Հայերեն


21-ամյա երևանցին 14-ամյա աղջկա հետ սեքսուալ գործողություններ է կատարել ու «հասցրել օրգազմի»

Բաց մի թողեք

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի փետրվարին ծնված երևանաբնակ Հայկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուքով» ծանոթացել է 2001 թվականի հունվարի 9-ին ծնված Լենա Պ.-ի (անունը փոխված է) հետ: Ծանոթություն հաստատելիս Հայկը հարցրել ու իմացել է, որ Լենան 14 տարեկան է:

Հայկը շփվել է Լենայի հետ, նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել:

2015 թվականի դեկտեմբերի վերջին Հայկ Հ.-ն իր անձնական «Օպել» մեքենայով գնացել է Կոտայքի մարզում բնակվող Լենայի հետ հանդիպելու: Նրանք զրուցել են մեքենայի մեջ, համբուրվել են, Հայկը մատի միջոցով սեքսուալ գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ, և, ըստ մեղադրանքի, աղջիկը «ստացել է օրգազմ»:

2016 թվականի հունվարի 9-ին Հայկը հեռախոսազրույցի ընթացքում և «Ֆեյսբուքով» շնորհավորել է Լենայի 15-րդ տարեդարձը: Հունվարի վերջին նա նորից այցելել է Լենայի բնակավայր, վերստին մեքենայի մեջ շփվել է աղջկա հետ ու մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ՝ նույն հետևանքով:

Մարտի 3-ին արդեն 21 տարեկան դարձած Հայկը դարձյալ մեքենայով գնացել է աղջկա բնակավայր, հանդիպել է աղջկան, մեքենան կանգնեցրել է եկեղեցու ավտոկայանատեղիում ու մեքենայի մեջ նորից մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:
Հայկ Հ.-ն դատարանում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե Լենային մեկ անգամ է հանդիպել ու նրա նկատմամբ սեքսուալ գործողություն կատարել է միայն մեկ անգամ, ոչ թե՝ երեք:

Հայկը հայտնել է, որ նախաքննության ժամանակ ինքը չի հասկացել իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքների հետևանքները, չի հասկացել քննիչի կողմից իրեն տրվող հարցերի բուն իմաստը, քննիչի կողմից ենթարկվել է ուղղորդման, տվել է իրականությանը չհամապատասխանող պատասխաններ՝ արդյունքում հայտնվելով «անհիմն ծանր իրավիճակում»:

Հայկը ցանկություն է հայտնել դատարանում մանրամասնել իր ու Լենայի ծանոթության պատմությունը:

Նա հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերին Լենայի հետ «Ֆեյսբուքով» ծանոթացել է, երբ Լենան «լայքել է» իր նկարը և ընդգրկվել է իր ընկերների ցուցակում: Ինքը փորձել է աղջկա անձնական տվյալներին ծանոթանալ: Ինչքան հիշում է՝ նրա էջում տարիքը նշված չէր, միայն ծննդյան օրն ու ամիսն էր նշված՝ հունվարի 9: Լենան ասել է, որ Կոտայքի մարզում է ապրում:

Իրենք շփվել են որպես ընկերներ:

Նույն դեկտեմբեր ամսին, օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն զանգել է Լենան ու ասել է, թե տնից դուրս է եկել ու տուն չի գնալու՝ մինչև իրեն չտեսնի, քանի որ ասելու կարևոր բան ունի:

Ինքը չի մերժել աղջկա խնդրանքը՝ մտածելով, թե գուցե՝ մի բան է պատահել, աղջիկն իր օգնության կարիքն ունի:

Ինքը մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Լենան իրեն սպասում էր երկու տղաների հետ: Իր մեքենան տեսնելով՝ նա առանձնացել է տղաներից, մոտեցել է իր մեքենային, նստել է մեքենա: Նա ասել է, թե մրսում է: Նստել է իր կողքին: Զրուցել են: Լենան ասել է, թե ծնողներ չունի, ապրում է տատի հետ, հիմա էլ վիճել է նրա հետ, որոշել է տուն չգնալ:

Ինքը փորձել է նրան համոզել, որ նման բան չանի, տուն գնա, ասել է, որ նրա տարիքում դրսում մնալը անպատվաբեր է ու վտանգավոր:

Լենան ավելի է մոտեցել իրեն, տեղավորվել է իր թևի տակ, գլուխը դրել է իր ուսին, համբուրել է իր պարանոցը: Ինքն էլ նրան է համբուրել:

Մեկ-երկու րոպե իրենք համբուրվել են: Հետո տեղափոխվել են մեքենայի հետևի նստատեղ: Լենան իր ձեռքը բռնել, տարել է անդրավարտիքի ու ներքնաշորի ներսը, սեղմել ու սկսել է շարժումներ անել, հետո էլ ասել է. «Ես պրծա»: Ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, միայն լպրծուն, լորձի պես բան է զգացել ձեռքի վրա, ինչից նույնիսկ զզվել է, ձեռքն անմիջապես հետ է քաշել, թաշկինակով սրբել է, մինչև անգամ հայացքով ջուր է փնտրել դրսում, չի գտել:

Մեքենան գործի է գցել, Լենային տարել-իջեցրել է նրա շենքի մոտ, ինքը վերադարձել է Երևան: Այդ հանդիպումից հետո ինքն այլևս Լենային չի հանդիպել, նրա հետ շփվել է միայն հեռախոսով ու «Ֆեյսբուքով»:

Մնացած դրվագներն իրականությանը չեն համապատասխանում:

Երբ ինքը նախաքննության ժամանակ գնացել էր հարցաքննության, միջանցքում սպասելու ժամանակ իրեն է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու խորհուրդ է տվել, որ ցուցմունք տա՝ իբր աղջկա հետ մի քանի անգամ է հանդիպել, այդ դեպքում կհամարեն, որ ինքը անկեղծորեն զղջացել է, ու իրեն… չեն կալանավորի…

Ինքը հավատացել է այդ անծանոթին, նրա ասածով է ցուցմունք տվել՝ առանց հասկանալու դրա հետևանքները:

Այն միակ անգամը, երբ ինքը հանդիպել է Լենային՝ 2015 թվականի դեկտեմբերին, ինքը եղել է ոչ թե 21, այլ՝ 20 տարեկան: Ինքը նոր է հասկանում, որ իր մեղքը ավելի ծանրացնելու համար արհեստականորեն մի հանդիպում էլ իրեն մեղսագրել են 2016 թվականի մարտին, երբ ինքն արդեն 21 տարեկան էր:

Իրենց միակ հանդիպման ժամանակ իրենք սեքսուալ գործողություններ են կատարել Լենայի նախաձեռնությամբ ու համաձայնությամբ:

Այդ հանդիպումից հետո Լենան իրեն հաճախ է զանգել, առաջարկել է հանդիպել: Ինքը, ճիշտ է, նրա հետ շփվել է, բայց չի ցանկացել հանդիպել, քանի որ առաջին հանդիպման ժամանակ զզվել էր նրանից: Բացի այդ, ինքը ընկերուհի ուներ:

Լենան իրեն ասել է, թե 17-18 տարեկան է: Ինքն էլ եղել է 20 տարեկան:

Անչափահաս տուժող Լենան հայտնել է, թե ինքը սիրել է Հայկին և շարունակում է սիրել: Հայկի հետ սեքսուալ գործողություն կատարելու ժամանակ ինքը սկզբում ցավ է զգացել, հետո՝ հաճույք: Կարծում է՝ հենց այն ժամանակ վնասվել է իր կուսաթաղանթը:

Լենան դատարանում նշել է, թե Հայկի հետ հանդիպել է միայն մեկ անգամ: Հետո շարունակել է հեռախոսով ու «Ֆեյսբուքով» շփվել Հայկի հետ, բայց իմացել է, որ նա ընկերուհի ունի, ու խանդի հողի վրա դադարեցրել է նրա հետ շփումը:

Նախաքննական ցուցմունքներում ինչպես Հայկը, այնպես էլ Լենան ասել են, թե հինգ անգամ են հանդիպել, դրանցից երեք անգամը սեքսուալ գործողություններ են կատարել:

Հայկի հետ հանդիպումների ժամանակ Լենան 9-րդ դասարանցի աղջիկ էր:

Լենայի տատիկը հայտնել է, որ Լենայի ծնողները մահացել են, երբ նա 9 տարեկան էր: Տատիկը Լենային բնութագրել է որպես «սուտասան, չենթարկվող երեխայի»… Նա իրեն չի լսում, ուշ է տուն գալիս, անում է այն, ինչ ուզում է, դրա պատճառով իրենք հաճախ վիճում են: Որպես այդ վեճերի պատճառ՝ տատիկը նշել է, թե Լենան տարբեր տղամարդկանց հետ է հանդիպել, գիշերները պատահել է՝ տուն չի եկել: Ի վերջո, ինքը հերթական գիշերից հետո դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Լենան ինչ-որ տղայի հետ գիշերն անց է կացրել գոմում, գոմի պահակի հետ էլ սեռական հարաբերություն է ունեցել…

Տատիկը, տեսնելով, որ չի կարողանում զբաղվել Լենայի դաստիարակությամբ, դիմել է իրենց տարածքային խնամակալության մարմնին ու հրաժարվել է Լենայի խնամակալը լինելուց:

Սակայն հետագայում տատիկը Լենայի մոտ դրական տեղաշարժ է նկատել: Նրան տարել է հոգեբանի, սեքսոպաթոլոգի մոտ: Հոգեբանն ասել է, թե Լենայի խնդիրն այն է, որ նա չի ցանկանում… փոխվել…

Տատիկն ասել է, թե Լենային զրկել է հեռախոսից, տեխնիկայի մյուս միջոցներից, քանի որ նկատել է՝ նա «Ֆեյսբուքով» ծանոթացել է անծանոթ մարդկանց հետ ու զբաղվել է նաև… վիրտուալ սեքսով…

Դատարանը հաստատված է համարել, որ չափահաս Հայկի ու անչափահաս՝ 16 տարին չբոլորած Լենայի հանդիպումները՝ ուղեկցված սեքսուալ գործողություններով, եղել են երեք անգամ:

Հայկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը ուժի մեջ մտնի:

 

Միացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Ավանում«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ ԿարապետյանՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված