Հայերեն


Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ 400 ուսանող Ֆրանկոֆոնիայի օրերին ուղեկցելու է Երևան ժամանող պատվիրակություններին

Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանսիական համալսարանն, աշխատելով ՀՀ կառավարության հետ, կարող է վերածվել իսկական ֆրանկոֆոն կամպուսի. նման կարծիք ունի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը: «Արմենպրես»-ը համալսարանի ռեկտորի հետ զրուցել է ֆրանսերենի տարածման գործում համալսարանի դերի, առաջիկա ծրագրերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին:

Ֆրանսիական համալսարանի ներդրումը Հայաստանի կրթական ոլորտում, ինչպես նաև ֆրանսերենի տարածման գործում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 18 տարեկան է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի համալսարանների շարքում: Իր ստեղծման օրվանից տվել է մոտ 2 հազար շրջանավարտ: Շրջանավարտները ստանում են երկու տիպի դիպլոմ՝ ֆրանսիական և հայկական: Ֆրանսիական դիպլոմի դեպքում շատ կարևոր է ֆրանսերենի իմացությունը:

«Երբ շրջում ենք Երևանի փողոցներում և ինչ-որ մեկը ֆրանսերեն է խոսում, ապա ամենայն հավանականությամբ այդ անձն այստեղ է սովորել, գրեթե ամեն օր նման երիտասարդների հանդիպում եմ: Պետք է ասեմ, որ այս համալսարանի նպատակը ֆրանսերեն լեզուն սովորեցնելը չէ: Այս համալսարանի նպատակն իրավաբաններ, մարկետոլոգներ, կառավարիչներ պատրաստելն է, որոնք մասնակից են լինելու Հայաստանի զարգացմանը: Այս կրթական նպատակին հասնելու համար պետք է ֆրանսերեն իմանալ: Ուսանողների հետ աշխատանք տանելիս կարևորում ենք այն հանգամանքը, որ նրանք ձեռքբերեն նաև վերլուծության, համադրելու, քննադատական կարողություններ: Այսպիսով, այս համալսարանում կարողանում են տիրապետել ֆրանսերենին, մտածել ֆրանսիական ձևով, ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը»,-ասաց Ժան-Մարկ Լավեստը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով, Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց հետ կապված են ոչ միայն պատմությամբ, այլև ժողովուրդները, կարելի է ասել, գենետիկ կապ ունեն: «Անպայման ինչ-որ մեկը Հայաստանում ընկեր, բարեկամ կունենա Ֆրանսիայում, նույնիսկ եթե չի եղել Ֆրանսիայում, միևնույն է նրան թվում է, թե շատ կապված է Ֆրանսիայի հետ, այն հոգեհարազատ է: Ինչ վերաբերում է Հայաստանում ֆրանսերենի տարածմանը, ապա ասեմ, որ հետաքրքրություն կա, սակայն շատ մեծ տեմպերով այն չի մեծանում: Այստեղ մենք աշխատում ենք այնպիսի կրթություն տալ, որ ուսանողները կարողանան ֆրանսերեն լեզվին, ֆրանսիական արժեքներին ծանոթանան: Ֆրանսերենը դժվար լեզու է և մեծ աշխատանք է պահանջում սովորելու համար: Ուզում եմ մեջ բերել Մարի Փափազյանի խոսքը, նա ասաց, որ ֆրանսերենը գաղտնի դուռ է, նրանք ովքեր կարողանում են այդ դուռը բացել, ինչ-որ հրաշքի են հանդիպում: Շատ հպարտ եմ, որ մեր ուսանողները, ովքեր ավարտում են, կարողանում են բացել այդ գաղտնի դուռը»,-հավելեց ռեկտորը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Ֆրանսիական համալսարանի դերակատարումը:

Ժան-Մարկ Լավեստի խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը համաշխարհային մակարդակով կարևոր է միջոցառում է, շատ մասշտաբային: Բազմաթիվ երկրներից մոտ 80 պատվիրակություն է գալու: Հայաստանը լինելու է համաշխարհային դիվանագիտության ուշադրության կենտրոնում: Այնպես, որ Հայաստանի համար այս գագաթնաժողովը շատ նշանակալի իրադարձություն է: Հայաստանն աշխարհին կներկայանա որպես կարևոր երկիր:

«Աշխարհում 280 մլն մարդ խոսում է ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իր ներդրումն է ունենալու նաև մեր համալսարանը: Մեր բուհի 400 ուսանող օգնելու է ԱԳՆ-ին այլ երկրներից Հայաստան եկած պատվիրակություններին ուղեկցելու, գագաթնաժողովի աշխատանքները կազմակերպելու հարցում: Սա մեզ համար մեծ հպարտություն է, մեր ուսանողները շատ լավ տիրապետում են ֆրանսերենին և պետք է լինեն պատվիրակությունների ներկայացուցիչների կողքին: Շատերի համար գուցե Հայաստանն անծանոթ է և մեր ուսանողները նրանց կներկայացնեն ոչ միայն մեր համալսարանը, այլև Հայաստանը: Նրանք համալսարանի, Հայաստանի յուրատեսակ դեսպաններն են լինելու:

Մենք աշխատում ենք, որ համալսարանը բաց լինի արտաքին աշխարհի համար, կարողանանք ֆրանկոֆոն երկրներից ևս ուսանողներ ընդունել: Գագաթնաժողովի շրջանակում պատվիրակությունները պատկերացում կկազմեն ոչ միայն Հայաստանի կյանքի, այլև այստեղ կրթության որակի մասին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ոչ միայն ինքնին մասշտաբային միջոցառում է, այլ կարևոր է, թե ինչ կարող է հետևել դրանից հետո: Այնպես, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-ասաց համալսարանի ռեկտորը:

Ի դեպ, Ժան-Մարկ Լավեստը, որպես ռեկտոր, հանդիպում է ունենալու բազմաթիվ լրագրողների, պատգամավորների, նախարարների, տարբեր պաշտոնյաների հետ: «Մենք պետք է կարողանանք պատվիրակությունների համար բարձրակարգ ընդունելություն ապահովել: Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է: Մի քանի հազար օտարերկրացի իր հետ կտանի մի փոքր կտոր Հայաստան»,-ասաց նա:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ծրագրերը

Ֆրանսիական համալսարանը զուգահեռաբար մի քանի ծրագրերի շուրջ է աշխատում: Այդ ծրագրերից մեկը նոր շենք ունենալն է՝ ոչ միայն ուսումնառության համար նախատեսված, այլև հանրակացարանի:

«Եթե ուզում ենք արտասահմանից ուսանողներ գրավել, ապա միջազգային պահանջներին համապատասխան կացարաններ պետք է ապահովել: Արտասահմանցիների համար դա կարևոր հարց է, որ որակյալ ուսուցման հետ մեկտեղ, որակյալ կացարանի խնդիրը լուծվի»,-ասաց նա:

Համալսարանում իրականցվում են կրթական ծրագրեր, որոնք պրակտիկ հիմքերի վրա են դրված: Առարկաները դասավանդվում են այս կամ այն ոլորտում աշխատող մասնագետների կողմից: Դասախոսներից շատերը տարբեր ոլորտներում պրակտիկ մասնագետներ են՝ իրավաբաններ, մարկետոլոգներ, ֆինանսիստներ, կառավարիչներ:

«Այս կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում ընդունված են, եթե լավ որակ ապահովենք, ապա դրանք շատ հետաքրքիր կլինեն արտասահմանցիների համար: Այս տարի նաև աշխատում ենք կրթություն իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Կարծում եմ, որ մեր համալսարանում կրթության որակը բարձր է, պահանջկոտ հաստատություն է և տալիս է ֆրանսիական դիպլոմ: Աֆրիկյան երկրների երիտասարդները դիմում եմ ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններ կրթություն ստանալու համար: Շատերը մերժվում են, որովհետև նախ մրցույթն է դժվար անցնելը, այնուհետև վիզայի խնդիր է լինում: Մենք կարծում ենք, որ հնարավորություն ունենք, ՀՀ կառավարության հետ աշխատելով, այս համալսարանը իսկական ֆրանկոֆոն կամպուս դարձնել»,-հավելեց ռեկտորը:

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
Ամենադիտված