալ շատերին:

Ֆրանսիական ժամանակակից գրականությունն ու թատերարվեստը կներկայացվեն Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» բեմադրության մեջ, որը հոկտեմբերի 13, 14, 16-ին արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Երևանում, իսկ հոկտեմբերի 20-ին ԱՊՀ պատմամշակութային մայրաքաղաք Գորիսում:

«Շատ եմ կարևորում նաև հոկտեմբերի տասին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կայանալիք «Գիրք և գինի» ցուցահանդեսը, որի նպատակը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի պատմությունը ներկայացնելն է: Կցուցադրվի Ֆրանսալեզու գրականություն, հյուրերը հայկական գինիներ համտեսելու հնարավորություն կունենան: Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի շնորհանդեսը»,-ասաց Լուսինե Քարամյանը:

Նա նշեց, որ մենահամերգ ունենալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանն է դիմել հայկական ֆոլկ երաժշտություն ներկայացնող Մխիթարյան քույրեր և ընկերներ խումբը: Նրանց համերգային երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Խումբը հայկական ազգային մշակույթը կներկայացնի նորովի մոտեցումներով:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի հայ արվեստագետների ցուցահանդես: «Արվեստագետները` գեղանկարիչներ, քանդակագործներ, լուսանկարիչներ, կցուցադրեն գործեր, որոնք ուղղված են հայ-ֆրանսիական մշակույթի հանրահռչակմանը: Նրանք այն արվեստագետներն են, որոնք 2009 թվականից սկսած մասնակցել են Ֆրանկոֆոնիային և հաջողություններ են գրանցել»,-փաստեց Քարամյանը:

Հատկապես երիտասարդները կարող են մեծ բավականություն ստանալ կարճ ժամանակում աշխարհում լայն ճանաչում ձեռք բերած երգչուհի Զազի մենահամերգին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հանրապետության Հրապարակում: «Համերգին պետք է մասնակցեր նաև մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցավում եմ, որ դա անհնար դարձավ: Ազնավուրի հարցազրույցներից մեկի ընթացքում նա խոսեց Զազի մասին` երգչուհուն առանձնացնելով բոլորից և նշեց, որ Զազն այն քիչ կատարողներից է, որը ոչ ոքի չի կրկնօրինակում»,-պատմեց վարչության պետը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակում Շառլ Ազնավուրին նվիրված որևէ միջոցառում անցկացնելուն` Քարամյանն ասաց, որ իրենք խորապես ցնցված են նրա մահվան լուրից և կարծում են, որ անպայման անհրաժեշտ է ինչ-որ բան նախաձեռնել, բայց դեռ չեն քննարկել այդ հարցը: Նա հույս հայտնեց, որ կիրականացնեն միջոցառում մեծ հային ևս մեկ անգամ հիշելու և նրան հարգանքի տուրք մատուցելու համար:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի շարժմանը մասնակցում է 2004 թվականից` սկզբում որպես դիտորդ, 2008 թվականից որպես ասոցացված անդամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերից որպես լիիրավ անդամ: 2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շարժմանը` ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում` Երևանում և մարզերում բազմաժանր միջոցառումներ անցկացնելով:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված